Մեր համագործակցությունը հետագայում ամրապնդվելու է. հանդիպել են ԵԽ գրասենյակի ղեկավարը և ՀՀ նախագահը

23/05/2024 schedule18:39

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ ԵԽ-ՀՀ համագործակցությունը շարունակելու է ընդլայնվել:

Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում նաև այն աջակցության համար, որ տրամադրել եք մեր երկրին: Իրականում Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործունեությունը մեծ դեր է ունեցել մեր կյանքում՝ հատկապես ժողովրդավարական ինստիտուտների կայացման տեսանկյունից: Ես վստահ եմ, որ այդ աշխատանքը շարունակական է լինելու, և այն փորձը, որ ունեն Եվրոպայի խորհուրդը և նրա կառույցները, բավական մեծ է: Եվրախորհրդի և Հայաստանի միջև իրականացվող այդ փորձի փոխանակումը շատ կարևոր է մեզ համար և գնահատելի: Այս առումով առանձնահատուկ կցանկանայի շեշտել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներում Եվրախորհրդի աջակցության կարևորությունը»:

Մաքսիմ Լոնգանգեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, ասել է. «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում՝ որպես Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար, ինչպես նաև ներկայացնել գլխավոր քարտուղարին: Հայաստանը երկիր է, որին հետևել եմ բավական երկար ժամանակ իմ նախորդ պաշտոնավարումների շրջանում, երկիր է, որտեղ ապրել եմ և շարունակական ջանքերն եմ ներդնելու մեր համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրախորհրդի և Հայաստանի միջև բազմաշերտ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Ընդգծվել է, մասնավորապես, արդարադատության, մարդու իրավունքների, ռազմական, առողջապահական և այլ ոլորտներում վերջին տարիներին մեկնարկած համակարգային ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ժողովրդավարական ինստիտուտների կայացման, քաղաքացիական հասարակության զարգացման, հակակոռուպցիոն ռազմավարության կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին և անհրաժեշտ քայլերին:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ջանքերի համատեղմամբ նպաստել երկրի կյանքի տարբեր ոլորտներում ժողովրդավարական արժեքներ սերմանելուն և դրանք ամրապնդելուն: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը սկզբունքային մոտեցում ունի ժողովրդավարության հիմնարար գաղափարների և նորմերի արմատավորման հարցում և անշեղորեն շարժվում է այդ ուղիով:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ հնարավորությունների սահմաններում պատրաստ է աջակցել Եվրախորհրդի Հայաստանյան գրասենյակի գործունեությանն ու նախաձեռնություններին:

Տպել
434 դիտում

Հորդառատ անձրևների հետևանքով փակվել ու վնասվել է Շուռնուխ տանող ճանապարհը. ընթանում են մաքրման աշխատանքներ

Վարչապետը ծանոոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)

Արմավիրի մարզում բախվել է 3 մեքենա. 4 հոգի տեղափոխվել է բուժհաստատություն

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ

Գիտեիք, որ գրոհելու եք ԱԺ-ի վրա, ի՞նչ բարոյականությամբ էիք մարդկանց կանչել մանկասայլակներով, երեխաներով. Սաֆարյան

Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, հենապատերի նորոգման աշխատանքներ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատարների համար

ՌԴ-ն ռեկորդային ժամանակում վերականգնեց Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ

Հատիս-Կապուտան բնակավայրերի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ հրացան

Քարաթափում Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում. երթևեկությունը երկկողմանի փակ է

Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Երևան-Կապան թռիչքից

Կապանում կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը հանդես է եկել ելույթով (տեսանյութ)

Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»

Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում սահմանել կիբեռհանցագործությունների ցանկը

Հանկարծ չմտածեք, թե շատերը կան, որոնք մեր նման ուզում են այս պետությունը լինի․ Փաշինյանը Սյունիքում է (տեսանյութ)

Հուլիսի 12-ին կանանց մահակներով չծեծեցին, ոնց անում էր Գալստանյանի տերը մեզ հետ, օրինաչափ գործողություն էր. Խաչատրյան

Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան (տեսանյութ)

Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունման գործընթացը

Ռուսական Су-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո (լուսանկարներ)

Մարդիկ կարող են գետն ընկնել, խառնվել կոյուղաջրերին, աղբին, առնետների բաժին դառնալ. ինչ իրավիճակ է Գյումրի գետակում

Արեն Մկրտչյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Քարկոփի հետիոտնային նոր, ժամանակավոր կամուրջն է

Քամալա Հարիսը հայտարարել է Ուկրաինային 1,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին

Դաշնակցական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվեց

«gg»-ի գրասենյակից առգրավվել է 26 համակարգիչ․ մանրամասներ

Լոռու մարզպետը և Ալավերդու ղեկավարն այցելել են Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների հետ

«gg»-ում խուզարկություններն իրականացվում են դեռևս 2023 թվականից․ մանրամասներ

Գերասիմ Վարդանյանին և ևս մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ

Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին

Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով․ ՔԿ

Սպանություն Երևանի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է (տեսանյութ)

Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու կասկածով 11 անձ է ձերբակալվել. ձայնագրություն

Կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին. Փաշինյանը՝ Սունակին

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը

24 ժամ ջուր չի լինի

ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ

Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Ագարակի հնավայրը շրջանցող հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ