Ադրբեջանում վաղը նախագահական ընտրություններ են. ինչպիսին են Ալիևի շանսերը և ովքեր են մրցում նրա հետ

06/02/2024 schedule15:50

Ադրբեջանում վաղը՝ փետրվարի 7-ին, տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։

Դրանք պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն ավելի շուտ նշանակվեցին՝  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության պատճառով։

Ո՞վ է պայքարելու պետության ղեկավարի պաշտոնի համար և ինչն է ուշագրավ այս ընտրություններում

Ադրբեջանում պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել չորեքշաբթի օրը՝ փետրվարի 7-ին։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ դրանք կանցկացվեն նաև  Ղարաբաղում։

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են յոթ թեկնածուներ, թեև դիմորդները շատ ավելի շատ են եղել՝ 17 անձ։ Նրանցից տասը չեն հավաքել 40 հազար ձայն, որն անհրաժեշտ է գրանցման համար՝ ի պաշտպանություն իրենց։

Արմատական ընդդիմությունը՝ ի դեմս «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունների, ինչպես և 2018 թվականին, հրաժարվեց մասնակցել ընտրություններին` պատճառաբանելով քաղաքական մրցակցության պայմանների բացակայությունը։ Սակայն շատ փորձագետներ այս որոշումը կապում են ընդդիմության՝ ակնհայտորեն ձախողման դատապարտված քայլերի հետ:

Փորձագետների միաձայն կարծիքով՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը, որն ընտրություններին մասնակցում է 5-րդ անգամ, նախագահական մրցավազքի անվիճելի ֆավորիտ է։ Վերլուծաբանները չեն կասկածում, որ 62-ամյա Ալիևը, ով պետության առաջին դեմքի 20 տարվա փորձ ունի, մրցակցությունից դուրս է։ Նրա ժողովրդականությունը երկրում այս շրջանում շատ բարձր է, քանի որ վերջինս դեռ վայելում է ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ստոր հաղթանակի փառքի դափնիները:

Ովքեր են Ալիևի մրցակիցները

Ալիևի վեց մրցակիցներից հինգը առնվազն մեկ անգամ մասնակցել են նախագահական ընտրություններին։ Նրանցից ամենափորձառուն պատգամավոր և «Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիևն է։ Նրա համար, ինչպես Ալիևի համար, սա հինգերորդ ընտրությունն է։ Ճիշտ է, ոչ մեկում նա չի հավաքել 3 տոկոսից ավելի ձայն։

58-ամյա Հասանգուլիևը խոստանում է ընտրվելու դեպքում ինը ամսվա ընթացքում ընդունել նոր սահմանադրություն, որը նախատեսում է անցում կատարել խորհրդարանական հանրապետության, վերականգնել ավելի քան 20 տարի առաջ չեղարկված օրենսդիր մարմնի ընտրությունների համամասնական համակարգը և դրա հիման վրա խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2025 թվականի փետրվարին։ Նա նաև անհրաժեշտ է համարում նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակել հինգ տարով՝ նրան տալով հանդիսավոր անձի կարգավիճակ, իսկ գործադիր իշխանությունը վերապահել վարչապետին։

52-ամյա պատգամավոր, ինքնառաջադրված թեկնածու Զահիդ Օրուջը նախագահական ընտրություններին մասնակցում է երրորդ անգամ, նրա ամենաբարձր արդյունքը կազմել է ձայների 3,12 տոկոսը։

«Մեծ արարում» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆան առաջադրվում է երկրորդ անգամ՝ առաջին անգամ դրանց մասնակցելով 2008 թվականին:  58-ամյա պատգամավորը նախատեսում է կենտրոնանալ կրթական բարեփոխումների և ժողովրդագրական խնդիրների վրա:

Ընթացիկ ընտրությունները երկրորդն են Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար, 54-ամյա Ֆուադ Ալիևի համար։ Ընտրվելու դեպքում նա մտադիր է հայտարարել Ադրբեջանի չեզոք կարգավիճակի մասին, արագացնել երկրի մուտքը Շանհայի համագործակցության կազմակերպություն, Եվրասիական տնտեսական միություն և BRICS, և նախաձեռնել դուրս գալ ՎՈՒԱՄ-ից՝ տարածաշրջանային կազմակերպությունից, որը ստեղծվել է 1997 թվականին Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի կողմից։ 

«Ազգային ճակատ» կուսակցության 52-ամյա առաջնորդ Ռազի Նուրուլլաևը 2018 թվականի ընտրություններում Իլհամ Ալիևի մրցակիցն էր։ Նրա ընտրական ծրագիրը ներառում է լայնածավալ սոցիալական բարեփոխումներ, իսկ արտաքին քաղաքականության մեջ նա հանդես է գալիս Թուրքիայի և Պակիստանի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական կապերի ամրապնդման օգտին: Նրա ծրագրի մեկ այլ կետ է Կասպից ծովի ափին հսկա զբոսաշրջային համալիրի կառուցումը` «Ադրբեջանական Անթալիան»:

Ընթացիկ ընտրարշավում միակ դեբյուտանտը Մեծ Ադրբեջան կուսակցության առաջնորդ Էլշադ Մուսաևն է։

Ինչպիսի արդյունքներ են ակնկալվում

Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ ընտրված է համարվում այն թեկնածուն, ում օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելին։ Անցած ընտրություններում Իլհամ Ալիևին պաշտպանել է ընտրողների 86,22 տոկոսը՝ 74,5 տոկոս մասնակցոողներից:

Ընդհանուր առմամբ, ընտրարշավը, որն այս անգամ տևում է ընդամենը 22 օր, ընթանում է աննախադեպ հանգիստ հունով։ Փորձագետները կանխատեսում են, որ գործող նախագահը մեծ տարբերությամբ կհաղթի իր մրցակիցներին, իսկ ընդդիմությունը, որը սովորաբար ակտիվ էր նախընտրական շրջանում, այս անգամ ոչ մի հանրահավաք չի անցկացրել։

Ավանդաբար, Ադրբեջանում նախագահական ընտրություններին մասնակցությունը բարձր է. 2008, 2013 և 2018 թվականներին այն գերազանցել է 70%-ը։

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկության ընթացքին կհետևի շուրջ 85 հազար տեղական դիտորդ քաղաքական կուսակցություններից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ինչպես նշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազախիր Պանախովը, յուրաքանչյուր ընտրատեղամասում կա մինչև 15 մարդ։

Գրանցվել է նաև շուրջ 800 միջազգային դիտորդ։ Երկրի կառավարության հրավերով ընտրական գործընթացի մշտադիտարկումն իրականացնում են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաքելությունները:

Տպել
1163 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է