Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

27/03/2024 schedule23:34

ՀՀ պաշտպանության նախարարության 2023 թ. կատարողականը կազմել է 99.8 տոկոս։ Այս և այլ տվյալներ զեկուցվել էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Քննարկման մի մասը հանձնաժողովի որոշմամբ անցկացվել էր փակ ձևաչափով, որից հետո Գեղամ Մանուկյանը հայտարարել էր՝ եթե պատմի՝ իրականում ինչ է եղել, ապա մարդու լացը կգա։

Պետրոս Ղազարյանի՝ ինչո՞ւ հարցին, հարցազրույցի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ դա մեկ բացատրություն ունի։

«Ես կարծում եմ՝ պարոն Մանուկյանը, երբ լսեց կատարված աշխատանքների ծավալի մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ։ Այլ բացատրություն չկա։ Որպես ընդդիմադիր՝ ինքը պետք է լռեր, և ճիշտը դա էր, որովհետև բոլորիս համար ցանկալի էր էն պատկերը, որը մենք լսեցինք։ Բայց էդ պատկերը ոչ միայն լսելի, այլև շոշափելի է, նույն ընդդիմադիր դաշտի մեր գործընկերներին, հանձնաժողովի անդամներին ոչ մի բան չի խանգարում ավելի առարկայական, շոշափելի ծանոթանալ այդ ամենի հետ։

Եթե սպառազինություն է ձեռք բերվել էս, էս երկրներից, ինչ-որ քանակով, գտնվում է պահեստում, դրանք, շեշտում եմ, ունեն պաշտպանական բնույթ, շատ անհրաժեշտ են, ժամանակակից են, և պարոն Մանուկյանը, և բոլորը, ովքեր կցանկանան, պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է նրանց ցույց տալ, նաև փորձարկումների ժամանակ, որովհետև էդ սպառազինությունը, որ գալիս է, նաև փորձարկում է անցնում ոչ միայն նախքան ՀՀ տեղափոխվելը՝ գնման ընթացքում, այլ նաև Հայաստան տեղափոխվելուց հետո։

Էդ առաջ էր, որ գնում, բերում էին, հետո պարզվում էր, որ պահեստամասերի մի մասը վրան չէ, հետո սկսում էին դրանք բերել։ Դրա համար էլ էսօր բազմաթիվ զինվորականներ, գեներալներ քրեական հետապնդման տակ են թե՛ ՀՕՊ, թե՛ այլ ձեռքբերումների, պատրոն Դավոների և նրանց ձեռք բերած ժամկետանց սպառազինության կասկածների համար»,- ասաց Քոչարյանը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը ընդգծեց՝ պետք է շարժվենք մեր երկրի անվտանգային օրակարգը սպասարկելով։

«Դա այդպես կլինի, եթե բոլոր քաղաքական գործիչները հասկանան, որ երկրի անվտանգությունը շահարկելի չէ, եթե ունենք թերություններ, բոլորն ունեն հնարավորություն այդ թերությունները ոչ միայն արձանագրելու, այլ մեր ճակատին խփելու։

Բայց երբ որ գալիս տեսնում ես կատարված աշխատանքը, դուրս ես գալիս կամեռան գտնում ասում ես՝ լացս գալիս է, այ իմ լացն էլ գալիս է, որ նման դրսևորումներով մենք թուլացնում ենք էն գործընթացը, որը միտված է յուրաքանչյուրիս ընտանիքի, տան, պետության ամրապնդմանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Տպել
2777 դիտում

Զինծառայության առանձին պարտականություններից հրաժարվելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ․ մանրամասներ Կիրանցի ակցիայից

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ