Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

29/03/2024 schedule13:10

Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 40-ամյա բնակչի կողմից հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, հարևանությամբ բնակվող կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«2024 թ․ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իր 40-ամյա որդին հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին: 

2024 թ․ մարտի 24-ին՝ ժամը 11:19-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» և «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով շտապ բուժօգնության խմբի կողմից Խորեն Խաչատրյան փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել նույն տան 64 և 32-ամյա բնակչուհիները:

Նույն օրը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված 64-ամյա կինը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Վերոնշյալ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում։

Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ից ստացված գրության համաձայն՝ 40-ամյա տղամարդը հաշվառված է հիշյալ ՓԲԸ-ում։

Պարզվել է, որ մարտի 7-ին հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո նշված անձը Ոստիկանության կողմից տեղափոխվել է նշված հոգեկան առողջության կենտրոն, սակայն հետագայում վերջինս վերադարձել է իր բնակության վայրը։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ սպանության դեպքի վայր հանդիսացող բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, իսկ նախասրահի հատակին հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ արնանման հետքերով:

Քննությամբ պարզվել է, որ 2024 թ․ մարտի 7-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խորեն Խաչատրյան փողոցում գտնվող տանը 40-ամյա տղամարդը, հորը ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, որից հետո հայրը փորձել է փախչել՝ վազելով ննջասենյակի դռան ուղղությամբ: 40-ամյա տղամարդը վազել է նրա հետևից, հագուստից բռնելով քաշքշել, ապա քարշ տվել նրան դեպի հյուրասենյակ, որտեղ հատակին գցելով՝ ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավով զուգորդված մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2024 թ․ մարտի 24-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 40-ամյա տղամարդը, նախորդ օրը՝ երեկոյան, հարևանի կողմից իր կանչին չարձագանքելու պատճառաբանությամբ, սեփական անձի առավելությունն ու գերակայությունը ընդգծելու մղումներով, խուլիգանական դրդումներով, մտել է հարևան տուն, դանակով հարվածներ է հասցրել հիշյալ տան 64 և 32-ամյա բնակչուհիների մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Կանանցից մեկը բժշկական կենտրոնում մահացել է, իսկ մյուսին հաջողվել է համապատասխան բուժօգնություն ցույց տալ և փրկել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ, որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն կիրառելու վերաբերյալ։

Միջնորդությունը բավարարվել է, և որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ին:

Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ մարտի 24-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1 նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն և 33-ամյա Աննա Մ.-ն են, որոնք մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը:

Տպել
380 դիտում

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել