Երևան
12 °C
Քեսունի Վասիլ իշխանը՝ «Գող» մականունով, գրավում է Կիլիկիայի բերդերը՝ ընդարձակելով իր իշխանության սահմանները։ Հերթական բերդը գրավելիս սպանում է բերդի տիրոջն ու նրա երկու որդիներին։ Բերդի տիրուհին՝ կիլիկյան իշխանուհի Աննան, երդվում է վրեժ լուծել՝ սպանել Վասիլի տղաներին։

Շուրջ 3 տասնամյակ տևած լռությունից հետո Գյումրու դրամատիկականի վարագույրը բացեց Լևոն Շանթը. կայացավ «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման պրեմիերան: Ռեժիսորը թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ասում է՝ մշտապես թատրոնը վերլուծում է արածն ու չարածը: Վերջին տարիներին հենց իր առաջարկությամբ դրամատիկականի խաղացանկում չանտեսելով նաև արտասահմանյանը՝ հիմնականում հայ ժամանակակից դրամատուրգիան է տեղ գտել:

«Ժամանակակիցը, շատ կարևորելով հանդերձ, թատրոնը նաև դասականն է կարևորում, իսկ եթե դասական, ինչու չէ՝ հայկական, իսկ եթե հայկական, ուրեմն միանշանակ պետք է լիներ Լևոն Շանթ, քանի որ երբ վերլուծեցինք, հասկացանք, որ պատմական գործ չունենք, և Լևոն Շանթն էլ իմ ամենասիրած հեղինակներից է»,- ասում է Հարությունյանը:


2 մասանոց դրաման բեմ էր բարձրացվել արևմտահայերենով, ասելիքը հստակ էր, կոչը՝ արդիական: Դրամատիկականի հանդիսատեսն անշշուկ ու քարացած հետևեց դեպքերի ընթացքին, հասավ պատմական անցյալ, տեղի ունեցածն արժևորեց ու կարևորեց իր այսօրվա մեջ:
«Ըստ Լևոն Շանթի է բեմադրությունը: Ինձ համար շատ դժվար ու հետաքրքիր էր աշխատել, որպես ռեժիսոր, այս մեծ դրամատուրգի հետ: Պահպանելով Շանթի լեզվամտածողությունը՝ փորձել ենք ավելի ժամանակակից ձևավորում ունենալ: Զգեստներն էլ են ավելի ժամանակակից: Շանթի ոգին հանդիսատեսին տեղափոխում ենք այլ միջավայր»,- նշում է Հարությունյանը:

Ինչո՞ւ Լևոն Շանթի այս գործն ընտրեց ռեժիսորը՝ հարցին, Լյուդվիգ Հարությունյանը պատասխանում է՝ ինչ ասելիք ունի՝ որպես ռեժիսոր և ցանկություններ՝ որպես մարդ, կարող էր միայն Աննայի միջոցով փոխանցել:
«Գործի հետ ծանոթ մարդիկ գիտեն, որ խոսքը վրեժի մասին է: Այդ վրեժը մեր մոտ ապրելու, արարելու, ստեղծագործելու սիմվոլն է: Հայը վրեժ է լուծում իր ապրելով, ճիշտ է, փոքր-ինչ այլ պատմություն կա, բայց ես փորձել եմ Աննայի կերպարը փոքր-ինչ ժամանակակից ներկայացնել, այլ շեշտադրումներով»,- նկատում է ռեժիսորը:
«Մահն իր ճամփով, կյանքն իր ճամփով»,- ասում է Վասիլն ու որդիներին դեպքերի բերումով իր ձեռքով սպանելուց հետո էլ շարունակում գոյության իր կռիվը:

Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ իրենք էլ վստահ ասում են, որ հայ կինը թույլ չէ, և նա շատ ավելի կարող է անել: Չպետք է սգաս, այլ պետք է թշնամու հետ կռվել. «Մեր ուղերձը չընկճվելու, արարելու, ապրելու կոչն է»:
Իշխանուհի Աննային մարմնավորել է Ջեմմա Ադամյանը, Քեսունի իշխանին ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Արկադի Ղարագուլյանը: Սաբեթի դերում ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանն ու Նառա Սանթոյանն են, Արսեն Սաղաթելյանը մարմնավորել է Շահինին:
Ներկայացման ամբողջ ընթացքում հնչում է «ՀՈՂ»-ի կատարումները:


Պատմական դրամայի ավարտին դրամատիկականի դահլիճում տևական ժամանակ ծափերը չդադարեցին: Ներկայացումը հանդիսատեսից յուրաքանչյուրն ընդունեց հոգով ու մտքով, թատրոնից ոմանք հեռացան հաստատակամությամբ, ոմանք՝ երկմտանքով: Երկու դեպքում էլ մեկ հստակ գիծ կար՝ ապրելու և հաղթելու միակ ճանապարհը պայքարն է ու չնահանջելը:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT