Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

28/03/2024 schedule18:52

ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերում և իրացնում զենք և զինամթերք:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Մասնավորապես, Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրինի կերպով իրացրել, իսկ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղի 39-ամյա բնակիչը ապօրինի կերպով ձեռք է բերել նռնակ և պահել նախապես հարմարեցված թաքստոցում:

Բացի այդ, Գողթանիկի բնակիչը Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդու հետ 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրենի կերպով ձեռք են բերել և նախապես հարմարեցված թաքստոցում պահել ինքնաձիգ:

Իսկ Երևանի Հասրաթյան փողոցի բնակիչ 33-ամյա երիտասարդը, խմբի կազմում, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ապօրինի կերպով իրացրել, իսկ գողթանիկցի տղամարդը ապօրինի կերպով ձեռք բերել և թաքստոցում պահել է ինքնաձիգ:

Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթի շրջանակում մարտի 15-ին ԱԱԾ Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ խուզարկություն են կատարել 33-ամյա երիտասարդի բնակության հասցեում: Առանձնատան տարբեր հատվածներում հայտնաբերվել են «Derringer» գրառումով ատրճանակ և պլաստմասսե երկու արկղ՝ կանեփի նմանվող բույսերով, իսկ ավտոտնակում հայտնաբերված պայուսակում եղել են 2 պահեստատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 62 փամփուշտով, ինչպես նաև նույն տրամաչափի մեկ փամփուշտ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել նաև 38-ամյա տղամարդու Երևանի Հաղթանակ թաղամասի տանը և կից օժանդակ շինություններում, ինչպես նաև Գողթանիկ գյուղի նրա տանն ու կից օժանդակ շինություններում:

Երևանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 11 փամփուշտ, 8 պարկուճ 1 գնդակ, իսկ Գողթանիկի առանձնատան և կից օժանդակ կառույցների խուզարկությամբ հայտնաբերվել են «TT» տեսակի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, նույն ատրճանակի 7,62 մմ տրամաչափի 111 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 160 փամփուշտ, զինվորական պայուսակ, որի մեջ կար 215 փամփուշտ և 5 պարկուճ: Միաժամանակ, տանտերը ներկայացրել է տարբեր զենքերի և տարբեր տրամաչափի 17 փամփուշտ:

Մարտի 15-ին խուզարկություն է կատարվել նաև Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցում գտնվող առանձնատանն ու կից օժանդակ շինություններում:

Հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի մարտական ինքնաձիգ, տարբեր տամաչափերի և տարբեր զենքերի 802 փամփուշտ, «ՍԱՅԳԱ-ՄԿ 7.62x39» տեսակի հրազեն և «SPINA OPTICS» կալիմատր սարք կրող ինքնաձիգ և այլն:

Քրեական վարույթը շարունակվում է»,- ասվում է հայտարարության մեջ:

timthumb (1).jfif (61 KB)

Տպել
4079 դիտում

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել