Օգտագործում են թունաքիմիկատ ու արագ հավաքում բերքը, ինչը վտանգավոր է առողջության համար. ինչպես խուսափել թունավորումից

14/07/2024 schedule21:00

Ըստ որոշ փորձագետների՝ ամռանը գյուղատնտեսության ոլորտում ավելանում է թունաքիմիկատների, քիմիական նյութերի լայնամասշտաբ կիրառությունը՝ վտանգելով գյուղմթերք սպառողների առողջությունը։ Նմանատիպ նյութերը թեև պաշտպանական միջոց են համարվում մշակաբույսերի համար, սակայն նաև կարող են անդառնալի հետևանքներ առաջացնել մարդու առողջությանը՝ հանգեցնելով ընդհուպ մահվան։

Հայաստանում թերևս այդպիսի նյութերի թունավորումների դեպքեր հստակ չեն արձանագրվել, սակայն օրեր առաջ Սյունիքի մարզում ընտանիքի բոլոր անդամները թունավորվել էին, դրա հետևանքով 4-ամյա երեխան մահացել էր։ Երեխաները օգտագործել էին նաև հատապտուղներ, մրգեր։ Բժիշկները կասկածում են քիմիական թունավորում, բայց թե ի՞նչ նյութի հետևանքով, պետք է պարզի նախաքննական մարմինը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին՝ թունաքիմիկատների օգտագործման դեպքերի ստուգման առումով պարբերաբար մոնիթորինգ են իրականացնում։ Չեն հերքում՝ խնդիր կա, որ գյուղատնտեսներն օգտագործում են թունաքիմիկատն ու արագ բերքը հավաքում։ Միևնույն ժամանակ կառույցը տվյալ հարցի հետ կապված բողոքներ չի ստացել։ Չնայած դրան՝ նաև հայտնում են՝ նման նյութերի առկայությունը ուսումնասիրելն ու հաստատելն էլ է բավականին երկար գործընթաց. եթե նույնիսկ մարդը վստահ է, որ իր գնած մթերքում եղել է որևէ քիմիական նյութ, պարզելը դժվար է։  

ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության փորձագետ Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ այդպիսի միջոցների օգտագործումը ամռան սեզոնին է ակտիվանում, ինչն էլ կապված է նրա հետ, որ մշակաբույսերի վնասատունները ի հայտ են գալիս հատկապես այս շրջանում, ուստի դրանց կիրառումը անհրաժեշտ ու պարտադիր է։

«Ամբողջ տարի հնարավորություն ունենք բնակչությանը ապահովել թարմ պտուղներով ու բանջարեղենով, բայց կարևոր խնդիր է, որ մշակաբույսերի պաշտպանության միջոցառումները իրականացվեն մասնագետների հսկողությամբ, ճիշտ ժամանակահատվածում ու ճիշտ չափաքանակով։ Հաճախ խախտումները կապված են լինում չափաքանակների հետ, ինչպես նաև խախտում են առաջին բուժումից մինչև հաջորդ բուժման սպասման ժամկետը։ Հետևաբար անցանկալի հետևանքներից խուսափելու համար պետք է հետևեն մասնագետի ցուցումներին ու խորհրդներին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ մասնագետի՝ թունաքիմիկատները իրենց բնույթով ու ազդեցությամբ, մթերքի մեջ իրենց կուտակումով ու մնացորդների պահպանմամբ տարբեր են լինում։ Յուրաքանչյուր մշակաբույսի համար առանձին խմբի թունաքիմիկատներ են նախատեսված և յուրաքանչյուրի դեպքում պետք է խստորեն հաշվի առնել, թե տվյալ նյութը որքան հատվածում է կորցնում իր վտանգավորությունը։

Իսկ թե ինչպե՞ս է արվում վերահսկողությունը՝ հասկանալու համար, թե գյուղոլորտի ներկայացուցիչները որքանո՞վ են ճիշտ իրականացնում տվյալ միջոցների կիրառումն ու պահում մարդու առողջության համար անհրաժեշտ անվտանգությունը, Պետրոսյանը նկատում է՝ Հայաստանում 320 հազար գյուղատնտես կա, թիվը ահռելի է, ու համապատասխան կառույցը ֆիզիկապես չի կարող ամբողջ ոլորտը հսկողության տակ պահել․ «Տվյալ ոլորտի տնտեսվարողը ինքը պետք է բարեխիղճ լինի ու պահի անվտանգության կանոնները։ Գիտակցել է պետք, որ առանց մասնագետի թունաքիմիկատների ոչ ճիշտ օգտագործումը ոչ միայն չի ծառայի իրական նպատակին, այլ նաև անցանկալի հետևանքներ կունենա։ Օրինակ՝ եթե ժամկետանց նյութ օգտագործվի, վնասատուները դիմադրողականություն ձեռք կբերեն այդ նյութի նկատմամբ, և դա ավելի մեծ վնասներ կառաջացնի»։

Զրուցակիցը շեշտում է, որ կան մշակաբույսեր, օրինակ՝ լոլիկը, որի դեպքում բերքահավաքն արվում է երեք օր ընդմիջումով, ուստի եթե անձը որևէ նյութ է օգտագործել բույսի աճի ու ընթացքի համար, անհրաժեշտ է, որ այդ դեպքում կատարի խորը բերքահավաք՝ դրա ընթացքում հավաքելով նաև դեռևս չհասունացած պտուղները․ «Նման կերպ հնարավոր կլինի խուսափել թունաքիմիկատի հետևանքով մարդու առողջությանը վնաս հասցվող անդառնալի հետևանքներից։ Օրինակ՝ պարարտանյութերի դեպքում է անհրաժեշտ կիրառել սահմանված չափաքանակի օգտագործումը, այլապես այն բերում է մթերքների մեջ տիրատների կուտակմանը, որը նույնպես մարդու համար վտանգավոր է»։

Միևնույն ժամանակ Պետրոսյանը ընդգծում է, որ ոլորտը դժվար է, և առանց մասնագետների օգնության ինքնագործունեությամբ զբաղվել պետք չէ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Ներսես Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում նկատում է՝ թունավորումների հետ կապված դեպքերի պատճառները չեն առանձնացնում, բայց սննդային թունավորումների ակտիվացման միտում այս սեզոնին չի գրանցվում, շատ են աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերը:

«Աղիքային վարակիչ հիվանդություններն առաջանում են վիրուսների, բակտերիաների հարուցիչներով։ Ընդհանրապես թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է լավ լվանալ հոսող ջրով, պահել համապատասխան պայմաններում, փափուկ մրգերը շուտ են փչանում, հետևաբար պետք է խուսափել դրանց օգտագործումից»,- ասում է նա:

Վերջինս մանրամասնում է թունավորման դեպքում մարդու մոտ ի հայտ եկող ախտանշանները․ «Ջերմության բարձրացում, փսխումներ, ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, լուծ։ Հիվանդության ծանրության ընթացքը կախված է անձի օրգանիզմի առանձնահատկությունից»։

Մասնագետը ընդգծում է, որ թունավորման ցանկացած ախտանշանի դեպքում անձը առաջնահերթ պետք է դիմի բժշկի օգնությանը. ցանկացած պարագայում ինքնաբուժության գնալը կարող է նաև վատ հետևանքներ առաջացնել․ «Եթե անգամ ուշացած դիմեն, ապա ծանր ընթացը անխուսափելի կլինի։ Նույնիսկ լինում են թունավորման դեպքեր, որոնք մարդու մոտ պահպանում են բակտերիաները, և նա դառնում է շրջապատի առողջության համար վտանգավոր»։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4506 դիտում

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է

ՇՎՏՄ-OCPB համագործակցության հուշագրի ստորագրման գործընթաց կսկսվի․ քննարկվել է թաիլանդական կողմի այցը ՀՀ

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր ամուր աջակցության համար․ Թրամփ-Զելենսկի հանդիպումն ավարտվել է

Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց

Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Ջանես Նազարյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար

Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

Տեղի է ունեցել ՀԷՑ-ի 100 % բաժնեմասը հանրային գերակա շահ ճանաչելու Կառավարության նախագծի հանրային լսումը

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է

ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առանցքային հարցեր են քննարկել

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

1961 թվականից ի վեր պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից․ Ազիզյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 28-ին

Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել են օրենսդիր մարմինների կապերի զարգացումը

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները

Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանգրքույկի առկայությունը պարտադիր է

Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Չկա երկխոսելու և բանակցելու տարածք, չկա նաև փոխշահավետ լուծում, Ռուսաստանը քննարկման հարցերը տանում է փակուղի

Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան

Հայկ Կոնջորյանն արձագանքել է եղբոր ծեծի ենթարկվելու դեպքին և թեմայի շուրջ քննադատություններին

Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել, մի՛ վախեցեք. Աննա Հակոբյան

Ճապոնիայի Կյուսյու կղզում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում և որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. որոշ օրերի կլինեն կարճատև տեղումներ

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների խմբաքանակին

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն

Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան

ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ. Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի մասում 7 ժամ ջուր չի լինի

Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով

ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. սկսվել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում