«Պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ քրֆես ու փախչես». ինչ է «ճոճվում» Լևոն Քոչարյանի ծոծրակին

20/03/2024 schedule23:00

Վանո Սիրադեղյանն ասում է․ «Երբ բերանը չափ չի ունենում, ոտքերն ամեն պահի պիտի պատրաստ լինեն ծլկելու։ Միայն թե պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ մեր քրֆես ու փախչես։ Ոչ էլ ազգային ազատագրական ղաչաղություն, որ քրդի մի կովի դիմաց հայկական մի գյուղ մատնես մորթվելու ու սարով անցնես մյուս գավառ։ Իսկ դուք՝ փրկիչներդ, պետության ներքին ու արտաքին հարաբերությունները իջեցրիք Ցախի մեյդանի հայաթի կռվի մակարդակին։ Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն։ Հայաստանի մթնոլորտը կարիք ունի միանգամից մաքրվելու ասիական բաղնիքի այն գարշահոտից, որ օդում կախված է լինում աշխարհազորի եւ մեդրեսեների սաների խմբակային ու զանգվածային լոգանքից հետո»։

Երկիր ղեկավարելուն հավակնող Լեւոն Քոչարյանը գիտի՞ Սիրադեղյանին, հասցրե՞լ է ծանոթանալ նրա գրչին, թե՞ գլուխներից ճանաչում է միայն իրենց տան ու քաղաքական խմբակի գլխին՝ երկիրը «Թուլեքի Թագավորության» դարձնողներից մեկին։

Արդ, եթե իմացած լիներ բերանի չափի, ավելի ճիշտ՝ այն չափավոր բացելու ճակատագրական նշանակության մասին, իրեն թույլ չէր տա անփույթ գտնվել ուսերից վերեւ գտնվող կենսական կարեւոր օրգանին տրված բառի հետ, հատկապես, երբ հենց այդ բառով էր ուզում ընդգծել իր խոսակցի զբաղեցրած դիրքը։  

Ընդհանրապես, գլխի հետ կապված բանավեճ սադրելը ընդդիմության շահերից չի բխում, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, բանավեճը գնում, հանգում Է այն հարցին, թե «որտե՞ղ է թաղված շան գլուխը», այսինքն, թե երբ՝ ում օրոք եւ ումով են սկսվել Հայաստանին, հայ ժողովրդին, եւ, ինչպես ընդունված էր ասել, «հայկական երկու պետականություններին» պատուհասած արհավիրքները, ովքեր էին իրական հայրենասերները, ովքեր՝ նրանց գլխատածները, ովքեր էին գործ անողներն ու ովքեր՝ գործակալները, միայն թե՝ բառի բուն իմաստով, այլ ոչ՝ «անշարժ գույքի»։

Բայց քանի որ Լեւոն Քոչարյանի ծոծրակին ճոճվող օրգանը դեռ չի հասցրել թրծվել քաղաքական բանավեճերում, նրան հատուկ են թաղի, ավելի ճիշտ՝ «քաղաքական քուչի»՝ հատուկ այսրոպեական պոռթկումները՝ առանց դրանց ռեզոնանսներն ու հետեւանքները հաշվարկելու՝ այն, ինչին ականատես եղանք ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Ի դեպ, Կառավարության ղեկավարի հակադարձումը՝ «գլուխ» բառի հոլովմամբ, չգիտես՝ ինչու, հունից հանեց Ռոբերտ Քոչարյանի կուրացիայի տակ գործող ընդդիմադիր պատգամավորներին, այդ թվում՝ այսօր ընդդիմություն հռչակված «քաղաքական ուժի գլխի փոքր տղա» Քոչարյանին։

Բայց այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչո՞ւ էին նրանք ընդդիմանում իրերն իրենց անուններով կոչելուն։ Ենթադրում ենք՝ նրանք ավելի կոշտ ու գռեհիկ հակադարձման կարժանանային, եթե Կառավարության ղեկավարի պաշտոնում այսօր պատգամավորների հարցերին պատասխաներ որդի Քոչարյանի հայրը։

«Թուլեքի Թագավորության» վարքականոնով ու բառուբանով առաջնորդվող ավագ  Քոչարյանն իր որդու ոճով հարց շարադրող ընդդիմադիրներին նախ մեծ հավանականությամբ կհիշեցներ «պարողին խանգարող բանի» մասին, ապա իր հետ «գլուխ դնողներին» կանվաներ «մոսկաներ» (моська՝ փոքրիկ շուն, թուլա), «մանր-մունր քաղաքական գործիչներ», «իքիբիրներ»՝ հընթացս հիշեցնելով՝ «երբ մարդ ուզում է փրկել իր մարմնի մի մասը, որ գտնվում է մեջքից մի քիչ ցածր, եւ դրա համար պատրաստ է ուղղակի մոռանալ բոլոր սրբությունները»։   

Այս վերջին նախադասության մեջ նկարագրվող գործողությունը՝ փրկելը, ի դեպ, իր պաշտոնավարման ողջ շրջանում ու հատկապես հեղափոխությունից հետո վիրտուոզ կերպով կատարել է ինքը Քոչարյանը՝ Բաղրամյան 26-ի նախկին գլուխը։

Այսուհանդերձ, Քոչարյանի փոքր տղան ու նրա գործընկերները ստիպված են վերադառնալ ադեկվատության դաշտ ու վերջապես հասկանալ, որ քաղաքական բարձրագույն ամբիոնից հնչող ելույթները որակի ու բովանդակության առումով պետք է հավակնեն ավելի բարձր մակարդակի, քան, Սիրադեղյանի ասած, Ցախի մեյդանի հայաթի մակարդակն է։

Հեղինե Մանուկյան

Տպել
17158 դիտում

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան