Բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը. Վահան Քերոբյանը հրաժարական է տվել

14/02/2024 schedule13:57

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել:

Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կատարելով գրառում:

«Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ.

Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։

Այս՝ 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։

2020թ. համեմատ 2023թ. Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով՝ մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86-րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են 91 մլրդ դրամի՝ 2024թ. համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առևտրաշրջանառությունը։

Երբ 2020թ նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։

Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։

Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար»,- ասված է նրա գրառման մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3104 դիտում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

Տեղի է ունեցել ՀԷՑ-ի 100 % բաժնեմասը հանրային գերակա շահ ճանաչելու Կառավարության նախագծի հանրային լսումը

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է

ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առանցքային հարցեր են քննարկել

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

1961 թվականից ի վեր պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից․ Ազիզյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 28-ին

Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել են օրենսդիր մարմինների կապերի զարգացումը

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները

Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանգրքույկի առկայությունը պարտադիր է

Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Չկա երկխոսելու և բանակցելու տարածք, չկա նաև փոխշահավետ լուծում, Ռուսաստանը քննարկման հարցերը տանում է փակուղի

Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան

Հայկ Կոնջորյանն արձագանքել է եղբոր ծեծի ենթարկվելու դեպքին և թեմայի շուրջ քննադատություններին

Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել, մի՛ վախեցեք. Աննա Հակոբյան

Ճապոնիայի Կյուսյու կղզում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում և որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. որոշ օրերի կլինեն կարճատև տեղումներ

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների խմբաքանակին

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն

Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան

ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ. Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի մասում 7 ժամ ջուր չի լինի

Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով

ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. սկսվել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վախենում էի հաշմանդամ դառնալուց. 77-ամյա Ալլա Պուգաչովան պատմել է՝ ինչու 4 ամիս չի կարողացել քայլել

Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ. մրցումային հերթական օրը Հայաստանը 5 մասնակից ունի

Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Պուշկինի լեռնանցքում 5 մլն դոլար ընդհանուր արժեքով ճանապարհաշինական ծրագիր է մեկնարկել

Քննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարները

Վանաձորի Բուլղարական թաղամասում աղջիկը հայտնաբերել է իր 6-ամյա քրոջ մարմինը

Համայնքներին է վերադարձվում հանրային բարիքը՝ ապօրինի մասնավորեցված այգիները, պուրակները, զբոսայգիները