Կարևոր է, որ համատեղ ուժերով կարողանանք պահպանել կյանքի գեղեցկությունը․ ՄԻՊ-ը՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանանց

07/04/2024 schedule18:12

Կարևոր եմ համարում, որ այս խորհրդանշական օրն անց ենք կացնում ձեզ հետ. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ուղեկցությամբ ապրիլի 7-ին այցելել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Նպատակն էր շնորհավորել ազատությունից զրկված կանանց և ՔԿՀ աշխատակազմի կին աշխատակիցներին մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ 

Պաշտպանն ու ներկայացուցիչները ներկա են գտնվել քրեակատարողական հիմնարկի ազատությունից զրկված կանանց մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Շնորհավորելով օրվա առիթով՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ յուրաքանչյուրն ունի գեղեցիկի վերաբերյալ իր բանաձևը։

«Կարևոր է, որպեսզի այդ հանգամանքը նկատի ունենալով` համատեղ ուժերով կարողանանք պահպանել կյանքի գեղեցկությունը: Իսկ դա անհնար է առանց կարեկից և ապրումակցող, մեկս մյուսի առանձնահատկությունները հաշվի առնող միջավայրի: Որպես Մարդու իրավունքների պաշտպան` մշտապես պատրաստ եմ աջակից լինել Ձեր իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերում: Կարևոր եմ համարում, որ այս խորհրդանշական օրն անց ենք կացնում ձեզ հետ։  Կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա առթիվ»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր ուշադրության կենտրոնում: Ինչպես անհատական բողոքներով, այնպես էլ մշտադիտարկման արդյունքներով վեր հանված խնդիրներն իրենց լուծման առաջարկներով ուղարկվում են պետական իրավասու մարմիններին, մի շարք խնդիրներ Պաշտպանի միջամտությամբ ստանում են ընթացիկ լուծումներ։

Այնուհետև Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները,  հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել տարածքով, զրուցել ինչպես ազատությունից զրկված անձանց, այնպես էլ հիմնարկի կին աշխատակիցների հետ, լսել մարդու իրավունքներին վերաբերելի հարցերը, հավաքագրել խնդիրները։

Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատությունից զրկված կանանց պահման պայմաններին, զրուցել նրանց հետ, քննարկել երեխաների խնամքի հետ կապված հարցեր։

Այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը կանանց հանձնել է նվերներ, այնտեղ գտնվող  երեխաներին՝ խաղալիքներ, ազատությունից զրկված տղաներին՝ գրքեր։

Տպել
2214 դիտում

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին