Երևան
12 °C
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշումը չի փոխել և վերահաստատում է, որ վաղը՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի ավագանու առաջին նիստին չեն մասնակցելու»։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանը:
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ևս որոշումը չի փոխել և չի ներկայանա ավագանու նիստին։ Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքը:
Նշենք, որ Երևանի ավագանին պատրաստվում է հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստին, որում պետք է քաղաքապետ ընտրվի:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությանը քաղաքապետի աթոռի համար պայքարող ուժերից որևէ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսը և չունի 33 մանդատ, որը պետք է քաղաքապետ ընտրելու համար:
Ընտրությունների արդյունքում անցողիկ ձայներ է հավաքել 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։
Կոնսենսուսի դեպքում Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ էր ձայնը տալ «Ազգային առաջընթացի» թեկնածուին։ Հայկ Մարությանը, սակայն, հայտարարել էր, որ «Հանրային ձայնից» ավագանու երկու անդամներ Արտակ Գալստյանն ու Տիգրան Ուրիխանյանը չեն կարող մասնակցել հոկտեմբերի 10-ին նշանակված նիստին, քանի որ Ուրիխանյանը հետախուզվում է, Հայաստանում չէ, իսկ Գալստյանը կալանավորված է, ինչն էլ նշանակում է, որ ընդդիմությունը չի ունենա բավարար ձայներ՝ քաղաքապետ ընտրելու համար։
Հիշեցնենք՝ Հայկ Մարությանը այնուհետ հայտարարել էր, որ իր խմբակցությունը պատրաստվում է գնալ նոր ընտրության և բոյկոտելու է ավագանու առաջին նիստը՝ նոր ընտրությունների գնալու համար, ըստ նրա՝ այդպես է վարվելու նաև Թևանյանի գլխավորած դաշինքը, և «Հանրային ձայն» կուսակցությանը առաջարկել է նույնպես բոյկոտել՝ իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար:
Ղուկասյանը արդեն պատասխանել էր այս հայտարարությանը՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ հատուկ առաջարկով դիմել էր Մարությանին, սակայն համաձայնության չէին եկել: Ըստ նրա՝ ինքը պատրաստ էր միանալ «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի որոշմանը, բոյկոտել ավագանու առաջին նիստը, սակայն մի պայմանով՝ եթե իր հետ պայմանագիր կնքեն՝ ամեն երրորդ թաղապետի պաշտոնն իր ուժին հանձնելու մասին:
Օրեր անց, սակայն, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտնեց. «Այս իրավիճակում երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի, երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ 100 հազար փախստական լցվել է Հայաստան, և յուրաքանչյուր կոպեկը կարևոր է, ուստի՝ իրենք մասնակցելու են ավագանու նիստին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT