Երևան
12 °C
Ընտրությունների նախաշեմին Իլհամ Ալիևը, հավաքելով իր երկրի «սուրհանդակներին», սեփական հանրության աչքին թոզ փչելով, քարոզարշավի մեկնարկն է տվել:
Ինչպես և սպասելի էր, Բաքվի բռնապետի ելույթի մեծ մասը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին՝ դրանով վախի մթնոլորտի մեջ ապրող սեփական ժողովրդին ցույց տալով, թե որքան «հզոր» առաջնորդ է ինքը:
Վերջինս միաժամանակ, քստմնելի վարքագծի դրսևորմամբ, չի մոռացել դրվատանքի խոսքեր շռայլել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հասցեին՝ ընդգծելով, որ եթե այսօր իր երկրում որևէ լուրջ խնդիր առաջանա, ինքն անպայման առաջին հերթին կզանգահարի իր եղբորը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Այս համատեքստում նա հայտնել է, որ Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ ամենաշատը խոսել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ։
Կրկին օրակարգ բերելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ Ալիևը սպառնացել է, թե եթե այն չբացվի, ապա Հայաստանը հավերժ կմնա փակուղում, և որևէ այլ երթուղի Հայաստանի հետ չի բացվի: Նա պնդել է, թե մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման:
Այստեղ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության հանդեպ ցեղասպանության փորձ իրականացրած և տեղի էթնիկ հայերին վտարած Ալիևը հիշատակել է Եռակողմ հայտարարությունը՝ այն համարելով իրենց քաղաքական մեծ հաջողությունը։ Մինչ օրս չընկալելով և չհասկանալով Եռակողմ հայտարարության դրույթները՝ նա նշել է, թե եթե Շուշին չազատագրին, ապա այդ հայտարարության մեջ չէին կարող ներառել «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված պայմանները:
Խոսելով անկլավների մասին՝ Ալիևն ասել է, որ այդ հարցը քննարկում է Հայաստանի վարչապետի հետ իր շփումների ժամանակ:
Ինչ վերաբերում է առհասարակ խաղաղության պայմանագրին, Իլհամ Ալիևը նշել է, թե ստեղծվել են խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանները՝ միաժամանակ նկատելով, որ Հայաստանը ցանկանում է, որ պայմանագիրը երաշխավորներ ունենա, իսկ ինքը կարծում է, որ անհրաժեշտ չէ: «Մեզ երաշխավորներ պետք չեն։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք նույնպես դեմ չենք: Սակայն այդ օգնությունը պետք չէ պարտադրել»,- ասել է նա:
Այստեղ էլ առիթը օգտագործելով՝ նա կրկին խայթել է Ֆրանսիային՝ ասելով, որ խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտողներից մեկը Ֆրանսիան է:
«Ֆրանսիան այն երկիրն է, որն այսօր զինում է Հայաստանին և նախապատրաստում հաջորդ պատերազմին։ Ուստի, երբ ասացի, որ ֆրանսիական քաղաքականությունը նպաստում է Կովկասում լարվածության սրմանը, ես հենց դա նկատի ունեի»,- մեղադրել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել
Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում
«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան
«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը
Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից
ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ
ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»
Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը
Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան
Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին
Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է
Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը
Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ
Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
Սահմանադրական հիմքեր են պետք ենթադրյալ հանցանք թույլ տված ուժին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար
Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, հրապարակման ժամկետի վերաբերյալ որոշում չկա. Գալյան
Ընտրակաշառքին առնչվող վարույթներով քրհետապնդում է հարուցվել ավելի քան 240 անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավանի՝ շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Փաշինյան
Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. ամեն օր տեղեկություններ եմ ստանում. Գալյան
ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը
5 տարի շարունակ «ուժեղներին» հարցնելու եմ՝ ուր են ադրբեջանցիները, չապացուցեցին՝ խնդիր են ունենալու․ Ղազարյան
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյանը՝ հավանական սցենարների մասին
Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահ
Անչափահասը «Օպել»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել ջրատարում. նա և ուղևորները հոսպիտալացվել են
Վեճ և ծեծկռտnւք Կոտայքի մարզում. 2 անչափահաս ծեծել է 14-ամյա տղայի, վերջինն էլ հարվածել է ծակող առարկայով
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
2025 թվականի ընթացքում մերժվել է 805 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմում. Պողոսյան
Որքան են կազմել 2025-ին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի ծախսերը. Հարությունյան
Զախարովան շարունակում է թելել Կրեմլի թելը՝ հայտարարելով, թե ՀՀ ընտրությունները եղել են «աննախադեպ կեղծիքներով»
Ռոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT