Երևան
12 °C
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որի փոխել է որոշումը և ավագանու անդամի մանդատը վայր չի դնի:
Սարգսյանի հայտարարությունը՝ ստորև.
«Ամեն դեպքում ցանկանում եմ պաշտոնական հատվածը շրջանցել ու գրել որպես կին, մայր այնուհետ՝ նոր ավագանի։
Այո, ես սխալվել եմ։ Սխալվել եմ, երբ հավատացել եմ մարդկային արժեքներին, խոսքին, արդարամտությանը: Սխալվել եմ, որ գտնվել եմ այս չափ անկեղծ, ազնիվ ու խոսքի տեր։ Սխալվել եմ՝ մարդկանց մեջ մշտապես բարին փնտրելով։ Բայց ես ունեմ արժեք, որին չեմ դավաճանում՝ ընտանիք, բարոյականություն, խոսքի արժեք։ Ես ունեմ աղջիկ, ով թանկ է իմ համար ամենից, ամենքից ու անգամ տիեզերքից, սակայն ունեմ նաև սկզբունք՝ խոսքս պահելու, շնորհակալ լինելու և պայման չխախտելու։ Եթե դիմացինս անցնում է իր պայմանը, ապա ես լինում եմ առավել անկոտրում։
Հիմա գրեմ որպես ավագանի.
Բազմիցս շնորհակալ եմ եղել Վարդան Ղուկասյանին մանդատի համար, որը արդարացիորեն օգտագործել եմ միմիայն քաղաքացու շահերը պահելու, հարցերը լուծելու համար՝ չունենալով գիշեր-ցերեկ։ Սակայն, ցավոք, դա չի գնահատվել ո՛չ Ղուկասյանի և ո՛չ էլ ոմանց կողմից, հակառակը, ամեն օր կանգնել եմ մի նոր խնդրի և ընտրության առաջ։ Մինչ օրս կատարել եմ հոգուցս բխող՝ շնորհակալ մարդուն վայել քայլեր, սակայն դա էլ չի գնահատվել ու հիմա....
Հիմա Վարդան Ղուկասյանը կրկին ինձ կանգնեցրել է փաստի առաջ`կա՛մ դառնում ես անկախ ավագանի, կա՛մ դնում ես մանդատդ։
Հիշեցնեմ, որ ես ինքս եմ ցանկացել մանդատը վայր դնել, սակայն Ղուկասյանի հորդորով չեմ արել այդ քայլը։ Ասել եմ նաև, որ անկախ ավագանի կդառնամ, երբ լինեն որոշակի քայլեր, սակայն կրկին խախտվել է պայմանը, ու հիմա ես պիտի ընտրեմ կա՛մ դնում եմ, կա՛մ անկախանում, հակառակ դեպքում Վարդան Ղուկասյանը կհայհոյի ինձ, իմ ընտանիքին։
Հայտարարում եմ, որ ունեմ երբեմն ինձ խանգարող համառություն, չափից շատ ազնվություն ու սկզբունքայնություն`իմ հետ նման կերպ չեն խոսում, ինձ չեն վախեցնում, ինձ չեն արհամարհում։
Ես այդ մանդատը վաստակել եմ իմ աշխատանքի շնորհիվ, քաջության ու ազնվության շնորհիվ ու չեմ պատրաստվում այն տալ մեկ ուրիշին։ Ես Վահան Ավագյանը ու Վահե Եսայանը երբեք չեն վախեցել, գնացել ենք դժվար ճանապարհով, գնացել ենք մեր երկրի ու քաղաքի համար, այլ ոչ թե որևէ անհատի, մենք չենք փախել, չենք պախկվել ծանր օրերին ի տարբերություն շատ շատերի, որի արդյունքում ևս ստացել ենք հանրության վստահությունը։
Եվ ուրեմն.
Չեմ դառնում անկախ ավագանի, որովհետև ես հավատարիմ եմ այն մարդկանց, ովքեր ինձ բերել են այդ կուսակցություն և ծանոթացրել Վարդան Ղուկասյանի հետ։ Ինչպես նաև չեմ դավաճանել ոչ ոքի այս խճճված պատմության ողջ ընթացքում։
Մշտապես դատապարտել եմ հայհոյանքը, հատկապես երեխաների և ծնողների հասցեին հնչած ու դա կփաստի նաև Վարդան Ղուկասյանը, ում բազմիցս ասել եմ այդ մասին։
Ինչևէ, հերթը հասավ ինձ:
Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված պիտի այս ամենին ականատես լինի, ներողություն եմ խնդրում իմ հարազատներին, որոնց անհանգստություն եմ պատճառում և ներողություն եմ խնդրում այն մարդկանցից որոնց երեխաներին հայհոյել է Վարդան Ղուկասյանը, իսկ ես ընդամենը դատապարտել եմ դա՝ չանելով ռադիկալ քայլեր։
Ես Նանան եմ Սարգսյան, ով Էրևանցի է՝ քաղաքում է ու միշտ իր խոսքերի համար պատասխանատու, ով չի դավաճանում իր սկզբունքները։
Վերջում.
Խաղաղություն բոլորիդ ընտանիքներին, զավակներին և ծնողներին։
Ի գործ հանուն Երևանի ու երևանցու»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի
Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը
Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան
Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի
Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան
Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է
Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ
Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи
Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել
Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում
«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան
«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը
Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից
ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ
ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»
Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը
Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան
Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին
Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է
Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը
Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ
Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
Սահմանադրական հիմքեր են պետք ենթադրյալ հանցանք թույլ տված ուժին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար
Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, հրապարակման ժամկետի վերաբերյալ որոշում չկա. Գալյան
Ընտրակաշառքին առնչվող վարույթներով քրհետապնդում է հարուցվել ավելի քան 240 անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավանի՝ շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Փաշինյան
Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. ամեն օր տեղեկություններ եմ ստանում. Գալյան
ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը
5 տարի շարունակ «ուժեղներին» հարցնելու եմ՝ ուր են ադրբեջանցիները, չապացուցեցին՝ խնդիր են ունենալու․ Ղազարյան
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյանը՝ հավանական սցենարների մասին
Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT