Այս ամենը տեսնել ու զգալ է պետք, ամենակատարյալ ձևակերպումներով անգամ հնարավոր չէ արտահայտել. Վարդապետյան

12/02/2024 schedule18:00

Հունաստանի ազգային օպերային թատրոնում պատիվ ունեցա ունկնդրել համաշխարհային օպերային արվեստի երկու գլուխգործոցներ՝ Լեոնկավալոյի «Պայացներ» և Մասկանիի «Գեղջկական ասպետություն»։

Իմ հրապարակումներում արդեն տեղեկացրել էի (անգամ ներկայացրել էի տեսանյութ), որ մեր հայրենակից, աշխարհի լավագույն դրամատիկ տենորներից մեկը համարվող Արսեն Սողոմոնյանը միևնույն երեկոյի ընթացքում հանդես է գալիս երկու բարդագույն գլխավոր դերերով՝ Կանիոյի և Տուրիդուի, ինչը հունական մամուլը որակել էր որպես մասնագիտական սխրանք։

Մարմնավորել մեկը մյուսից տարբեր կամ նույնիսկ հակադիր բարոյահոգեբանական կերպարներ, նամանավանդ Կանիոյի հզոր ողբերգական ներաշխարհի արտացոլումը, հատկապես նաև երգեցողության առանձնահատուկ բարդությունները, իրոք, մեծագույն սխրանք ու ահռելի պատասխանատվություն է։ Ի դեպ, նման սխրանքի հեղինակ ժամանակին դարձել են օպերային արվեստի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Դել Մոնակոն և Ալանիան։

Պրեմիերայից հետո Հունաստանի նախագահի շնորհավորանքն ու արտառոց ջերմ խոսքերը, յուրաքանչյուր ներկայացումից հետո, անգամ առանձին արիաներին հաջորդած հանդիսատեսի ճիչերն ու բացականչությունները, ինչպես նաև մամուլի բարձրարժեք գնահատականները վկայությունն են Արսեն Սողոմոնյանի արտառոց հզոր արտիստականության և վարպետության։ Սակայն այս ամենը սոսկ տպավորիչ խոսքեր  կլինեին, եթե չներկայացնեմ բացառիկ աննկարագրելի և այլևս անջնջելի ներգործությունն ու հոգեվիճակը, որում հայտնվեցի ես օպերային թատրոնի հույն հանդիսատեսների հետ միասին։

Հիանալ ու տպավորվել կարելի էր թե նվագախմբի արտակարգ հնչողությամբ, թե փորձառու  մաեստրո Ալեմանդիի նրբաճաշակ և երաժշտական երանգները ամենայն նրբությամբ նվագախմբից կորզելու վարպետությամբ, թե բոլոր  դերակատարների, որոնք նաև աշխարհում ճանաչված ու հեղինակավոր երգիչներ են, թե երգչախմբի և նվագախմբի համակարգված ու ներդաշնակ համագործակցությամբ, սակայն երբ բեմում էր հայտնվում Արսեն Սողոմոնյանը, այստեղ  արդեն խոսքերն անզոր են ամբողջապես արտահայտելու քո զգացածն ու ապրածը։

Հիացմունքի, ոգևորության ու նաև լարվածության մի ալիք, յուրաքանչյուր բառ ու հնչյուն կլանելու համակ ուշադրություն, որոշ արիաների կատարման ընթացքում հուզմունքից ու լարվածությունից շունչները պահած վիճակ... մի քանի տեսարաններում էլ արտասունքներ հայտնվեցին աչքերիս, հասկացա, որ ես միակը չեմ, չորս կողմս արտասվեցին Արսենի դրամատիկ տենորային ձայնի, իրեն բնորոշ ինտելեկտուալ ձայնային տեմբրի և գերդրամատիկ խաղի տպավորության ներքո։ Այս ամենը տեսնել ու զգալ է պետք, ամենակատարյալ ձևակերպումներով անգամ հնարավոր չէ արտահայտել։ Հոգուս խորքում ցնծության և հպարտության  գիտակցումով վստահաբար կարող եմ ասել՝ աշխարհի մեծագույն արտիստներից մեկը համարվող, մեր ազգին փայլ ու հեղինակություն բերող Արսեն Սողոմոնյան, աստվածաշնորհ ձայնդ՝ անսպառ, Աստծո օրհնությունը քեզ միշտ ուղեկից։

Ժողովրդավարության ու քաղաքակրթության բնօրրանը համարվող երկրի բարձրաճաշակ  հանդիսատեսին և մեզ անչափ հոգեհարազատ ժողովրդին անհնար է չգնահատել և երախտագիտություն չհայտնել։ Հույն հանդիսատեսը լիովին արժանի է նման օպերային թատրոն ունենալու և նման ներկայացումներ վայելելու։ Մի՞թե հայ հանդիսատեսը ևս արժանի չէ բարձր որակի, իրական արվեստի և մեր քաղաքակրթական ավանդույթներին համահունչ  արարումների։

Ցավոք, դեռևս տապակվում ենք միջակության,անորակության և իրական արժեքների անտեսման, մեծություններին  չճանաչելու և չգնահատելու մթնոլորտում։ Ահա թե ինչու որակական այսպիսի անկման մեջ ենք,և ամենամեծ դժբախտությունը, որ չենք էլ զգում, թե ինչի փոխարեն ինչ ունենք այսօր։

Վահան Վարդապետյան

Բժիշկ, հասարակական գործիչ

Տպել
4719 դիտում

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ