Ցորենի ամբար և Շիրակի գյուղգործիքների բացառիկ նմուշներով թանգարան՝ հայ-թուրքական սահմանում. սարի փեշին ծվարած Բագրավանը

11/02/2024 schedule17:50

Գրեթե ամեն գիշեր գայլ ու աղվես իջնում են սարից, պտտվում պարիսպների մոտ, հոտոտում օդն ու հեռանում՝ թարմ ձյան վրա թողնելով իրենց ներկայության ապացույց ոտնահետքերը:

775ad285-7f87-4330-b36d-c7c89fda5749.jpg (179 KB)417404829_10220285290962064_5096066808059796641_n.jpg (326 KB)

Իսկ ներսում՝ հայ-թուրքական սահմանից ոչ շատ հեռու, փայտի տաք վառարանն է՝ վրան բարակ շարված կարտոֆիլի բույրով:

Այս երդիկն ու վառվող լույսը սահմանում վերջերս հայտնվեցին: Բագրավանում կառուցված Վահանատան ստեղծումը Շիրակի մարզի մեկ բնակիչ ունեցող սահմանային Խարկով գյուղից է սկսվել:

o.jpg (136 KB)

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը գյուղատնտեսական իր ծրագրի շրջանակներում սկսեց մշակել տասնամյակներով չմշակված վարելահողերը, ու ցորեն ցանվեց 30 տարի լքված արտերում:

«Բնականաբար, մեզ պետք էր նաև տարածք, որտեղ ամբարելու էինք բերքը, մշակելու, տեսակավորելու և պահեստավորելու, այդպես կառուցեցինք մեր ցորենի ամբարը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:

Որքան էլ Բագրավանը Թումասյանի պապերի ծննդավայրն է, ամբարը Բագրավանում կառուցելու հարցում իր մեծ դեր ունի 44-օրյա պատերազմում նահատակված Ավոն:

«Ինքը ինձ համոզեց, որ ես ամբարը հենց պապերիս գյուղում կառուցեմ, ասաց՝ մի բան էլ էս գյուղի համար արա: 2020-ի սեպտեմբերն էր, պատերազմի օրը պատերն էր սպիտակեցնում, ցուցահանդես ունեինք: Իջավ: Ասի՝ Ավո, ո՞ւր ես գնում, ասաց՝ հոպար, պատերազմ է, ես էդ տղեն չեմ, որ իմ հետևից գան: Գնաց ու զոհվեց: Շատ հերոսական տղա էր, գյուղին նվիրված: Նրա կորստով մեծ բան կորցրինք գյուղն ու մենք: Այլևս չկարողացա հեռանալ Բագրավանից, խոստացել էի մի լավ բան անել»,- հուզվում է Թումասյանը:

Հայ-թուրքական սահմանում ցանված ցորենի ալյուրը՝ մոտ 1.5 տոննա, կենտրոնն իր շահառուներին և իրենց օգնությանը դիմած սոցիալապես անապահով այլ ընտանիքների է բաժանել:

Ամբար ասվածը իր հերթին թանգարան է նաև. այստեղ են տեղ գտել Շիրակի մարզի նախկին գործարանների ու ակումբների մեծադիր լուսանկարները, ամենատարբեր իրեր, որոնք Թումասյանին ընկերներն են նվիրել, նաև գնել է:

417720911_3663400937315481_3772131892976979657_n.jpg (484 KB)277819236_10217470847922747_6693621062219300635_n.jpg (276 KB)

Ցորենի ամբարում խնամքով ցուցադրվում են Խորհրդային միության տարբեր երկրների զինանշանները, տարազները, խորհրդանիշերը. «Ամեն ինչ չէ, որ վերցնում ենք, այլապես մեր ամբարը կդառնա հին, չօգտագործվող իրերի պահեստարան: Հիմա այստեղ շատ արժեքավոր, եզակի նմուշներ կան»:

277810116_10217470935004924_2786063870568320810_n.jpg (326 KB)277767723_10217470848722767_2999037291171257697_n.jpg (332 KB)

Ամբարին կից Թումասյանը Շիրակի երկրագործական, ավանդական գյուղգործիքների եզակի թանգարան է հիմնել, որտեղ ցուցադրված են տարբեր ժամանակաշրջաններում հողի մշակի ձեռքի գործիքները:

IMG_7113.JPG (7.25 MB)IMG_7082.JPG (6.37 MB)IMG_7053.JPG (6.56 MB)IMG_7064.JPG (6.31 MB)

«Սկզբունքորեն ամեն ինչ վերցնում ենք Շիրակի մարզից, որպեսզի ժառանգականության մեր թելը չկտրենք, այլ կծիկն ամուր կծկենք, պահենք, փոխանցենք: Ըստ էության՝ սա հիմա Հայաստանում եղած հավաքածուներից ամենամեծն է: Մենք խնդիր ենք դրել ցուցադրել հենց բնօրինակները, որոնք տարիներ շարունակ մարդու ձեռքում են եղել, դրանով մեր պապերն աշխատել են մեր հող ու ջրի վրա»,- ասում է Թումասյանը:

IMG_7092.JPG (6.20 MB)IMG_7066.JPG (6.02 MB)IMG_7065.JPG (6.39 MB)

Այս թանգարանն ու ցորենի ամբարը տեսնելու համար սկզբում մեկ-երկու հետաքրքրասերներ, այնուհետև մեծաթիվ զբոսաշրջիկներ են սկսել այցելել Բագրավան: Եկող ամեն հյուրի հետ Թումասյանը մտքով մանկություն է գնում: Լինում են գործիքներ, որոնց զուտ ցուցադրում է, բայց դրանցից մեկի հետ կապված անձնական հուշեր ունի, պապինն է եղել, բոլորին պատմում է:

IMG_7037.JPG (5.82 MB)IMG_7108.JPG (6.46 MB)IMG_7109.JPG (5.81 MB)IMG_7034.JPG (6.00 MB)

«Սահմանային այս գյուղում հիմնել նման կառույց մեծ ռիսկ էր: Սա բիզնես ծրագիր լինել չէր կարող, սակայն ավելի մեծ ազդեցություն ունեցավ, քան ես ակնկալում էի: Բագրավանցիներն ասում են՝ ավելի շատ հյուր է եկել այս մեկ տարում, քան անցած 100 տարիներին:Երբ որ դրսից մարդիկ են գալիս, մեքենաներ, մեծ ավտոբուսներ, շփում կա, լրիվ նոր շունչ է ստանում գյուղը: Հատկապես եկեղեցին էլ, որ կառուցեցինք, ոնց որ կողքի գյուղերն էլ կապվեին իրար»,- նկատում է նա:

43404_b.jpg (286 KB)

Բոլորովին վերջերս թանգարանը հարստացել է երկու նոր գործիքով. սերզատ և սեպերատոր են նվիրել:

410839093_10220175632620674_8496386559714325890_n (1).jpg (340 KB)

«Երկուսն էլ արտադրված են նախորդ դարասկզբին Գերմանիայում և առաջին սարքավորումներն են, որ բոլշևիկյան իշխանությունները տրամադրել են գյուղերին։ Օրինակ՝ 1920-ականների մամուլում կա մի հրապարակում, ի դեպ լուսանկարով, որի համաձայն՝ առաջին սերզատները (3 հատ) ձեռք են բերել Բագրավանի բնակիչները, և լուսանկարից երևում է, որ հենց այս սարքավորումից են եղել»,- ասում է Թումասյանը՝ հիշատակելով հեռավոր 1920-ականներին «Մաճկալ» թերթում տպագրված սույն հոդվածը:

403626384_800488265229332_7059363894928544777_n (1).jpg (170 KB)

Այս թանգարանում է պահվում ևս մեկ եզակի նմուշ, գյուղգործիք չէ, բայց իր պատվավոր տեղն ունի. «Եռանկյունի» ֆիլմի հայտնի դարբնոցի հայտնի փուքսն է, որը ռուս Վալյան փորձում էր այդքան ջերմեռանդ մաքրել, փայլեցնել:

IMG_7054.JPG (6.62 MB)IMG_7074.JPG (6.69 MB)

Այս ամենը տեսնելու համար Բագրավան հասածներն արդեն կարող են մնալ ու գիշերել Վահանատանը: Հետաքրքիր ու անսովոր լուծումներով, հայկական գյուղում իտալական արտադրության հնաոճ մահճակալներում քնել-արթնանալու, վաղ լուսաբացին հայ-թուրքական սահմանում կառուցված եկեղեցում աղոթելու, մոմեր վառելու, բնությանը հնարավորինս մոտ լինելու այդ հնարավորությունն էլ է ստեղծված սարերի մեջ ծվարած այս փոքրիկ գյուղում:

421224375_10220274554933670_933152715704757471_n.jpg (299 KB)կկ.jpg (471 KB)կկկ.jpg (724 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4331 դիտում

Լուրերը, թե ՌԴ-ն որոշել է ամբողջությամբ դադարեցնել ՀՀ-ից ծիրանի ներմուծումը, չեն համապատասխանում իրականությանը

Հունիսի 1-ին կենդանաբանական այգում մուտքը մինչև 16 տարեկանների համար անվճար կլինի

Մեծ վտանգ, որը պետք է կանխել ամեն գնով. սա ներքին քաղաքական պայքար չէ. մենք պարտավոր ենք ինքնապաշտպանվելու

Զելենսկին Թրամփին շտապ նամակ է ուղարկել՝ հայտնելով ՀՕՊ համակարգերի կրիտիկական պակասի մասին

ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը

Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ

Հրահանգ են ստացել հետընտրական զարգացումների համար հող նախապատրաստել. ՌԴ-ն տհաճ զգացողություններ ունի

Ամեն ինչ անելու եմ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ. ՀՀ վարչապետ

Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հունիսի 7-ից հետո էլ որպես վարչապետ ես կլուծեմ բոլոր առկա հարցերը. Փաշինյան

ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդի. Կառավարությունը թվեր է հրապարակել

Պեսկովը նոր հայտարարություններ է արել՝ դրանով բացահայտելով ՀՀ ընդդիմության թիկունքում ռուսական ականջները

Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի ապատեղեկատվության «հրավառությունը». դատական հայց եմ ներկայացնելու. Պապիկյան

ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը. այն կուսումնասիրեն և կարձագանքեն

Нор хинк харц Самвел Карапетянин. Սիմոնյանը հարցեր է ուղղել

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրվարույթ. քանի անձ է մեղադրվում

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ինտենսիվ են դառնում ապատեղեկատվական արշավները. Բաղդասարյան

Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են

Կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը

Ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության էջը բացել. այդ ուժերը չպետք է ձայն ստանան. Փաշինյան

Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել

Սպառնալիքներ Մոսկվայից. Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-ն կարող է խզել ՀՀ-ին գազ և նավթ մատակարարելու համաձայնագիրը

Երեխեքի ասածը մեզ համար օրենք ա. վարչապետն ու Սիմոնյանը փորձել են Արամուսի գազարը. տեսանյութ

Միլիոններ է ծախսում, իբր մանկապարտեզում Սաֆարովի երեխաներն են ընդունվելու. նման բան անողը առնվազն ծալապակաս է

Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր

Մշակվում են օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր․ ՆԳ նախարար

Օնլայն վարկ AMIO Mobile հավելվածում

Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև «իկրայի» մեջ, թոշակառուից գողանում էիք, որ զխտկվեիք. Փաշինյան

Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում ժամը 10:00-ին սկսում ենք. վարչապետ

Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները

«4 հոգուն 20 հազար տա՞մ, խմեն»․ «Ալկաշներ են կակռազ», «Ասեմ Դոդին ընտրեք»․ ընտրակաշառքի ձայնագրություն ԲՀԿ-ից

Սահմանվել են պատվովճարի չափեր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հերթական պայմանագիր կնքելու դեպքում

Գրողը տանի, ո՞նց կարելի է էս զինանշանը հրապարակել և ասել, որ «վերջ, զինանշանից խաչը գողացան, տարան, ջնջեցին

Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում հնչելու են թնդանոթի կրակոցներ․ ՊՆ

Ինչու է արդիականացվել, և ինչ խորհրդանշական տարրեր ունի ԶՈՒ նոր զինանշանը․ ՊՆ-ն մանրամասնել է

ՀԷՑ-ը միջազգային բանկերում ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի մարում է կատարել

Սյունիքն այսօր անվտանգ է ավելի, քան երբևէ, որովհետև ՀՀ-ն երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը

Որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում՝ իբր մայիսի 28-ին մարզերից եկող ճանապարհները փակ կլինեն․ ՊՆ

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է 10 անձ․ 3-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 1-ի՝ տնային կալանք

Կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման խորհրդի նիստը