Պետք է տարբերել՝ երբ է քրեական ենթամշակույթի տարր պարունակող ֆիլմը լավ օրինակ ծառայում, որ դեպքում՝ վատ. Մանուկյան

27/01/2024 schedule21:40

Ռեժիսոր, դերասան, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը թերահավատությամբ է մոտենում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով սահմանվելու են «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի ցուցադրության ժամերը։

Վերջինս նախ նկատում է՝ նախագծին դեռ Կառավարությունն է հավանություն տվել, քննարկումներ պետք է ընթանան, որպեսզի սահմանվի նշված եզրույթը, որը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ։

«Այստեղ մի բան կա․ դու չես կարող արգելել քրեական ենթամշակույթի մասին այն ֆիլմերը, որը դա ցույց է տալիս այնպես, ինչպես կա, այսինքն՝ բոլորս էլ գիտենք, թե ինչ է այն ենթամշակույթը, ինչ ավերվածություններ է բերում թե՛ հասարակության մեջ, թե՛ մարդու ճակատագրում, ինչ ավարտ է ունենում։ Պետք է հասկանալ՝ որ դեպքում է դա լավ օրինակ ծառայում, կամ որ դեպքում է ցույց տալիս դրա բացասական ամբողջ էությունը։ Չպետք է ծայրահեղությունից ծայրահեղություն գնանք։ Այս պարագայում մեծամասնության կողմնակիցը չեմ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Մանուկյանի խոսքով՝ եթե որևէ բան արգելվում է, ապա դրա փոխարեն կարելի է առաջարկել ինչ-որ նոր բան․ այս պարագայում այլընտրանք կարող են լինել պարկեշտ ապրելակերպով, զարգացած հասարակության, գիտելիքի ու արվեստի մասին պատմող ու դրանք կրող մարդկանց վերաբերյալ ֆիլմերի նկարահանման աջակցությունն ու ֆինանսավորումը։

Դերասանը չի հերքում, որ հայկական հեռուստաեթերում բազմաթիվ են քրեական տարրեր ու մշակույթ պարունակող ֆիլմերը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ճիշտ է, նույնպես դիտարկումներ անում է, տուգանում նման ընկերություններին, սակայն տուգանքը, ըստ նրա, ոչ արդյունավետ միջոց է։

«Արգելելով դեռ ոչ ոք որևէ բանի չի հասել, բայց երբ ուսումնասիրենք մեր ֆիլմերի գրացանկը, կտեսնենք, որ «ինժեները բալա է», ինտելիգենտ, կրթված մարդը ծեծված ու դժբախտ է, այսինքն՝ մեր ֆիլմերը, որոնք այս ընթացքում նկարահանվել են, ցույց չեն տալիս դրական կերպարներ։ Ֆիլմարտադրողների մոտ տարօրինակ բան է կատարվում․ կրթված մարդիկ են, որ նկարահանում են ֆիլմեր, որտեղ բացասական կերպարը շատ գրավիչ է, միևնույն ժամանակ՝ կործանարար։ Մեկ-մեկ եթերում այնպիսի բաներ կան, որոնք շրիշակից ցածր մակարդակին են հասնում։ Նայում ես՝ ասում՝ լավ, այս մարդիկ որտեղի՜ց են առաջացել, տուգանում ես՝ ասում են՝ մեր կյանքն ենք ցույց տալիս, բայց կյանքը հո մենակ դա չէ»,- նկատում է ռեժիսորը։

Նրա խոսքով՝ հաճախ հայկական սերիալներում ու ֆիլմերում այնպիսի իրադարձություններ կան, որոնք երբևէ իրական կյանքում չեն կարող հանդիպել, իսկ դրական կերպարները չեն գրավում ֆիլմարտադրողներին, քանի որ հաջողության հասած մարդը պայքարում է միայն իր գործի համար, նրանից հեշտ չէ հերոս ստանալ, դրական կերպարը դժվար է ընդգրկել զվարճանքի մեջ, սցենարիստների համար էլ նրա կերպարը ստեղծելը մտածելու խնդիր է:

«Այո, ես թերահավատ եմ նախագծին, բայց վստահ էլ չեմ, որ ես եմ ճիշտ։ Հանձնաժողովը, օրինակ, տուգանել էր մի պատանեկան սերիալ, որտեղ անընդունելի երկխոսություն կար, պատկերացումներ, ֆիլմ էլ կար տուգանված, որտեղ միայն բռնություն էր։ Նախագծի դեպքում պետք է հասկանանք, թե ինչ է այն մեզ պարտադրելու, որոնք են լինելու մեր ֆունկցիաները, ինչպես ենք վերահսկելու։ Ֆիլմարտադրությունը, եթե հնարավորություն ունի նկարահանելու վատը, ապա կարող է նկարահանել նաև լավը։ Մեր պարագայում մեր հասարակությունն ավելի պարկեշտ ու լավն է, քան ֆիլմերը, սերիալները, քան իբր կրթություն ստացած անձանց նկարած ֆիլմերը, դա շատ տարօրինակ բան է ինձ համար»,- նշում է նա:

Մերի Խաչատրյան

Տպել
6079 դիտում

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան