Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

26/04/2024 schedule12:15

Ապրիլի 25-ին 7-րդ Համաբելառուսական ժողովրդական ժողովի պատվիրակները հավանություն են տվել Ազգային անվտանգության հայեցակարգին և ռազմական դոկտրինին, որը նախատեսում է դաշնակիցներին ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորություն նրանց դեմ ագրեսիայի դեպքում։

Փաստաթուղթը հրապարակվել է Բելառուսի ազգային իրավական ինտերնետային պորտալում։

Ռազմական դոկտրինի նոր խմբագրության մեջ գործող դրույթները մնում են անփոփոխ, իսկ պաշտպանական բնույթը պահպանվում է։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Բելառուսը խաղաղասեր երկիր է, որը ոչ մեկին չի սպառնում, և պետության ներքին գործերին միջամտելու փորձերը, հատկապես ռազմական ուժի կամ ագրեսիայի կիրառման սպառնալիքը, կճնշվեն՝ օգտագործելով առկա ողջ ներուժը։

«Բելառուսի Հանրապետությունը հնարավոր է համարում ռազմական օգնություն ցուցաբերել բարեկամ պետություններին՝ Բելառուսի Հանրապետության երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի հիման վրա, ներառյալ ռազմական զորամիավորումներ ուղարկելը պետություններ՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար համապատասխան միջոցառումներին մասնակցելու համար»,- ասված է դոկտրինում:

Փաստաթղթից բխում է, որ Բելառուսը Միութենական պետության անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ուժի կիրառումը կհամարի ոտնձգություն և համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկի։ Միութենական պետության պաշտպանության համար Մինսկի կողմից ռազմական ուժի կիրառումը որոշվում է Ռուսաստանի հետ կնքված միջազգային պայմանագրերով, որոնք լուծվում են երկու երկրների զորքերի տարածաշրջանային խմբավորման շրջանակներում։

Ըստ դոկտրինի՝ Մինսկը ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի դեմ ագրեսիան համարելու է ագրեսիա կազմակերպության բոլոր երկրների դեմ և հարձակման ենթարկված պետությանը կտրամադրի անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական։ Բելառուսը ռազմական ուժ կկիրառի իր միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում: Դոկտրինը նախատեսում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերին կոնտինգենտի տրամադրում կազմակերպության անդամների տարածքում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար։

Բացի այդ, Բելառուսի ռազմական դոկտրինայում ասվում էր, որ Արևմուտքի քաղաքականությունը նպատակաուղղված կերպով ոչնչացնում է ինտեգրացիոն կապերը ՀԱՊԿ-ում և Միութենական պետությունում։

Տպել
543 դիտում

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ