Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին. Նիկոլ Փաշինյան

13/01/2024 schedule18:05

Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին:

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գավառում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ:

«Մենք մի քանի անգամ հրապարակային արձանագրված պայմանավորվել ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմաթիի հռչակագրի վրա:

Սա նշանակում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքը, և Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է Ադրբեջանական ՍՍՀ տարածքը:

Ալմաթիի հռչակագիրը հենց դա էլ ասում է, որ Խորհրդային միությունը փլուզվեց, և այն հանրապետությունները, որոնք միացել են Ալմաթիի հռչակագրին, իրենք իրենց տարածքներով ձեռք են բերում անկախություն և ադմինիստրատիվ սահմանները Խորհրդային Հանրապետությունների միջև գոյություն ունեցած, դառնում են պետական սահմաններ:

Սա ըստ էության նաև նշանակում է, որ սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ: Այսինքն մեր դելիմիտացիայի հանձնաժողովները ոչ թե պետք է գնան սահման ստեղծեն, այլ պետք է վերարտադրեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին Ալմաթիի հռչակագիրն ընդունելու պահին:

Այս պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրվել են և 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման արդյունքում ընդունված քառակողմ հայտարարությունում, և նույն ամսում Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և 2023-ի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ»,- ասաց վարչապետն ու մանրամասնեց, թե ինչու է վերջին օրերին արված հայտարարությունները խաղաղության գործընթացին հարված համարում:

«Այն ինչ իրենք ասում են ամենաբարձ մակարդակում, ուղիղ հակասում է այս տրամաբանությանն ու պայմանավորվածությանը: Չնայած Ադրբեջանում նախընտրական շրջան է, սա շատ կարևոր նրբություն է, որը պետք է պարզաբանվի:

Ես կարծում եմ, որ այս պարզաբանման շուրջ պետք է աշխատենք, որովհետև առաջին տպավորությունն այն է, որ ի հեճուկս այս պայմանավորվածությունների, Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ-ի նկատմամբ, ինչը բացարձակ անընդունելի է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ ՀՀ տարածքի նկատմամբ հնչող միջանցքի մասին խոսակցություններին:

«Ընդ որում, երբ որ մենք ասում ենք՝ դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ի՞նչ են արձագանքում: Ասում են դա միջազգայնորեն ընդունած խոսույթ է, կա հյուսիս-հարավ միջանցք, հարավային միջանցք, հյուսիսային միջանցք: Եվ կոնկետ օրինակներ են բերում, նույն Ադրբեջանի պարագայում ասում են մենք էդ խոսույթն օգտագործում ենք Իրանի տարածքով միջանցք նկատի ունենալով անցնող կոմունիկացիաների վերաբերյալ, այդ թվում Ադրբեջանի արևելյան հատվածներից դեպի Նախիջևան անցման համար, այդ թվում Հյուսիս-հարավ միջանցքի վերաբերյալ, որը ՌԴ-ից Ադրբեջանով անցնում է ԻԻՀ:

Մենք նախ ասում ենք, շատ լավ, եթե այդպես է, գիտեք, որ կա Ադրբեջան-Նախիջևան կապի թեման, և էլի զուգահեռ է տարվում Իրանի տարածքով այդ կապը ապահովելու մասին, որն այսօր էլ գոյություն ունի,ինչին հետևյալ կերպ ենք արձագանքում: Որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք, ասում ենք ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Ադրբեջանի և Նախիջևանի մյուս հատվածների միջև, նույն պայմանով էլ մենք էլ ենք պատրաստ տրամադրել էդ կապը և երկաթուղային, և ճանապարհային»,- ասաց վարչապետը:

Անդրադարձ կատարվեց նաև 2022 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն անընդհատ արվող որոշակի հղումներին, որոնցով փորձ է արվում Հայաստանին վերագրվել ինչ-ինչ պարտավորությունների ստանձնում:

«Երկու նրբության վրա եմ ուշադրություն հրավիրում: Առաջինը, որ ըստ էության այդ եռակողմ հայտարարության կողմերից 2-ը ստորագրման պահից մինչև 2023-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ըստ էության ցույց են տվել, որ փաստաթուղթն ըստ էության իրենց համար գոյություն չունի: Այն գործողությունները, որոնք որ ձեռնարկվել են ԼՂ-ում ՌԴ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ՝  դրա վկայությունն է:

Չի կարող այնպես լինել, որ Եռակողմ հայտարարության 2 կողմի համար այս փաստաթուղթը այլևս չկա, 3-րդ կողմի համար այն շարունակի գոյություն ունենալ:

Ադրբեջանից ասում են՝ Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ հասանք նրան, որ արձանագրվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», և որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ երկուսից ոչ մեկը գրված չէ: Գոյություն չունի նման բան: Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ-ն ՀՀ որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի:

Ընդհակառակը, գրված է, որ ՀՀ-ն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում, և բնական է, էլ ով պետք է ապահովեր:

Էլ չեմ ասում, Ադրբեջանն արդեն 3 տարի «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը:

Ով որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի Նոյեմբերի 9ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև: Բայց այդ բարգևը ոչ մեկը չի կարող ստանալ, քաի որ նման արտահայտություն գոյություն չունի»,- ասաց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2405 դիտում

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին

Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Սահմանադրական հիմքեր են պետք ենթադրյալ հանցանք թույլ տված ուժին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, հրապարակման ժամկետի վերաբերյալ որոշում չկա. Գալյան

Ընտրակաշառքին առնչվող վարույթներով քրհետապնդում է հարուցվել ավելի քան 240 անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավանի՝ շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Փաշինյան

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. ամեն օր տեղեկություններ եմ ստանում. Գալյան

ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը

5 տարի շարունակ «ուժեղներին» հարցնելու եմ՝ ուր են ադրբեջանցիները, չապացուցեցին՝ խնդիր են ունենալու․ Ղազարյան

Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյանը՝ հավանական սցենարների մասին

Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահ

Անչափահասը «Օպել»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել ջրատարում. նա և ուղևորները հոսպիտալացվել են

Վեճ և ծեծկռտnւք Կոտայքի մարզում. 2 անչափահաս ծեծել է 14-ամյա տղայի, վերջինն էլ հարվածել է ծակող առարկայով

Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ

Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2025 թվականի ընթացքում մերժվել է 805 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմում. Պողոսյան

Որքան են կազմել 2025-ին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի ծախսերը. Հարությունյան

Զախարովան շարունակում է թելել Կրեմլի թելը՝ հայտարարելով, թե ՀՀ ընտրությունները եղել են «աննախադեպ կեղծիքներով»

Ռոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ

Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ