Երևան
12 °C
Րոպեներ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։
Ընդունված բանաձևում Վեհաժողովը վկայակոչում է 2023թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում Վեհաժողովը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները:
Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնում, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։
Վեհաժողովը հիշատակում է նաև 2023թ. հոկտեմբերին ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին Հայաստան՝ հարուցելով էթնիկ զտումների կասկածներ։
Հենց այս բանաձևում էր Վեհաժողովն ընդգծել, որ Ադրբեջանի՝ իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
Խորհրդարանական վեհաժողովը նշում է, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: Լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ
անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։
Վեհաժողովը խիստ ափսոսում է, որ չի հրավիրվել հետևելու գալիք նախագահական ընտրություններին՝ չնայած Ադրբեջանն ունի հրավերը ուղարկելու պարտավորություն՝ որպես մոնիտորինգի ենթակա երկիր։ Վեհաժողովը մտահոգված է նաև, որ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով մեղադրվող կամ ձերբակալված անձանց հետ»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովը երեքշաբթի իր լիագումար նիստում խորհուրդ է տվել չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Որոշումն ընդունվել էր ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զորահանդեսի շրջանակում մայիսի 27-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում թռիչք է կատարելու․ ՊՆ
Հրազդանում «Մազդա»-ն բախվել է մոտակա խանութի պատին և կայանված այլ մեքենայի․ կա տուժած
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններն առավել ամուր են, քան երբևէ․ թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ փուլ
Սարալանջում գումարային պարտքի շուրջ համագյուղացիները վիճաբանել են․ 50-ամյա տղամարդ է սպանվել
Ներդրվել է ալիմենտային պարտավորություններն առցանց վճարելու հնարավորություն
ՔՊ-ն մայիսի 27-ին քարոզարշավը կշարունակի Կոտայքում․ վարչապետը հայտնել է ժամանակացույցը․ տեսանյութ
Գետինը մտնեն. ուզում են երկիրը պայթեցնել ներսից, Մոսկվայից թելադրում են լրտեսներին, սկսում են հաչալ․ տեսանյութ
Փաստաթղթերը խորացնում են հարաբերությունները․ ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուբիոյի՝ ՀՀ այցի արդյունքների մասին
Կապանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 830 մարդ է մասնակցել․ ԻՔՄ
Այսպե՞ս եք պատրաստվում դառնալ երկրի ղեկավար. «վախվորած» օլիգարխի «ցինիկ» պատասխանները
ՌԴ-ն տրամադրված է ՀՀ-ի հետ հարաբերություններում ծագող խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա․ Զախարովա
TRIPP-ը դառնում է իրականություն, Հայաստանը կոնֆլիկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի. Փաշինյան
Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, այնուհետև կնվազի 6-10 աստիճանով․ ցերեկային ժամերին անձրև կտեղա
«Երեխեք, չե՞ն սովորեցրել, որ ասեք՝ Նիկոլ, վարչապետ», «Ոչ, մենք մեծացել ենք, կարող ենք»․ քարոզարշավ Կոտայքում
Սարսափելի մեծ թվերով ընտրակաշառք են բաժանում. վերցնողները արժանի են այն հայհոյանքներին, որ տալիս են. տեսանյութ
ԱՄՆ-ն սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին․ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը
ՀՀ կառավարությունը կնախաձեռնի ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և պետականացման գործընթաց
Քոչարյանն ազատության մեջ կմնա՞, թե՞ պատիժ կկրի «Մարտի 1»-ի ոճրագործության համար, դուք եք որոշելու, ժողովո՛ւրդ
Արձանագրվեց՝ Բաքվի և Մոսկվայի տարիների պահանջը չի կատարվելու, արտատարածքային միջանցք չի լինելու․ Իոաննիսյան
TRIPP-ն իրականացնելիս արտատարածքային հարց չի առաջանում․ կալուգացի օլիգարխը շարունակում է ՍԱՄՈуничтожение-ն
Կմտնեմ շենքերը, կշնչեմ-կարտաշնչեմ, հույսներդ հո պառավների վրա չեք դնի․ նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
ՀՀ-ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման հուշագիր է ստորագրվել
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովին
Ինչ է նախատեսում TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը․ հոդվածներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն փախել է. նա հետախուզվում է
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ որպես գրավիչ գործատու
Նորապատ գյուղի գերեզմանատանը ողբերգական դեպքի մասնակից անձինք եզդի են եղել
Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար. Ռուբիո
Նախաստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը
Նորապատի գերեզմանատանը վիճաբանության ժամանակ կին է դանակահարվել․ վերջինիս որդին կրակոցներ է արձակել․ 3 զոհ կա
Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. Տրիբունալը ամբողջությամբ մերժել է Սանիթեքի հայցը
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան է ժամանել կնոջ՝ Ժանետի հետ
Ուզում են Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին պահել պանդուխտի կարգավիճակում. Փաշինյան
Թաքցրած ամեն լումա չվճարված թոշակ է, չկառուցված ճանապարհ, չգնված զենք. Մանավազյանը Ծառուկյանին 2 հարց է ուղղել
ԱՊՀ-ն չի անտեսի Հայաստանում Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը. Լեբեդև
Անդրեասյանն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրենը համագործակցության նամակ են ստորագրել
Մայիսի 27-ին փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները
Հայաստանը Ղարաբաղի hակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. Շոյգու
«Հայ ժողովրդի գործերին հաջողություն՝ քեզանով». «պարոն վարչապետ, 18 տարեկան լինեի՝ Ձեզ կընտրեի». քաղաքացիներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT