Ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների համար, նրանց ստեղծած արժեքները պահպանելն է. ԿԳՄՍ նախարար

23/05/2024 schedule19:08

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր է հանձնել «Քեզ համար, Ազնավո՛ւր» և «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթների հաղթողներին:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Արաքսիա Սվաջյանը և Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը․ այս մասին հայտնում են նախարարությունից։

Նախարարը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար՝ կարևորելով հոբելյանական տարվա մի շարք ծրագրերից զատ նաև դպրոցականների մասնակցությունն ապահովող միջոցառումները. «Ինչպես գիտեք, այս տարի հոբելյանական տարի է, և ձևավորվել են հոբելյանական հանձնաժողովներ՝ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպելու բազմաթիվ տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված թե՛ Շառլ Ազնավուրին, թե՛ Երվանդ Քոչարին: Բայց մենք հատկապես կարևորում ենք սովորողների մասնակցությունը, քանի որ ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների ժառանգությունը պահպանելու և տարածելու առումով, ստեղծած արժեքները հանրահռչակելն է ու նրանցից անընդհատ սովորելը: Կարևոր է, որ այս իրադարձությունները տեղ են գտնում նաև մեր կրթական միջավայրում: Այս մրցույթները միտված են մեր մեծերի մշակութային ժառանգության ճանաչելիությանը, պահպանմանը և տարածմանը»:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցներին և ընտանիքներին, որոնք ձևավորում են այն մթնոլորտը, որտեղ սովորողը, ի թիվս բազմաթիվ զբաղմունքների, ընտրում է հենց կրթամշակութային բովանդակությունը:

«Դուք ձեր ժամանակը կարող էիք տրամադրել բազմաթիվ այլ զբաղմունքների, բայց ընտրել եք սովորելը, ուսումնասիրելը, պրպտելը: Սա ցույց է տալիս, որ ձեր մանկավարժներն ու ընտանիքներն արվեստի, մշակույթի, երկրի պատմության իմացության կարևորությունն առաջնային են համարել և խրախուսել են ձեզ հենց այդ միջավայրում: Այսօրվա հաղթանակն էլ ձեր նախընթաց ջանքերի ու աշխատանքի արդյունքն է»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ մրցույթում հաղթել են այն սովորողները, որոնք եղել են ամենաարագը, ամենագիտակը և ամենահնարամիտը:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը ևս ողջունել է մասնակիցներին՝ մեջբերելով Երվանդ Քոչարի խոսքերը՝ ուղղված երիտասարդներին. «Սիրելի՛ երիտասարդներ, դուք եք հայ ժողովրդի դարավոր իղձերի, պայծառ ու գեղեցիկ ապագայի հուսո երաշխիքը: Եվ պետք է լինել առողջ և հուժկու, մշտապես ունենալ մեծ երազանքներ և վստահ լինել, որ ձեր ոչ մի ճիգ, ոչ մի ջանք չեն կորչելու: Ամեն ինչ արդարացվելու է, ձեր երազանքներն իրականանալու են»:

Հաղթող մասնակիցները շնորհակալություն են հայտնել մրցույթի կազմակերպման համար և նշել, որ այն լավ հնարավորություն է՝ հետաքրքրվելու, ուսումնասիրելու և ճանաչելու հայ անվանի արվեստագետներին, որոնցով նախկինում գուցե այնքան էլ հետաքրքրված չէին:

«Ես Քոչարի մասին մակերեսային գիտելիք ունեի: Այս մրցույթից հետո շատ մեծ ցանկություն ունեմ նրա արվեստը ուսումնասիրելու, ճանաչելու: Նրա «Պատերազմի արհավիրքը» կտավից արդեն հասկացել եմ, որ նրա արվեստում յուրաքանչյուր դետալ կարևոր է և խորը փիլիսոփայություն ունի»,- մեկնաբանում է Թամարա Մակարյանը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցից: Իսկ Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մարիամ Ավետիքյանը և Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Մկրտիչ Գաբրիելյանը, որոնք մեծ սեր ու հետաքրքրվածություն ունեն Ազնավուրի հանդեպ, ընդգծել են՝ թեև շատ են սիրում Ազնավուր լսել, կարդալ, բայց այսուհետ ավելի խորքային կուսումնասիրեն, կփորձեն ավելի շատ ճանաչել աշխարհահռչակ շանսոնյեին:

Նշենք, որ մրցույթները կազմակերպվել էին «Ազնավուր» հիմնադրամի և Երվանդ Քոչարի թանգարանի հետ համագործակցությամբ: Դրանք նախատեսված էին դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:

Տպել
448 դիտում

Աբսուրդայի՞ն, թե՞ իրատեսական. Պուտինն առաջ է քաշել Ուկրաինայում պատերազմի ավարտի իր պայմանները

Հորդառատ անձրևների հետևանքով փակվել ու վնասվել է Շուռնուխ տանող ճանապարհը. ընթանում են մաքրման աշխատանքներ

Վարչապետը ծանոոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)

Արմավիրի մարզում բախվել է 3 մեքենա. 4 հոգի տեղափոխվել է բուժհաստատություն

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ

Գիտեիք, որ գրոհելու եք ԱԺ-ի վրա, ի՞նչ բարոյականությամբ էիք մարդկանց կանչել մանկասայլակներով, երեխաներով. Սաֆարյան

Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, հենապատերի նորոգման աշխատանքներ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատարների համար

ՌԴ-ն ռեկորդային ժամանակում վերականգնեց Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ

Հատիս-Կապուտան բնակավայրերի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ հրացան

Քարաթափում Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում. երթևեկությունը երկկողմանի փակ է

Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Երևան-Կապան թռիչքից

Կապանում կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը հանդես է եկել ելույթով (տեսանյութ)

Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»

Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում սահմանել կիբեռհանցագործությունների ցանկը

Հանկարծ չմտածեք, թե շատերը կան, որոնք մեր նման ուզում են այս պետությունը լինի․ Փաշինյանը Սյունիքում է (տեսանյութ)

Հուլիսի 12-ին կանանց մահակներով չծեծեցին, ոնց անում էր Գալստանյանի տերը մեզ հետ, օրինաչափ գործողություն էր. Խաչատրյան

Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան (տեսանյութ)

Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունման գործընթացը

Ռուսական Су-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո (լուսանկարներ)

Մարդիկ կարող են գետն ընկնել, խառնվել կոյուղաջրերին, աղբին, առնետների բաժին դառնալ. ինչ իրավիճակ է Գյումրի գետակում

Արեն Մկրտչյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Քարկոփի հետիոտնային նոր, ժամանակավոր կամուրջն է

Քամալա Հարիսը հայտարարել է Ուկրաինային 1,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին

Դաշնակցական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվեց

«gg»-ի գրասենյակից առգրավվել է 26 համակարգիչ․ մանրամասներ

Լոռու մարզպետը և Ալավերդու ղեկավարն այցելել են Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների հետ

«gg»-ում խուզարկություններն իրականացվում են դեռևս 2023 թվականից․ մանրամասներ

Գերասիմ Վարդանյանին և ևս մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ

Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին

Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով․ ՔԿ

Սպանություն Երևանի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է (տեսանյութ)

Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու կասկածով 11 անձ է ձերբակալվել. ձայնագրություն

Կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին. Փաշինյանը՝ Սունակին

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը

24 ժամ ջուր չի լինի

ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ

Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Ագարակի հնավայրը շրջանցող հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները