Երևան
12 °C
Չորեքշաբթի օրը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը:
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Հիմք ընդունելով հունվարին Երևանում տեղի ունեցած երկխոսության անդրանիկ նիստը, երկրորդ նիստը հաստատել է Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրությունը՝ ընդլայնելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության ոլորտներում:
ԵՄ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը (29.800 քառ. կմ) և սահմանների անձեռնմխելիությանը և ողջունել ԵՄ հետ առավել սերտ համագործակցության Հայաստանի պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել եվրոպական անվտանգային ճարտարապետության ներկայիս մարտահրավերներին: Այս համատեքստում խստորեն ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը:
Կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա սահմանազատմանը, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ փոխադարձության և հավասարության հիման վրա:
Հայաստանը հաստատել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայանալիք առաջնորդների հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը՝ որպես տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղություն և համագործակցություն հաստատելու Հայաստանի կառավարության հանձնառության դրսևորում:
Հայաստանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության (Հայաստանում ԵՄ առաքելություն) արագ տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների կողմից առաքելությանը ցուցաբերվող աջակցությունը: Հայկական կողմը նաև ողջունել է առաքելության կազմում երրորդ երկրների ներգրավման կապակցությամբ ԵՄ պատրաստակամությունը:
Կողմերը քննարկել են առաքելության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև «Եվրոպական խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին ոչ մահաբեր տեսակի սպառազինությունների տրամադրման աջակցության հարցը: Վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսիք են Սև ծովի ստորջրյա էլեկտրաէներգիայի և ինտերնետ մալուխների նախագծերը:
Կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից զանգվածային բռնի տեղահանված հայ փախստականների խնդիրներին` վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումներն առ այն, որ պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում` վերադարձի իրավունքը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի առումով կողմերը հույս են հայտնել, որ մինչ այժմ ձեռքբերված համաձայնությունները, մասնավորապես` երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձագիր կրողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ, հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կկոչվեն:
Երկխոսության մասնակիցները քննարկել են նաև տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վիճակը, ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և անվտանգության այլ մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում 2024թ.:
Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով
Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը
Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել
Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել
Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան
Երկրաշարժ Թուրքիայում
Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը
Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել
ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ
ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ
Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում
Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել
Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան
Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ բուք ու մառախուղ կլինի
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել
Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին
Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ
Նարեկ Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները
Ինչ իրավիճակ է Սպիտակի ոլորաններում
ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Արգելափակումից դուրս է բերվել 195 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերվել 722 քաղաքացու
Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան
Ինչ արդյունք է արձանագրվել Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ժամանակ
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ. Թրամփ
Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է
Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել
Գյումրիում տուն է այրվել
Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը 10:30-ի դրությամբ
Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում․ նախարար
Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ. Պապոյան
Երևանում կահույքի պարագաների խանութ է այրվել
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ
Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը
Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել
«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ
ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT