Երևան
12 °C
Այսօր ԱԺ պետաիրավական մշտական հարցերի հանձնաժողովում քննարկվեց և հավանության արժանացավ Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը, ինչը ցավոտ են ընդունում և՛ ՌԴ իշխանությունները, և՛ ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը:
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասում է, որ ընդդիմության արձագանքը հասկանալի է և մանրամասնում. «Ընդդիմություն, որը ծառայում է երրորդ պետությունների հատուկ ծառայություններին, նրանցից ավելին սպասել չի կարելի: Այս ընդդիմությունը թելերով, պորտալարով կապված է ՌԴ հատուկ ծառայություններին»:
Հարցադրմանը՝ ի վերջո, ի՞նչ է այսքան քննարկվող և քննադատվող Հռոմի ստատուտը ենթադրում, Մկրտչյանն ասում է. «Արդեն տեսնում ենք դատարկվող, հայաթափված, բռնի տեղահանված Արցախ իր խնդիրներով, 120 հազարին հասնող հայություն լքում է իր հազարամյա բնօրրանը, որտեղ ապրել է սերնդեսերունդ, և այս խնդիրը պետք է միջազգային դատարանի քննարկման առարկա դառնա, իսկ դրա համար պարտադիր պայման է Հռոմի ստատուտի վավերացումը: Ցավոք սրտի, մեր հյուսիսային «գործընկերները»՝ ՌԴ-ն, սա սվիններով է ընդունում և խնդիր առաջացնում առանց այն էլ լարված հայ-ռուսական հարաբերություններում»:
Միաժամանակ քաղաքագետը նկատում է՝ հայկական կողմն անգամ առաջարկել է Հռոմի ստատուտը երկկողմ ձևաչափով քննարկել ՌԴ-ի հետ և փաստաթղթային երաշխիքներ տալ, որ սա ամենևին չի վերաբերում ՌԴ նախագահի ձերբակալմանը:
«Բայց ռուսական կողմը, ինչպես Պեսկովն է բնութագրել, թշնամական քայլ է սա որակում ընդդեմ ՌԴ-ի: Քավ լիցի, թշնամական քայլեր Հայաստանը արդեն տեսել է ՌԴ-ից, վառ ապացույցը հայաթափվող Արցախն է Նախիջևանի օրինակով: Այնպես որ, թշնամական քայլերից ՌԴ-ն ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հարություն Մկրտչյանը:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների այն հայտարարություններին, թե Հռոմի ստատուտի վավերացումը հակասահմանադրական է, և կարելի է քննարկել Հայաստանի և ԼՂ-ի համար բազմաթիվ ռիսկեր չեզոքացնելու կամ առնվազն նվազագույնի հասցնելու դեպքում միայն, քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ընդգծում է. «Այսօր պարզվեց, որ Արցախի նորընտիր իշխանությունը՝ «նախագահի» գլխավորությամբ, ամբողջությամբ ստորագրել է կապիտուլյացիան, ու Արցախից հիմա խոսելը խեղկատակություն է»:
Հարցադրմանը՝ այդ դեպքում ինչի՞ մասին են վկայում ընդդիմության այս տեսակ հայտարարությունները, զրուցակիցն ասում է՝ պատվեր են կատարում:
«Սա ամիսներ շարունակ գծված սցենար էր՝ դատարկել ԼՂ-ն, տարածքը առանց հայերի հանձնել Ադրբեջանին, բռնի տեղահանված ժողովրդի հույզերի վրա ՀՀ-ում քաղաքական կապիտալ հասունացնել և այդ կապիտալն օգտագործել իշխանության գալու համար: Ես կարծում եմ՝ արցախցիներն ավելի խորամիտ կգտնվեն այս իրավիճակում: Միաժամանակ տեսնում ենք, որ միջազգային կոնսենսուս կա առնվազն ՀՀ տարածքային ամբողջականության, ժողովրդավարության պահպանման և ինքնիշխանության հարցում: Կարծում եմ՝ ՌԴ-ն չի կարող հասնել իր ուզածին, այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքնին իր առջև դրած խնդիրը լուծել է արդեն: Եվ բազմիցս ասել եմ, հիմա էլ պնդում եմ՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Ադրբեջանը պատրաստ է քաղաքական առումով «գցել» թե՛ Մոսկվային, թե՛ անգամ Անկարային: Իր գերխնդիրը՝ ԼՂ տարածքն առանց հայերի, կարծես թե լուծել է, և նոր արկածախնդրության չի գնա ինքնիշխան տարածքի դեմ: Գնալով ավելի մարում է հավանականությունը նոր հարձակման, որովհետև տեսնում ենք նաև Միացյալ Նահանգների արձագանքը և ճնշումները Բաքվի վրա»,- ասում է նա:
Սրան զուգահեռ քաղաքագետ Մկրտչյանը ընդգծում է, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի Հռոմի ստատուտը վավերացնելու և այս հարցադրումները միջազգային իրավական հարթակ տեղափոխելու համար:
«Խնդրում եմ՝ այս պահից սկսած նաև հանրային քննարկումների դաշտում դադարեցնենք կենացային բնույթի խոսակցությունները և լծվենք գործի, որովհետև սա ազդակ էր. կորցրինք հազարամյակներով հայերով բնակվեցված տարածք, և այս ամեն ինչից հետո եկել է սթափության ժամանակը, ռազմարդյունաբերությունը զարգացնելու, լուռ աշխատելու և պետությունը հզորացնելու ժամանակը: Նաև իրավական համակարգը պետք է արձագանքի, մեղավորներն ի վերջո պատժվեն. հազարավոր տղաներ ենք հողը դրել, «Եռաբլուր»-ը սուրբ քաղաքի վերածել, ու սրա համար էլ պիտի պատասխան տան իրավական առումով»,- կարծում է նա:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրավապահ մարմինները, դրանց ասֆալտ ուտացնելով, տանելու են լցնեն քրեակատարողական հիմնարկները. վարչապետ
Տեղի էլիտայի ամբողջ կլանին, Հայաստանի փողերը լափած գեներալներին կուլակաթափ ենք անելու. Ռուբինյան
Եռագլխիկները օգտագործում են Ղարաբաղի ժողովրդին իրենց կեղտոտ նպատակների համար. Հովհաննիսյան. տեսանյութ
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարը
Դիմակավորված, Ղարաբաղի ակցենտով ահաբեկիչները նոր նաիրիհունանյաններն են. Հայկ Կոնջորյան. տեսանյութ
Սպանության նախապատրաստության և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերով նախաձեռնվել է քրվարույթ
Հետևանքները զգալու են սովորական ղարաբաղցիները, որոնք տուժել են դիմակավորված փթիրների ու «սպաների» բեսպրեդելից
Հերոսաբար կռվե՞լ է. որտեղի՞ց ղարաբաղցի գեներալին փող՝ Երևանում բազմահարկ կոմպլեքս կառուցելու համար. Ալեքսանյան
Ղարաբաղյան կլանի փսլինքներ, թռած ոչնչություններ, դուք մեր պետականության թշնամին եք, այս անգամ չեք փախնելու
Ֆերարիի արագությամբ փախել եք Ղարաբաղից, երեխեքին դիրքերում թողել, համբալի լակոտներ, ծնկի եմ բերելու․ Փաշինյան
Ես ձեզ հասցնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի, Ռոբիկ, Սերժիկ ու մյուսներ․ Փաշինյան
Ղարաբաղի ակցենտով մի քանի փախած դիմակավորված ու ավտոմատներով մկան ծակից առյուծ են կտրում. Պապոյան. տեսանյութ
Հունիսի 7-ին ողբալու եք միայն դուք, երբ ըմբոշխնեք ձեզ հասցված ջախջախիչ պարտությունը. Արայիկ Հարությունյան
Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ սատկացնելու. վարչապետ
Այ փսլինքներ, մասկեքներդ հատ-հատ հանելու եմ, մտցնելու եմ համապատասխան տեղը. վարչապետը՝ իրեն սպառնացող խմբին
«Սիրով բլոգեր»-ը ՔՊ-ին սատարող կնոջ նկարով, անպարկեշտ բառերով տեսանյութ է հրապարակել. հարուցվել է քրհետապնդում
Մոսկվային պատուհասել են տեղատարափ անձրևները. տեսանյութ
ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են
ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցի խոշոր խմբաքանակի՝ 28 կգ հաշիշի տարանցումը ՀՀ տարածքով. տեսանյութ
Երկրաշարժ Չինաստանի հարավում. կան զոհեր և տուժածներ
Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդն է
ՀՀ վարչապետն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավը կշարունակեն Արաբկիրում
Շարքային ստախոս է, նա չէր կարող կանգնեցնել պատերազմը, երկրից իր ելքի արգելք էլ չկար. Թորոսյանը՝ Քոչարյանին
Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու գործով 6 անձ կալանավորվել է, 1-ը՝ ուղարկվել տնային կալանքի
Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է. Կոնջորյան
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը մեկնարկում է պարտատոմսերի թողարկման 2-րդ փուլը. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան
Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է
Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. Մեծ Բրիտանիայի վարչապետը պլանավորում է հեռանալ, բայց իր սեփական պայմաններով
Որն է Նիկոլ Փաշինյանի հաջողության գաղտնիքը. ով է լինելու նրա քաղաքական ժառանգորդը
Փոքրիկ տղան վարչապետի համար երգել է ՀՀ օրհներգը. տեսանյութ
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» հիմնադրամի միջև
Բելառուսում հայտարարել են, թե Կիևը փորձում է «չեզոք» Մինսկին ներքաշել հակամարտության մեջ
Սեքսի նախարարի հայրը պլինտուսի նոր չափանիշներ է սահմանում. ճարահատյալ վիճակից անհեթեթություններ է հնարում
«Տոյոտա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կա տուժած
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսիսյանը՝ փոխչեմպիոն
Ձեր կառավարման շնորհիվ մեր ընտանիքը ձեռքբերումներ է ունեցել, եկամտահարկի հետվերադարձից ենք օգտվել. քաղաքացի
Վարչապետը քաղաքացու հետ զրույցից հետո ձայնային հաղորդագրություն է ուղարկել փոխվարչապետին. տեսանյութ
Տեխնիկական խնդրի պատճառով Երևանի մետրոպոլիտենում առաջացել է խափանում
«Դուք պետականամետություն եք սերմանում, դա մեծ գործ է»․ «նախօրոք շնորհավորում ենք». դավթաշենցիները՝ վարչապետին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT