Պատասխանելը անտրամաբանական էր․ Խանդանյանը՝ Մատվիենկոյի՝ ուղարկած նամակի մասին

17/05/2024 schedule16:34

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեռևս ապրիլի 24-ին Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանձնարարականով ՀՀ ԱԺ ուղարկված նամակին։

Վերջինս նախ շեշտեց՝ Մատվիենկոն նամակ չի ուղարկել Հայաստանի Ազգային ժողով, նամակը եղել է հասցեագրված հենց իրեն՝ Խանդանյանին՝ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի կողմից։ Նամակի բովանդակությունը եղել է այն, թե արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսո՞ւմ է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի արտահայտած տեսակետը, և արդյոք այն համապատասխանո՞ւմ է Հայաստանի քաղաքացիների դիրքորոշմանը:

«Ես անտրամաբանական համարեցի այս հարցին պատասխանելը, քանի որ Ազգային ժողովի նախագահը, երբ ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, ներկայացնում է նաև բովանդակությունը։ Ակնհայտ է, որ այս հարցի պատասխանը այո էր։ Արտահայտված միտքն առնվազն արտացոլում է ԱԺ քաղաքական մեծամասնության դիրքորոշումը»,- ընդգծեց պատգամավորը։

Խանդանյանը պարզաբանեց, որ իր պատասխան նամակում նշել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով։

«Ես մտահոգություն հայտնեցի մի շարք ռուս խորհրդարանականների, պատգամավորների կողմից հնչեցվող խոսույթի վերաբերյալ, որոնք չեն բխում Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից, որոնք ունեն նաև դարավոր բարեկամություն»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Մատվիենկոն ապրիլի 24-ին էր հանձնարարել պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

Ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

ՀՀ Ազգային ժողովը նամակը ստացել էր ապրիլի 26-ին։ 

Տպել
1217 դիտում

Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է լայն հակամարտություն առաջացնել տարածաշրջանում․ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան նրան դեմարշ է հայտնել

Ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի․ առաջիկա օրերի կանխատեսումը

Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է

ԵՄ-ն իր դռները կփակի Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս կուրսը. Բորել

Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թ-ին, ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է. վարչապետ

«Կգամ». Լալա Մնացականյանին ճանապարհեցին ծափերի ներքո. հնչեց նրա ասմունքը՝ հուզելով ներկաներին

Կոնդի եկեղեցում վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Լոս Անջելեսի միջազգային մրցաշարի հաղթող

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է

Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին այցելել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 46 ավտովթար. 6 մարդ զոհվել է

Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումից առաջ Բադասյանը պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերի

Սանմաքրման աշխատողները նոր հագուստ կունենան

Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել․ սպանվել են ոստիկաններ և քաղաքացի

Հրազդան գետի վրա աղբաորսիչ սարքեր կլինեն, կձեռնարկվի ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացում

«Ում դեմքով հաջորդ փուլում հանդես կգա քոչարյանասերժական ընդդիմությունը»․ Ալեն Սիմոնյանը հարցում է անցկացնում

Եվրո-2024. ինչ խաղեր են սպասվում հունիսի 24-ին

Արմավիրի մարզի մի շարք հատվածներում 36 ժամ ջուր չի լինի

Դաղստանում հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է. զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 20-ը

Վայոց ձորի Հորբատեղ համայնքում հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ահաբեկչության հետևանքով զոհվածների

Եվրո-2024. Շվեյցարիան և Գերմանիան ոչ-ոքի են խաղացել, բայց նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիրը

Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է սոցցանցում տարածված հերթական խաբեության մասին

Շիրակում դանակահարություն է եղել․ հոսպիտալացվել է 37-ամյա քաղաքացի, բժիշկները պայքարում են կյանքի համար

Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարը ձերբակալվել է․ նրա երկու որդիները մասնակցել են ահաբեկչությանը

Չեմ զղջում կայացրածս որոշումների համար. Մխիթարյանը՝ ազգային հավաքականից հեռանալու մասին

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Ահաբեկչություն Դաղստանում․ զոհվել է ոստիկանության 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ

Սեյրան Օհանյանն ու կինը վարկի «տակ» են. ինչ են հայտարարագրել ամուսինները

10 տարի է՝ Երևանն առանց կրկեսի է. ինչ է կատարվում ներսում, երբ շահագործման կհանձնվի, ինչ կմատուցվի

Մենակ ժեշտանջիքով քաղաք չեմ սարքե. ինչու քաղաքապետը պատռեց գեղանկարչի դիմումը, երբ ծնվեց Գյումրու տնակային ակադեմիան

«Հեզբոլլահը» իրանական զենք ու հսկայական քանակությամբ զինամթերք է պահում Բեյրութի օդանավակայանում. Telegraph

Ինձ քրոջ նման էր Լալան, շատ թանկ էր, գույն էր իսկապես. Աշոտ Ղազարյան

Նրա կողքին ժամանակն արագ էր անցնում. Հարություն Մովսիսյանը՝ Լալա Մնացականյանի մասին

Մի մեծ ժպտացող պակասեց մեր կյանքից, ափսոս էր Լալան. Կամո Արեյան

Ռուսաստանը հայտնել է Սևաստոպոլի հրթիռակոծության մասին. կան զոհեր ու հարյուրից ավել վիրավոր