Սաակաշվիլին Երևանին և Բաքվին ուղղված խորհուրդներ է հրապարակել՝ առաջարկելով նոր լուծում

25/10/2023 schedule11:06

Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական Օդեսսայի նախկին նահանգապետ, այժմ Վրաստանում ազատազրկման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին խորհուրդներով դիմել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը:

Ըստ Սաակաշվիլիի՝ ներկայումս Հարավային Կովկասում պոտենցիալ ռազմական առճակատման սպառնալիք կա, մասնավորապես այն «միջանցքի» հետ կապված, որը Ադրբեջանին կտրամադրի ուղիղ ցամաքային մուտք դեպի Նախիջևանի տարածք:

Ըստ նրա՝ կարևոր է գիտակցել, որ «Ռուսաստանը շահագրգռված է այս հակամարտությունը հրահրելու հարցում», քանի որ նման պատերազմը, ինչպես պնդում է Սաակաշվիլին, ոչ միայն չէր վնասի Ադրբեջանի միջազգային համբավին, այլև կարող էր հանգեցնել Հայաստանում իշխանափոխության: 

Վրաստանի նախկին նախագահը կարծում է, որ այս հարցին կան այլընտրանքային լուծումներ, որոնք չեն ենթադրում ուժի դիմել, և այդ լուծումներով կիսվել է Երևանի և Բաքվի հետ:

«Կուզենայի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը, որպես հավանական օրինակ, դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի միջև առկա պայմանավորվածությունը: Այս երկու երկրները պահպանել են դրական հարևանային հարաբերություններ՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց սահմանները: Այն սցենարում, երբ Ուկրաինան պահանջում էր մուտք գործել Օդեսսա քաղաքից դեպի Օդեսսայի շրջանի հարավային հատված, Մոլդովան պատրաստակամորեն համաձայնել է վարձակալել ճանապարհ Դնեստերի շրջանի տարածքով: Որպես Օդեսդայի նախկին նահանգապետ, ես հաճախ էի օգտագործում վարձակալության այս ճանապարհը (որը վերանորոգել էի) ուկրաինացի սահմանապահների հսկողության տակ, երբ կարիք ունեի ուղևորվելու Ուկրաինական Բեսարաբիա: Մոլդովան կոմերցիոն օգուտներ է ստանում այս համաձայնագրից»,- գրել է նա:

Ըստ ազատազրկված նախագահի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակի՝ նման լուծման կիրառումը ձեռնտու կլիներ երկու ժողովուրդների համար:

Նման պարագայում, ըստ Սաակաշվիլիի, Հայաստանը կարող էր ձեռք բերել առևտրային և ֆինանսական առավելություններ, ինչպես նաև հասանելիություն ստանալ նշանակալի տրանզիտային ճանապարհներին: Ադրբեջանն էլ իր հերթին կարող էր խուսափել ռուսական զորքերի շարունակական ներկայության անհրաժեշտությունից՝ ի վերջո հանգեցնելով երկու երկրների միջեւ խաղաղ գոյակցության:

Հիշեցնենք՝ ընդամենը մի քնի օր առաջ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից բխող սպառնալիքների մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1465 դիտում

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան

Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել

Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին

Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու