Վաշինգտոնի Ազգային օպերայում կայանալիք Վերդիի «Օթելլոյի» համերգային կատարման գլխավոր դերակատարը կլինի Արսեն Սողոմոնյանը

05/06/2024 schedule15:40

Հունիսի 7-ին և 9-ին Վաշինգտոնի Ազգային օպերայի The Kennedy center-ում կայանալիք Վերդիի «Օթելլոյի» համերգային կատարման գլխավոր դերակատարը Արսեն Սողոմոնյանն է (երաժշտական ղեկավար՝ հռչակավոր դիրիժոր Ջանանդրեա Նոզեդա):

Այս մասին հայտնել է բիժշկ, հասարակական գործիչ, Սողոմոնյանի մտերիմ Վահան Վարդապետյանը:

«Երևակայելն անգամ դժվար է, որ 40-ամյա Արսեն Սողոմոնյանը նման բարդագույն դերով հանդես է եկել ավելի քան վեց տասնյակ անգամ աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում՝ արժանանալով երաժշտական քննադատների հիացական ու գերադրական կարծիքներին, «աշխարհում Օթելլոյի լավագույն դերակատարի»տիտղոսին:

Անգամ ամենահռչակավոր երգիչները, ովքեր տարիներ շարունակ պատվով մարմնավորել են Օթելլոյի դերը, Արսեն Սողոմոնյանի Օթելլոյից ստվերվել են, իսկ ամենաանվանի դիրիժորները խոստովանել են, որ կոմպոզիտորի, հեղինակի նախատեսած ձայնային տեմբրով և կերպարի խորաթափանց ընկալմամբ հայ դրամատիկ տենորը ամենահամապատասխանն է։

Հունիսի 7-ին և 9-ին Արսեն Սողոմոնյանը հանդես կգա Օթելլոյի դերում 65-րդ և 66-րդ անգամ:

Արսենի բազմակողմանի կրթվածությունը, մարդկային առաքինությունը, սիրո, խանդի և ատելության զգացմունքների խոր փիլիսոփայական ընկալումներն են, թերևս, միայն հնարավոր դարձնում Օթելլոյի նման բարձրարժեք մարմնավորումը։

Արսեն Սողոմոնյանի փառահեղ կատարումից տպավորված հայտնի ֆրանսիացի երաժշտագետի գրախոսականը կարդացել էր Օհան Դուրյանի կինը՝ Մարսելի օպերային թատրոնի երգչուհի Ալիս Դուրյանը, ուր հոդվածագիրը Արսենի ձայնը բաղդատում էր Դել Մոնակոյի և դի Ստեֆանոյի հետ:

Ալիս Դուրյանը՝ Օհան Դուրյանից վարակված շռայլ ու չափազանցված գնահատականներ չվատնելու հատկությամբ, հուզմունքով և հպարտությամբ ասաց. «Ես մի քանի անգամ ներկա եմ եղել և խորապես հիացել Դել Մոնակոյի կատարումներով, մնացած ամենահայտնիներին ևս տեսել ու լսել եմ տարբեր բեմերում, սակայն մեր Արսենը բացառիկ է, եզակի, աշխարհում չկա, աղոթում եմ իր համար։ Որքան երջանիկ է ու փառավորված Վերդիի հոգին, որ իր հանճարեղ ստեղծագործությունները մարմնավորող այսպիսի արտիստ կա»:

Արսեն Սողոմոնյանի՝ օպերային կատարողական արվեստի համաշխարհային բարձունքներ նվաճելու ճանապարհին միգուցե տեղին չէ ազգային պատկանելությամբ հպարտանալու և փառավորվելու հանգամանքը, սակայն այս հարցում ես երևի փոքր ինչ ազգայնական, շովինիստական մոտեցում ունեմ։

Ինչ փառքի ու պատվի, հպարտության ու ազգային արժանապատվության լիցքեր է ստանալու համերգասրահում գտնվող հայ հանդիսատեսը, ով ականատեսն ու մասնակիցը կլինի հայ դրամատիկ տենորից գերված ու զմայլված համերգասրահի բացառիկ ջերմ ու շլացուցիչ ծափերին ու բացականչություններին։

Փառք ու պատիվ նման մեծության աստղ պարգևած ազգին, ընտանիքին, ծնողին, ուսուցչին, ընկերությանը և միջավայրին...»,- գրել է Վարդապետյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3696 դիտում

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին