Երևան
12 °C
Գյումրու ավագանու այսօրվա նիստն ավարտվել է անսպասելի իրադարձությամբ. քաղաքի 2024 թվականի բյուջեն չի ընդունվել:
Նախագծին կողմ են քվեարկել միայն «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական» խմբակցությունը: Ունեցած երկուական ձայնով ձեռնպահ են մնացել «Ապրելու երկիր» և «Զարթոնք» խմբակցությունները: Իսկ ահա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 11 անդամով դեմ է քվեարկել:
«2023-ի համեմատ 2024-ի բյուջեն դոտացիայի հաշվին աճել է 931 միլիոն դրամով, իսկ ինչ է արել համայնքը քաղաքի համար օրհասական խնդիրներից որևէ մեկը լուծելու համար: Ըստ էության՝ ոչինչ, քանի որ բյուջեի մեջ չկա նման արտացոլում»,- ասել է ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:
Այնուհետև՝ ամենատարբեր խնդիրների մասին բարձրաձայնելուց հետո, Հարությունյանը նկատել է՝ Գյումրու 2024 թվականի բյուջեի մասին նախագիծը համայնքի խնդիրները չի լուծելու, ավելին՝ կոծկելու է:
Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին վրդովվեցրել է բյուջեի նախագծի չընդունումը: Վերջինս ասել է, թե տեղի ունեցածը թողնում է գործընկերների խղճին:
«Որոշումն ընդունված չէ, խիղճը թողնում եմ ձեզ վրա: Մենք պարզճակատ կնայենք մեր համաքաղաքացիներին, իրենք ամեն բան կհասկանան: Մենք ուզում էինք շատ ծրագրեր անել, որոնք չենք անի՝ որոշ ամբիցիաներից ելնելով»,- մեղադրել է Սամսոնյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը խնդրել է չմանիպուլացնել քվեարկության արդյունքները:
«Այստեղ խղճի հարց չկա: Մենք ուզում ենք, որ բյուջեն ընդունվի օրենքի բոլոր նորմերին համապատասխան: Բյուջեում շատ խնդրահարույց կետեր կան, խնդրում եմ լրամշակեք և ներկայացրեք պատշաճ տեսքով»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով. «Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական» կուսակցությունը տարիներ անց, ինչպես նախկինում էր, վերամիավորվել են: Շնորհավորում եմ ձեր միությունը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար. առաջարկներ կան ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից
Կհասկանանք՝ ինչից է, որ պետք է հրաժարվենք, ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք. Նիկոլ Փաշինյան
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Կարկուտի ու անձրևի շերտը լցվել է Գյումրիի տներից մեկը. բնակիչը կոտրվածքներ է ստացել
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. ինչ է պահանջվում
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
Արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ. Պապոյան
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի ԴԱՀԿ ծառայության շարժական գրասենյակը
Գյումրիում տեղացած կարկուտը «ձյունե գետեր» է ստեղծել քաղաքում, որոշ ժամանակ սպիտակով ծածկել ասֆալտը. տեսանյութ
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար փակելու մասին
Թրամփը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Իրանի հետ լարվածության կտրուկ սրման ֆոնին
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ուղղությամբ հզոր հարվածների մասին. իրանական զորքերը բերվել են մարտական վիճակի
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար
Հեծանվի համաշխարհային օրվա հեծանվաշքերթին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ
ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում
Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին
Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ
Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան
Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ
Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ
Ճամբարակում «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ
Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի
Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը
Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան
Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի
Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան
Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է
Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ
Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи
Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել
Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում
«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT