ԵԽԽՎ-ում առաջարկվել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները. ինչ է սա նշանակում

24/01/2024 schedule15:25

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովը երեքշաբթի իր լիագումար նիստում խորհուրդ է տվել չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո։

Հանձնաժողովը համարել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն առնվազն մեկ տարի։ Սա նշանակում է՝ հիշյալ պատվիրակությունը 1 տարի չի կարողանա մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին:

Թե ԵԽԽՎ-ն ինչ ձևով կսահմանափակի ադրբեջանցի պատգամավորների լիազորությունները, հայտնի կդառնա հունվարի 24-ի ցերեկային ժամերին կայանալիք բանավեճում։ Լիագումար նիստը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Սահմանափակումը, սակայն, չի նշանակի Ադրբեջանի մասնակցության դադարեցում Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում:

Նշենք, որ Ադրբեջանի լիազորությունները սահմանափակելու նախաձեռնությամբ հանդես էր եկել գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն։ Որպես պատճառ նա նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումները և քաղբանտարկյալների թվի աճը, ինչպես նաև պաշտոնական Բաքվի մերժումը ԵԽԽՎ պատվիրակությանը փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունները գնահատելու համար հրավեր ուղարկելուց։ Ըստ նրա՝ Ադրբեջանը նաև հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին 2023 թվականին Լաչինի միջանցք մուտքի իրավունք տալ:

Հիշեցնենք՝ այս ամենը, սակայն, չի խանգարել, որ Կազմակերպությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն ընտրվի ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում։

ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակվել է բանաձևի նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:

Խորհրդարանական վեհաժողովը հիշեցրել է, որ 2001 թվականի հունվարի 25-ին միանալով Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանը համաձայնել է կատարել Վեհաժողովի մի շարք կոնկրետ պարտավորություններ, ինչպես նաև հավատարիմ մնալ բոլոր անդամ պետությունների վրա դրված պարտավորություններին՝ բազմակարծիք ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների պահպանում, ինչպես նաև հարգանք իր իրավասության տակ գտնվող բոլոր մարդկանց իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ:

Վեհաժողովը ափսոսանք է հայտնել, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ավելի քան 20 տարի անց էլ Ադրբեջանը դեռ չի կատարում հիմնական պարտավորությունները՝ հավելելով, որ բավական լուրջ մտահոգություններ են առաջացնում նաև երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունները:

Ըստ կառույցի՝ մտահոգություն է առաջացրել նաև փաստը, որ, համաձայն լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման Եվրոպայի խորհրդի հարթակի, առնվազն 18 լրագրող և լրատվամիջոցի ներկայացուցիչ ներկայումս գտնվում է կալանքի տակ։ Այդ կալանքների մեծ մասը տեղի են ունեցել բոլորովին վեջերս:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, Վեհաժողովն իր 2508 (2023) «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» բանաձևով հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի բացակայությունը և ապշել այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ընդունել մոտ տասը ամիս տևած այդ իրավիճակից բխող  մարդասիրական և մարդու իրավունքների խախտումներով ուղեկցված  հետևանքները։ Ավելին՝ Վեհաժողովն իր 2517  բանաձևում և 2260  «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» հանձնարարականում դատապարտել է ադրբեջանական բանակի ռազմական գործողությունը 2023 թվականի սեպտեմբերին, որը հանգեցրել էր Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին, ներկայացվել են էթնիկ զտումների մեղադրանքներ: Վեհաժողովը հիշեցրել է, որ 2517  բանաձևում չի բացառել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վիճարկումը 2024 թվականի առաջին նստաշրջանում»,-ասվում է ԵԽԽՎ կայքում հրապարակված փաստաթղթում:

Նաև նշվում է, որ մոնիթորինգի հանձնաժողովի զեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց հետ։

Ավելին՝ Վեհաժողովն ափսոսանք է հայտնել, որ իրեն չեն հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու գալիք նախագահական ընտրությունում՝ չնայած նման հրավեր ուղարկելու Ադրբեջանի պարտավորությանը, քանի որ երկիրը գտնվում է մոնիթորինգի ընթացակարգի մեջ։

Ըստ փաստաթղթի՝ խորը մտահոգության է արժանի նաև այն, որ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» հարցով  հանձնաժողովի զեկուցողին տարածաշրջան  ճանաչողական այցի ժամանակ չեն հրավիրել Ադրբեջան, և, այդպիսով, նա չի կարողացել այցելել Լաչինի միջանցք:

Այս ամենը հաշվի առնելով՝ Վեհաժողովին առաջարկվում է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:

Նշենք՝ Ադրբեջանը մշտապես բախվում է Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների քննադատությանը երկրի իշխանությունների քայլերի, ճնշումների և ազատության սահմանափակումների պատճառներով: 2017 թվականին երկրի նկատմամբ քաղաքական պատժի հատուկ ընթացակարգ է սկսվել, այնուհետև Ստրասբուրգի ճնշման ներքո իշխանությունները բանտից ազատ արձակեցին ընդդիմադիր քաղաքական գործիչ Մամեդովին։

2022 թվականին ԵԽԽՎ-ում արդեն ակնարկներ են եղել Ադրբեջանին ԵԽ-ից հեռացնելու մասին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2864 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար