Առգրավվել են զենքեր, փաստաթղթեր, կա ձայնագրություն. ԱԱԾ-ն բացահայտել է ահաբեկչություն նախապատրաստելու դեպք (տեսանյութ)

02/11/2023 schedule14:30

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախնական համաձայնությամբ խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք:

Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:  

Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, առանձին հավաքատեղիներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, մեկ հատ ազդանշանային պայթուցիկ-սարք, մեկ հատ ազդանշանային հրթիռի արձակման սարք՝ երկու գլխիկով, մեկ հատ թռչող սարք և վերջինիս ենթադրյալ ամրացվող երկու հատ մեծ ու փոքր գազաբալոն՝ ճնշաչափիչով, երկու հատ փայտե կոթով ծակող գործիք, ռազմամթերքի բեկորներով լի տարրա, զրահաբաճկոն, զինվորական հագուստներ, նշանառության սարք, ձեռնաշղթաներ, հեռահաղորդակցության սարքեր, տեսահսկման սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ, շուրջ մեկ տասնյակ ՀՀ և ՌԴ կապի օպերատորների փակ տուփերով, չօգտագործված հեռախոսաքարտեր, արևային մարտկոց, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, ահաբեկչություն իրականացնելու համար նախապատրաստական գործողություններ կատարելու վերաբերյալ բացահայտ, ինչպես նաև քողարկված բովանդակությամբ գրառումներ պարունակող փաստաթղթեր և այլն։

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, որի հաջող իրականացման և այնուհետև՝ ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու դիտավորությամբ նախապես ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողությունները սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել տելեգրամյան ալիքները և  ակտիվիստներին: Հանցավոր գործունեության հաջող իրականացման համար ծրագրվել է նաև նախապես ձեռք բերել առաջին բուժօգնության պարագաներ, ինչպես նաև հանցավոր խմբի անդամների ընտանիքները դուրս բերել Վրաստան:

Մանրակրկիտ պլանավորվել է շինություններ զավթելու համար գրոհելու, նահանջելու և դարանակալելու գործողությունները, նախատեսվել հարձակման վայրերում թողնել նախապես մշակված սիմվոլներ, կանխորոշվել են ստատիկ օբյեկտների տեղակայումներ, ինչպես նաև հանցավոր գործունությունն ավարտին հասցնելու համար այլ գործողությունների իրականացման հերթականությունը, ընթացակարգը, անձանց ներգրավման համար թռուցիկների տարածման և այլ գործողությունները:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: 

Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3681 դիտում

Հունիսի 1-ը՝ Ազատության հրապարակում. լուսանկարներ

Անվտանգ պետությունում երեխաները պետք է համարձակորեն բացահայտեն աշխարհը և վստահությամբ նայեն ապագային․ Սարգսյան

Էկոնոմիկայի փոխնախարարները ԱՄԷ-ի, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական հարցեր

Երևանում վթարի է ենթարկվել Մհեր Սահակյանի անչափահաս որդին

300 հազար ադրբեջանցիների մասին ստեղծած տեսանյութերը ահաբեկչություն են. Խառատյան. տեսանյութ

Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը

Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ․ Խաչատուր Սուքիասյան

Հայտնի է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի անունը. խափանման միջոցը՝ կալանք

Ինչու է սպառնում Պուտինը. եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանն ունի այլընտրանք. Ղևոնդյան. տեսանյութ

Մեծ ծրագրեր՝ փոքրերի համար․ ինչպես է Կառավարությունն աջակցում երեխաներին

Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ

Միկա Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին. հաղորդում է ներկայացվել

Ինչի համար է կալանավորվել Արթուր Օսիպյանը. Սիմոնյանը գրառումներ է հրապարակել

Սամոյին ըսինք՝ կարգին փող տայիր, հելնեինք օբյեկտի վերևից ըդրան գյուլեինք պրծնեինք. ձայնագրություն

Այսօր երեկոյան տեղի է ունենալու նախընտրական առաջին՝ «Հայաստանն ընտրում է» բանավեճը. ովքեր են մասնակցում

Վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի նկատմամբ կհայտարարվի հետախուզում. նա ՌԴ-ում է

Անհամբեր սպասում ենք ՀՀ-Ադրբեջան արդյունավետ քննարկումներին․ Թրամփ

«Ուժեղ Հայաստան»-ից 8 հոգի ձերբակալվել է. մանրամասներ

Նա Մոսկվայում է. Զախարովան՝ Կոպիրկինի մասին

Բնակարանային աջակցություն 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին․ Կառավարության նոր ծրագիրը

Մեր պարտականությունն է ստեղծել պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք բացահայտել իր տաղանդները

Քոչարյանականները սրացման են գնում. ասում են՝ Հոկտեմբեր գյուղում մահամերձ վիճակի էին հասցրել ՔՊ համակրին

Փաշինյանի ու Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, առկա բոլոր հարցերը կլուծվեն. Պապոյան

Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ

ԱԺ-ում հունիսի 8-ից կմեկնարկեն 2025-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

Դրա համա՞ր էր տղեդ նախարարություն բացում, ծալապակա՛ս սուտասաններ. Չախոյան

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Մալթայի հրավառության միջոցներ արտադրող գործարանում. կան տուժածներ

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար

Գագարինում բացվում է հայկական Eleveight AI ընկերության կառուցած ԱԲ առաջին գործարանը

Նաիրի Հոխիկյանի և Գևորգ Խաչատրյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Մարտի 1-ի գործով հանրային քրեական նոր հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց նկատմամբ. մանրամասներ

Ավել փողը փորդ չի ծակի, չլնի-չլնի, 100 մանեթը ջեբդ ա, եթե վիզ դնես. ԲՀԿ աջակիցներին առնչվող նոր ձայնագրություն

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԵԱՏՄ նիստի արդյունքները

ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում

Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը. կարտահանվի միայն 2 գործարանի արտադրանք

«Սիրում ենք քեզ, վարչապետ ջան, ծնունդդ շնորհավոր». քաղաքացիները կրկին տորթով են դիմավորել Փաշինյանին

Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Հանրաքվեի հիմքեր ներկայում չկան. Փաշինյանի արձագանքը՝ ԵԱՏՄ 4 երկրի նախագահների հայտարարությանը