Ալավերդիի համայնքապետը լավ կանի համակերպվի ավագանու որոշման հետ, ոչ թե կրկեսային բեմադրություններ անի. Ալեքսանյան

04/12/2023 schedule20:56

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու՝ ավագանու երկու նախաձեռնություններին, նշել է, որ գործող համայնքապետը լավ կանի համակերպվի այդ որոշումների հետ, ոչ թե կրկեսային բեմադրություններով հանդես գա ու նշի, թե նիստը չի կայացել, ուստի մեկ տարի այլևս որևէ գործընթաց հնարավոր չէ անել:

«Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը, այսինքն մեծամասնությունը, ստորագրել են համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացի տակ: Որոշ ժամանակ առաջ էլ հենց ավագանու իր՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից 9 այլ անդամներ էին նման գործընթաց սկսել, այսինքն անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավար ընտրել իրենց խմբակցությունից Անահիտ Բադալյանին:

Այսինքն 2-3 ամսում համայնքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ ընդհանուր 27 ավագանուց 23-ը ստորագրել է:

4 անդամ չի ստորագրել այդ երկու նախաձեռնությունների տակ, նրանցից մեկը հենց գործող համայնքապետ Արկադի Թամազյանն է, մյուսը՝ տեղակալը։

Եթե իրենք ուզում են ընդունել, որ էնքան ողորմելի վիճակում են գտնվել, որ որոշել են ուղղակի արագացված կերպով ինչ-որ նիստ անել, երբ գիտեին, որ ՔՊ-ի մի անդամը պետք է երկրից բացակայի և մեկ տարի երկարացնեին էդ պաշտոնավաումը, եթե դա պետք է խոստովանեն, իմ կարծիքով՝ քաղաքական կատարյալ ֆիասկո է: Իմ կարծիքով էդ աստիճանի չեն իջնի, որ փաստացի խոստովանեն, որ իմիտացիա են արել:

Ես խոսում եմ փաստերով, երկու անգամ անվստահություն հայտնելու նախաձեռնություն է եղել, և դրանց տարբերությունը առաջարկվող համայնքապետի թեկնածությունն է: Այսինքն, մեծ հաշվով գործող համայնքապետն այլևս անելիք չունի, բացի զոռբայությունը, որը և դրսևորում են ինքն ու իր կուսակցության ղեկավարներից մեկը: Ու այն փաստը որ մնացել են 4-ով ընդդեմ 23-ի, դե յուրե արձանագրված է, անունները նույնիսկ կարելի է կարդալ անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ»,- ասել է Ալեքսանյանը:

Համայնքապետի պնդումը, թե իրեն անվստահություն հայտնելու վերաբերյալ նիստը չի կայացել, ուստի մեկ տարի որևէ գործընթաց օրեքով չի թույլատրվում, ըստ Ալեքսանյանի ապուշության և զոռբայության դրսևորում է:

«Փորձում են աշխարհին ապացուցել, որ մածունը սև է:Եթե նիստը չի կայացել, ո՞նց կարող է էդ չկայացած նիստի բերումով 1 տարի  իմունիտետ ձեռք բերի համայնքապետը, սա աբսուրդ է»:

Կգնա ՔՊ-ն Ալավերդիում արտահերթ ընտրությունների, թե՝ ոչ: Ըստ Ալեքսանյանի, այն ժամանակ, երբ իրենք ու «Ապրելու երկիր»-ն ունեցել են հավասար թվով մանդատներ, վերջիններս նաև ՀԱԿ-ի մեկ մանդատն են ստացել, չի եղել նման քայլ:

«Զոռբայություն չենք արել իրենց նման, բայց հիմա փաստացի Թամազյանը չունի ավագանու մեծամասնությունը ոչ 23-ի, ոչ էլ  14 հոգու տեսանկյունից, եթե ուզում է կառչած մնա համայնքապետի աթոռից, թող գնա «Ապրելու երկրի» գրասենյակում, ինչ-որ մի բանի պետք գա, բայց եթե չունես մեծամասնություն ավագանու քեզ սատարող, չես կարող լինել համայնքի ղեկավար:

Հիմա փաստացի իրավիճակն այլ է, և մեծամասնությունը համայնքապետի պաշտոնում տեսնում է Դավիթ Ղումաշյանին, և նա պետք է դառնա համայնքապետ, որովհետև այդպես է նախատեսված օրենքներով ու սահմանադրությամբ»,- ասել է նա:

Ըստ Ալեքսանյանի, տարատեսակ տեղեկություններ կան, որ գործող համայնքապետը զոռբայության իր վերջին դրսևորումներն է փորձում գործադրել, համայնքապետարանի վարչական ռեսուրսը դուրս բերել փողոց: Չնայած շատ դեպքերում մերժում է ստանում անգամ իր մերձավոր շրջապատի կողմի, բայց չի հանձնվում:

«Այնինչ ակնհայտ է, որ ուղղակի պետք է համակերպվել ավագանու որոշման հետ և ոչ թե կրկեսային բեմադրություններ անել, թե գիտեք մեր խմբակցության 9 անդամը նիստը գումարել է, նիստը չի կայացել և այլն: Ողորմելի է, որ իր խմբակցության 9 անդամը ստիպված է եղել ստորագրել իրեն պաշտոնանակ անելու փաստաթղթի տակ, դա ողորմելության գերադրական աստիճան է»,- նշել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ հայտարարություն էր տարածել և մանրամասներ հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու՝ «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ: 

Տպել
1377 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին