Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և ներկա գտնվել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և նշել. «Սա շատ կարևոր օր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ նորակառույց և լիարժեք հագեցած բժշկական կենտրոն ենք բացում Մարտունիում, այլև սրանով, ըստ էության, Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատությունների շինարարության ավարտական, եզրափակիչ փուլի մեկնարկ ենք տալիս: Այս ընթացքում մարզերում մի շարք բժշկական կենտրոններ են կառուցվում»:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկայումս կառուցվող և հիմնանորոգվող բժշկական կենտրոնների ցանկը: Այսպիսով՝ կառուցվում են Վայոց ձորի մարզային հիվանդանոցը, Սիսիանի, Վաղարշապատի, Ծաղկահովիտի, Մասիսի, Նաիրի շրջանի, Տաշիրի բժշկական կենտրոնները, Վանաձորի բժշկական կենտրոնում ինֆեկցիոնի մասնաշենքը: Վերակառուցվում են Թալինի, Աշտարակի, Չարենցավանի բժշկական կենտրոնները և այլն:

«Այս ծրագիրն ունի հստակ քաղաքական և առողջապահական նպատակ: Այդ նպատակն է՝ բժշկական ծառայությունները հնարավորինս մոտ տանել մարդուն, հնարավորինս մոտ տանել բուժառուին, որպեսզի դրանից օգտվելը լրացուցիչ բարդություններ չստեղծի: Մենք շատ երկար ժամանակ ականատես ենք եղել նաև բժշկական ծառայությունների գերկենտրոնացման, և մեր մարզերի բնակիչները, ովքեր առողջապահական ծառայություններ ստանալու կարիք են ունեցել, նույնիսկ պետական պատվերով, ստիպված են եղել բազմաթիվ լրացուցիչ ծախսեր անել, այդ թվում՝ տրանսպորտային, կեցության և այլն: Մեր քաղաքականությունը հենց 2018 թ.-ից եղել է այն, որ ծառայությունները պետք է մոտեցնել մարդկանց: Դա առավել արդյունավետ է, մտնում է տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ և ի վերջո բարեկեցության կարևոր հատկանիշ է, թե ինչքանով է հասանելի բժշկական ծառայությունը մարդկանց համար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության ոլորտի զարգացման համատեքստում վարչապետն ընդգծել է հիվանդությունների վաղ ախտորոշման, կանխարգելման անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Մեր քաղաքականությունն է՝ կանխել հիվանդության դեպքերը, վաղ ախտորոշում անել, և սա է պատճառը, որ մենք բժշկական կենտրոններին զուգահեռ Հայաստանում կառուցում, ստեղծում ենք բազմաթիվ նոր ամբուլատոր ծառայություններ»:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է առաջիկայում բժշկական կենտրոնների, այդ թվում պոլիկլինիկաների, արդիականացման գործընթացները և նշել, որ այդ նախագծերն արդեն ընթացքի մեջ են. որոշները գտնվում են նախագծման, որոշները՝ մրցութային, որոշները՝ շինարարության փուլում:
Առաջիկայում կկառուցվեն Շիրակի մարզի Արթիկի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Արարատի մարզի Վեդու բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Ջերմուկի առողջության կենտրոնը:

Վարչապետը ներկայացրել է նաև հետևյալ բժշկական հաստատությունների ցանկը՝ Արմավիրի մարզի Զարիշատ բնակավայրի պոլիկլինիկա, Կոտայքի մարզի Նոր Հաճնի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1, Արտաշատի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 2, Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկաներ, Սյունիքի մարզի՝ Կապանի, Գորիսի, Արարատի մարզի Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Վայքի պոլիկլինիկա, Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոն, Արմավիրի մարզի՝ Գայի, Ջրառատի, Շենավանի, Վարդաշենի, Տանձուտի, Խանջյանի, Նորապատի ամբուլատորիաներ, Արարատի մարզի՝ Դիմիտրովի, Այգեստանի, Դվինի, Նոր Կյանքի ամբուլատորիաներ, Արագածոտնի մարզի Ոսկեվազի պոլիկլինիկա, Սյունիքի մարզի՝ Խնձորեսկի, Անգեղակոթի ամբուլատորիաներ, Գեղարքունիքի մարզի՝ Ծակքարի, Դպրապատի, Լոռու մարզի Մեծավանի, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի, Տավուշի մարզի՝ Կողբի, Այրումի ամբուլատորիաներ:

«Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ մարզերում, ներառյալ՝ Մարտունու բժշկական կենտրոնը, շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում: Եվ սա շատ կարևոր է, որովհետև մեր մոտեցումը շարունակում է մնալ նույնը՝ դպրոցից սկսած, մենք պետք է դաստիարակենք և ունենանք ուժեղ հանրություն մտքով, ուժեղ հանրություն՝ մարմնով, ուժեղ հանրություն՝ հոգեբանորեն: Եվ այս բոլոր երեք ուղղությունները որևէ կերպ առնչվում են առողջապահության հետ», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև ամբուլատորիայի առողջապահական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման մեխանիզմին, որի ներդրման շնորհիվ որոշ վայրերում արձանագրվել է ընդհուպ 170 տոկոսով աշխատավարձերի բարձրացում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ պարագայում ակնկալվում է նաև ավելի որակյալ բժշկական ծառայություն:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այդ ծրագրի իրագործմանը. «Կրկին շնորհավորում եմ բոլորիս: Առողջապահական կենտրոնին ցանկանում եմ հնարավորինս քիչ բուժառու, բայց այստեղ մտած ամեն մարդ թող դուրս գա լիարժեք առողջացած:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի (շուրջ 4720 քմ) կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի հուլիսին: Արդիականացման աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ Ծրագրի շրջանակում 2020թ․ հունվարին ստեղծվել են հեմոդիալիզի և արյան փոխներարկման ծառայությունները։

Ծրագրի իրականացման արդյունքում, 79 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ամբուլատոր ու ստացիոնար ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը տեղում՝ իրենց բնակավայրերին մոտ։ Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մայիսի 28-ը հիշեցնում է՝ պետականությունը պատմական ժառանգություն չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ նախագահ
Ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը. Ռուբիոն՝ Թրամփին
Զորահանդեսին կհնչի թնդանոթի 3 կրակոց, տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք․ ՊՆ
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է
Փաշինյանն իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ և շատ անվտանգ. Թրամփը աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետին
Լուրերը, թե ՌԴ-ն որոշել է ամբողջությամբ դադարեցնել ՀՀ-ից ծիրանի ներմուծումը, չեն համապատասխանում իրականությանը
Հունիսի 1-ին կենդանաբանական այգում մուտքը մինչև 16 տարեկանների համար անվճար կլինի
Մեծ վտանգ, որը պետք է կանխել ամեն գնով. սա ներքին քաղաքական պայքար չէ. մենք պարտավոր ենք ինքնապաշտպանվելու
Զելենսկին Թրամփին շտապ նամակ է ուղարկել՝ հայտնելով ՀՕՊ համակարգերի կրիտիկական պակասի մասին
ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ
Հրահանգ են ստացել հետընտրական զարգացումների համար հող նախապատրաստել. ՌԴ-ն տհաճ զգացողություններ ունի
Ամեն ինչ անելու եմ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ. ՀՀ վարչապետ
Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հունիսի 7-ից հետո էլ որպես վարչապետ ես կլուծեմ բոլոր առկա հարցերը. Փաշինյան
ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդի. Կառավարությունը թվեր է հրապարակել
Պեսկովը նոր հայտարարություններ է արել՝ դրանով բացահայտելով ՀՀ ընդդիմության թիկունքում ռուսական ականջները
Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի ապատեղեկատվության «հրավառությունը». դատական հայց եմ ներկայացնելու. Պապիկյան
ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը. այն կուսումնասիրեն և կարձագանքեն
Нор хинк харц Самвел Карапетянин. Սիմոնյանը հարցեր է ուղղել
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրվարույթ. քանի անձ է մեղադրվում
Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ինտենսիվ են դառնում ապատեղեկատվական արշավները. Բաղդասարյան
Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են
Կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը
Ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության էջը բացել. այդ ուժերը չպետք է ձայն ստանան. Փաշինյան
Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել
Սպառնալիքներ Մոսկվայից. Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-ն կարող է խզել ՀՀ-ին գազ և նավթ մատակարարելու համաձայնագիրը
Երեխեքի ասածը մեզ համար օրենք ա. վարչապետն ու Սիմոնյանը փորձել են Արամուսի գազարը. տեսանյութ
Միլիոններ է ծախսում, իբր մանկապարտեզում Սաֆարովի երեխաներն են ընդունվելու. նման բան անողը առնվազն ծալապակաս է
Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր
Մշակվում են օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր․ ՆԳ նախարար
Օնլայն վարկ AMIO Mobile հավելվածում
Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև «իկրայի» մեջ, թոշակառուից գողանում էիք, որ զխտկվեիք. Փաշինյան
Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում ժամը 10:00-ին սկսում ենք. վարչապետ
Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները
«4 հոգուն 20 հազար տա՞մ, խմեն»․ «Ալկաշներ են կակռազ», «Ասեմ Դոդին ընտրեք»․ ընտրակաշառքի ձայնագրություն ԲՀԿ-ից
Սահմանվել են պատվովճարի չափեր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հերթական պայմանագիր կնքելու դեպքում
Գրողը տանի, ո՞նց կարելի է էս զինանշանը հրապարակել և ասել, որ «վերջ, զինանշանից խաչը գողացան, տարան, ջնջեցին
Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում հնչելու են թնդանոթի կրակոցներ․ ՊՆ
Ինչու է արդիականացվել, և ինչ խորհրդանշական տարրեր ունի ԶՈՒ նոր զինանշանը․ ՊՆ-ն մանրամասնել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT