ՄՍԾ աշխատակիցը Լոռու մարզի մի խումբ նպաստառուներից ապօրինի գումար է պահանջել և ստացել. վարույթի նյութերը դատարանում են

10/04/2024 schedule16:24

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակցի կողմից սոցիալական նպաստներ ձևակերպելու կամ նպաստների տրամադրումը չդադարեցնելու համար Լոռու մարզի մի խումբ բնակիչներից տարբեր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:

«Մասնավորապես՝ միասնական սոցիալական ծառայության աշխատակից Ա. Ն.-ն անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված Լոռու մարզում բնակվող ամուսինների օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու, այն է՝ վերջիններիս որդու նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու հարցում աջակցելու համար նրանցից պահանջել և որպես ապօրինի վարձատրություն ստացել է մեկ ամսվա նպաստի չափով գումար:

Բացի այդ, Ֆ. Մ.-ն տղային և հարսին նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար 2022 թվականի մարտի 28-ին դիմել է Ա. Ն.-ին: Վերջինս իր լիազորությունների շրջանակում Ֆ. Մ.-ի ներկայացրած անձանց նպաստառուների ցուցակում ընդգրկելու հարցում աջակցելու համար պահանջել և ստացել է տվյալ անձանց տրամադրվելիք նպաստի գումարից 35.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Ն.-ն անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված ամուսինների օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու, այն է՝ վերջիններիս դուստրերի և որդու նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու հարցում աջակցելու համար պահանջել է 30.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ Ա. Ն.-ն 2022 թ. տարբեր ամիսների ընթացքում Լոռու մարզի մի շարք այլ բնակիչներից նույնպես որպես ապօրինի վարձատրություն պահանջել և ստացել է ընդհանուր շուրջ 300.000 ՀՀ դրամ՝ նրանց նպաստառուների ցուցակում ընդգրկելու կամ նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու գործընթացը կազմակերպելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (9 դրվագ), իսկ Ֆ. Մ.-ին՝ 312.1-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ևս 12 անձի մեղադրանք է ներկայացվել Ա. Ն.-ին ապօրինի վարձատրություն տալու համար:

Ա. Ն.-ի և Ֆ. Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Տպել
2297 դիտում

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)