Ակցիաներին մասնակցելու նպատակով տարեցներին գումար տրամադրելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է

16/05/2024 schedule12:12

Շարունակվում է Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից բարեգործական ճաշարանի շահառուներին Երևանում և Տավուշում հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող, սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից էր դարձրել ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին:

«Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ երիտասարդի կազմակերպմամբ 3000 ՀՀ դրամ գումարի դիմաց տարբեր օրերի մասնակցել էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից Տավուշի մարզում իրականացված ճանապարհների փակման ակցիային, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացված հավաքին, ավելի վաղ՝ նաև այլ վայրերում հրավիրված այլ հավաքներին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վանաձորի 27-ամյա բնակչին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): 

Միջնորդություն էր ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Դատարանի՝ մայիսի 16-ի որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվել է, և անձը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, նմանատիպ հնարավոր այլ հանցավոր գործողությունների իրականացման, և դրանցում հնարավոր այլ անձանց ներգրավման, վերջիններիս ինքնությունները պարզելուն, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
714 դիտում

Անկարգություններ, հարյուրավոր ձերբակալվածներ Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո

Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ

Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան

Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ

Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին

Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան

Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի

Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ

Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան

Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ

Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել

ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան

Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա

Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews

«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան

Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան

Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը

Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած

Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ

Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած

Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հրդեh՝ Երևանի տներից մեկում

Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ

Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ

Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ

Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է