Կարգապահական տույժի է ենթարկվել ՆԳՆ ոստիկանության 458 ծառայող. օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել

03/11/2023 schedule20:42

Նոյեմբերի 3-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Խորհրդակցությունը վարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:

Զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանությունը հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Վերլուծելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Վարդան Վարդանյանն արձանագրել է, որ 2023 թ. ինն ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 12,1%-ով: Գրանցված 29 682 դեպքերի գերակշիռ մասը՝ 81,1%-ը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող:

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 680-ով, ինչը գլխավորապես պայմանավորված է սպանությունների թվի աճով։ Հարկ է նշել, որ ՀՀ նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխություններով պայմանավորված՝ 2022 թ․ հուլիսի 1-ից հանկարծամահության դեպքերով ևս նախաձեռնվում են վարույթներ սպանության հատկանիշներով, ինչով էլ պայմանավորված է տվյալ հանցատեսակի կտրուկ աճը։ Իրական սպանությունների թիվն աճել է 10-ով։

Ըստ առանձին հանցատեսակների` աճել են սպանության, սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը:

Միևնույն ժամանակ, նվազել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճի պարագայում՝ 56,7%-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 1141 (2022 թ.՝ 913) միավոր զենք:

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման աշխատանքներին՝ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործության դեպքերի 66,6%-ով հայտնի է հանցանք կատարած անձը:

Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմել է 41,6%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 20,6%:
Գողության դեպքերը նվազել են 34,3%-ով։ Դրանցից 1375-ը տրանսպորտային միջոցներից կատարված գողություններ են, 684-ը՝ գրպանահատության դեպքեր: Բնակարանային գողության դեպքերով գրանցված 603 հանցագործություններից 264-ը կատարվել է Երևան քաղաքում, 339-ը՝ մարզերում։

Հաշվետու ժամանակահատվածում 2294-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը (974-3351): Դրան զուգընթաց, նախորդ տարվա համեմատությամբ 44,2%-ով նվազել են թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը, որոնց գերակշիռ մասը՝ 83 դեպք, կատարվել է փոստային առաքանիների միջոցով։ Արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 397 (134) դեպք, որից 108-ը՝ թմրամիջոցներ իրացնելու (37), իսկ 289-ը՝ ձեռք բերելու դեպքեր են (97)։

Կատարված աշխատանքների արդյունքում արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 87 (17) համացանցային հարթակի գործունեություն, որոնց վարողները ձերբակալվել են։ Միաժամանակ, մոտ 50 հարթակներ էլ իրենց գործունեությունը դադարեցրել են ինքնաբերաբար։

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 110 կգ (68 կգ 973) տարբեր տեսակի թմրամիջոց, ինչպես նաև 227,3 գրամ (331,6) հոգեմետ նյութ և 0,126 կգ (0,064) պրեկուրսոր:

2023 թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 1088 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք (2022 թ.՝ 606), որից 458-ը (163)՝ կաշառակերության, 55-ը (87)՝ վստահված գույքը հափշտակելու, 122-ը (50)՝ պաշտոնեական կեղծիքի, 435-ը (291)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու և այլ դեպքեր են:

Նշված դեպքերից 201-ը կամ 18,4%-ը հայտնաբերվել է ոստիկանության մարմինների կողմից (2022 թ. 9 ամիս՝ 101-ը կամ 16․6%-ը):

Նախապատրաստված նյութերով և հարուցված քրեական վարույթներով իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 4 մլրդ 739 մլն ՀՀ դրամի և 17 հազար ԱՄՆ դոլարի վնաս:

Ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման նպատակով ՆԳՆ ղեկավարությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը:

2023 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1270 (1350) ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 458 (546) ծառայող: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով նախաձեռնվել է 301 քրեական վարույթ՝ 314 անձի նկատմամբ (257 դեպք՝ 266 անձի նկատմամբ)։
Հաշվետու զեկույցին հաջորդած առարկայական քննարկման ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:

Օպերատիվ խորհրդակցության ավարտին, գնահատելով ոստիկանության ծառայության կատարած աշխատանքը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշել է նաև առկա թերացումներն ու խնդիրները և համապատասխան հանձնարարականներ տվեց սեղմ ժամկետում դրանց վերացման ուղղությամբ:

ՆԳ նախարարն անդրադարձել է նաև ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես՝ ատեստավորման գործընթացին, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքները:

Օպերատիվ խորհրդակցությունը շարունակել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ծառայությունների և տարածքային բաժինների կոնկրետ խնդիրներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1026 դիտում

Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով

Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել

Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել

Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան

Երկրաշարժ Թուրքիայում

Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը

Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել

ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ

ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ

Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել

Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում

Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել

Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ բուք ու մառախուղ կլինի

Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել

Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին

Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ

Նարեկ Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

Ինչ իրավիճակ է Սպիտակի ոլորաններում

ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Արգելափակումից դուրս է բերվել 195 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերվել 722 քաղաքացու

Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան

Ինչ արդյունք է արձանագրվել Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ժամանակ

Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ. Թրամփ

Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է

Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել

Գյումրիում տուն է այրվել

Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը 10:30-ի դրությամբ

Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում․ նախարար

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ. Պապոյան

Երևանում կահույքի պարագաների խանութ է այրվել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ

Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը

Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել

«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ

ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ