Երևան
12 °C
Որոշակի շրջանակների կողմից շրջանառվող այն պնդումը, թե՝ «հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը…», բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտարարություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոչ թե մեկ շաբաթ, այլ ընդհանրապես, որպես իր գործառույթ, վերահսկողություն է իրականացնում Հայաստանից արտահանվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի, նկատմամբ՝ նմուշառում կատարելով արտահանվող յուրաքանչյուր խմբաքանակից և ներկայացնելով լաբորատոր փորձաքննության՝ կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածությունը պարզելու նպատակով։
Տեղեկացնենք, որ հաշվի առնելով արտահանվող բեռների սեզոնային ակտիվությունը` ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջին շրջանում աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին՝ արտահանվող բեռների կանգառների ժամանակը կրճատելու և փորձաքննությունները հնարավորինս արագ իրականացնելու համար։
Ինչ վերաբերում է այն անհանգստությանը, թե «եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդարտների, ինչու՞ է իրացվում հայկական շուկայում», տեղեկացնենք, որ կարանտին վնասակար օրգանիզմները մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չեն, սակայն կարող են վտանգ ներկայացնել արտահանվող երկրի գյուղատնտեսության համար։
Նույն տրամաբանությամբ վերահսկվում է նաև Հայաստան ներմուծվող գյուղմթերքը՝ բուսական հիվանդություններից պաշտպանելու համար մեր երկրի գյուտնտեսությունը։ Ընհանուր առմամբ, այս ոլորտում ՍԱՏՄ վերահսկողությունը խստացվել է նաև ներքին շուկայի համար։
Ի վերջո, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում գյուղմթերքի բազմաթիվ խմբաքանակներ ստանում են բուսասանիտարական հավաստագիր և հարյուրավոր մեքենաներ ընդամենը ժամերի ընթացքում հատում են ոչ միայն հայկական սահմանը, այլև շատ արագ, առանց խոչընդոտների անցնում են վրաց – ռուսական Վերին Լարսի սահմանային կետը։
Արգելվում է միայն այն բեռների արտահանումը, որոնցում հայտնաբերվում են կարանտին վնասակար օրգանիզմներ, դրանց քանակը շատ քիչ է և «օրեր շարունակ» սահմանային անցակետում կանգնում է մեքենաների չնչին տոկոսը։ Դրանցում առկա գյուղմթերքի խմբաքանակներն արդեն իսկ գյուղատնտեսական տեսանկյունից արտահանման համար վնասված են և անորակ, ուստի կանգնելը նոր վնասների պատճառ լինել չի կարող։
Այսպիսի վերահսկողության արդյունքում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում մեր երկրից արտահանված բեռներում բուսասանիտարական անհամապատասխանությունների թիվը 2023 թվականի համեմատ տասնյակ անգամով նվազել է։ Արդյունքում դեպի Ռուսաստան և այլուր ներմուծման դժվարություններ չկան, և դա ուղիղ նպաստել է նաև արտահանվող բեռների ծավալի ավելացմանը»,-նշվում է հայտարարության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT