Երևան
12 °C
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարության տեքստ են փոխանցել «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն, որը ներկայացնում ենք՝ ստորև.
«Սիրելի՛ ընթերցողներ,
Մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում միգուցե անտեղի և նույնիսկ ոչ հրատապ համարեք Վ. Բրյուսովի անան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր (շուտով՝ նախկին պրոռեկտոր) Ցոլակ Ակոպյանի դիմակազերծման մասին մեր այս հրապարակումը: Սակայն դիմակազերծելով Ցոլակ Ակոպյանին՝ մենք մատնացույց ենք անում նաև, ցավոք, նրա նման շատ ու շատ «վայ հայրենասերների», որոնք հարմար առիթը բաց չեն թողնում այն իրենց շահերին ծառայեցնելու համար: Մյուս կողմից մենք ցանկանում ենք բացել Ցոլակ Ակոպյանին «ազգի հերոս» համարող մոլորյալ ուսանողների և բոլոր նրանց աչքերը, որոնք աներկբա հավատում են Ակոպյանի հայրենասիրական կրքոտ կոչերին ու դատողություններին՝ չտեսնելով այդ կոչերի իրական հիմքերը և չընկալելով նրա իրական միտումները:
Բոլոր նրանք, այդ թվում՝ նաև Ցոլակ Ակոպյանը, եթե կարծում են, թե հայրենասիրությունը սահմանափակվում է լոկ բառերով, կրակոտ ճառերով ու կենացներով, չարաչար սխալվում են: Հայրենասիրությունը գործողություն է՝ ամենօրյա տքնաջան, ազնիվ ու շիտակ գործողություն: Սա հանրահայտ ճշմարտություն է: Հայրենասիրություն նշանակում է սիրել հայրենիքը, իսկ այդ սերը միայն ռազմի դաշտում ու մեր հայրենիքի սահմաններում չի ավարտվում: Այդ սերը կեղծիք չի հանդուրժում: Հնարավոր չէ թերանալ աշխատանքում, խարդախություն և ապօրինություն անել և ասել. «Ես սիրում եմ իմ հայրենիքը, ես հայրենասեր եմ»:
Յուրաքաչյուր թերացած աշխատանք, յուրաքանչյուր խարդախություն, յուրաքանչյուր ապօրինություն՝ անկախ նրանից՝ շարքային աշխատող ես, թե պաշտոնյա, ուսուցիչ ես, թե աշակերտ, դասախոս ես, թե ուսանող, թուլացնում է երկրի պետականությունը, ուրեմն էլ ինչ հայրենասիրության մասին կարող է խոսվել:
Դե թո՛ղ Ցոլակ Ակոպյանը քաջություն ունենա ու գոնե ինքն իրեն խոստովանի, որ ինքն այս երկրի արժանավոր զավակն է և իրավունք ունի խոսել հայրենասիրությունից: Թո՛ղ քաջություն ունենա ու իր ձեռքերում խամաճիկ դարձած ուսանողներին խոստովանի, որ իր ապօրինություններով զբաղվում են համապատասխան մարմինները: Ի վերջո, Ց. Ակոպյանը թո՛ղ քաջություն ունենա ու բոլորին խոստովանի, թե ինչ ճանապարհով է հայտնվել Վ. Բրյուսովի անվան համալսարանում, և արդյոք նրա մուտքը մեր համալսարան եղե՞լ է օրինական՝ իր մասնագիտական արժանիքների համար, արդյոք նա կարո՞ղ է պնդել, որ այնքան մեծ արժանիքներ ունեցող կադր էր, որ իր «ալմա մատերը» նրան չգնահատեց և համալսարանում աշխատանք չառաջարկեց:
Չէ, նրա քաջությունը չի բավականացնի խոստովանել, որ այդ ժամանակվա գործող իշխանությունների բարձրաստիճան մի պաշտոնյայի զանգով է հայտնվել մեր համալսարանում: Այստեղ մենք ուզում ենք հիշել մեր մեծ պոետին. «Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում… Նա, ով ելել է շալակն աշխարհի, աշխարհում երբեք թաց տեղ չի քնում… Ցանկացած գնով ելնում է նա վեր, փորձում է թռչել նա առանց թևեր…»:
Հիմա մեր ժամանակների այս «տարտյուֆը» այնքան «սիրեց» մեր բուհը, որ որոշեց այն իր սեփականությունը դարձնել, այո՛, հենց նա է համալսարանը համարում իր սեփականությունը և ոչ թե համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը, ինչպես գրել էր Ակոպյանը ֆեյսբուքյան իր մի գրառման մեջ: Իր նշանակման օրվանից առ այսօր Դ. Գյուրջինյանը պայքարում է վերացնելու այն արատավոր երևույթները, որոնք բույն են դրել մեր համալսարանում վերջին 5 տարիների ընթացքում և թուլացրել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դիրքերը: Այդ «ավերիչ գործողությունների» հեղինակներից ամենագլխավորը նախկին ռեկտորից հետո ինքն է՝ Ցոլակ Ակոպյանը:
Ե՞րբ պետք է հասկանանք, որ կրթության ոլորտում աշխատողների սխալները առավել ուժգին են հարվածում մեր երկրի պետականությանը և թուլացնում նրա հիմքերը, քան որևէ այլ ոլորտ: Ե՞րբ պետք է հասկանանք, որ այս ոլորտն է ընկած ցանկացած հասարակության զարգացման հիմքում: Ե՞րբ պետք է վճռականորեն արգելենք Ցոլակ Ակոպյանի նմաններին իրենց աղտոտված ձեռքերով ու ոտքերով մուտք գործել կրթության և գիտության տաճար: Ախր այսպիսիններն իրենց տեղն ու աթոռը պահելու համար թաքնվում են ուսանողների ետևում, խամաճիկ դարձնում նրանց, դրդում նրանց ստելու, կեղծելու, իրենց անձնական շահը պաշտպանելու համար կազմակերպում դասադուլներ ու ցույցեր, միայն թե հասնեն իրենց նպատակին….
Խեղճ մոլորյալ ուսանողներ… Բա որ ասում ենք՝ լավ սովորեք, կրթվեք, բա որ ասում ենք, որ ցանկացած հասարակությունում կրթությունն է ամենաբարձր ու անգնահատելի արժեքը, բա որ ասում ենք, որ «Հաղթել նշանակում է կրթվել», այ սրա՛ համար ենք ասում, որ ոչ մի ցոլակ ակոպյան չկարողանա ձեզ գործիք դարձնել իր անձնական շահը պաշտպանելու համար՝ հայրենասիրական ու բարոյական այլ արժեքների մասին ճամարտակելով:
Եվ մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք. «Ցոլակ Ակոպյանն իրավունք չունի խոսել հայրենասիրությունից. ստերով ու հերյուրանքներով աղտոտված բերանը չի կարող խոսել բարձր արժեքներից»:
2022թ. հոկտեմբերին բռնի տեղահանում էին Աղավնոյի բնակիչներին: Հենց այդ օրերին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ղեկավարությունը դուրս էր եկել փողոց՝ իբրև թե պայքարելու համալսարանի միացման ծրագրի դեմ (սու՛տ է, նրանք իրենց աթոռն էին պահում): Գիտական խորհրդի և ռեկտորատի ընդլայնված նիստերին (որոնք, ի դեպ, անցկացվում էին գրեթե ամեն օր և ունեին 1 օրակարգ) սրտաճմլիկ ելույթներ էին հնչեցնում «համալսարանի գլխին կախված դամոկլյան սրի», «իրենց տունը քանդելու», իրենց «շենքից բռնի տեղահանելու» կառավարության չեղած ծրագրերի և այլ «ողբերգությունների» մասին: Եվ նրանցից ոչ ոք իրեն հաշիվ չէր տալիս, որ իրական ողբերգությունն այդ օրերին Աղավնոյում էր, և ոչ ոք չէր մտածում Աղավնոյում իրենց տները լքող բնակիչների ցավի ու մորմոքի մասին:
Որոշ քաղաքական գործիչներ ցանկացան «բրյուսովցիների» այս գործողությունները քաղաքականացնել, բայց Ցոլակ Ակոպյանը հերքում գրեց ֆեյբուքյան իր էջում՝ ասելով, որ սա քաղաքական ակցիա չէ, որ իրենք պայքարում են համալսարանի միացման ծրագրի դեմ: Դե եկեք ու մեզ համոզեք, որ այս երիտասարդի հայրենասիրությունը անկեղծ է, որ նրա հայրենասիրությունը պատվերով չէ: Կարծում եք այսօ՞ր է նա անկեղծ: Ո՛չ: Նա իր շահն է հետապնդում: Շուտով նրա ազատման հրամանը ուժի մեջ կմտնի և պաշտպանվելու համար պիտի ի լուր աշխարհի հայտնի, որ համալսարանի ղեկավարությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, քանի որ նա պայքարում է Արցախի ժողովրդի համար, իր հայրենիքի համար: Սու՛տ է: Նա պայքարում է իր աթոռի համար, նա պայքարում է իր շահերի համար:
Դեռևս մարտ ամսից այս երիտասարդը համոզված խոսում էր աշնանը սպասվող իշխանափոխությունից և համոզում աշխատակիցներին չկանգնել Դավիթ Գյուրջինյանի կողքին և դուրս գալ նրա դեմ: Թե ինչ սրտատրոփ էր սպասում իշխանափոխությանը, դա էլ դուք պատկերացրեք. չէ՞ որ այդ իշխանափոխությունը իրականություն էր դարձնելու Ցոլակ Ակոպյանի երազանքը՝ դառնալ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր, ոչինչ, որ համապատասխան կարողություններ չունի, բայց դե գոնե նկատողություններ տալ ու լավագույն կադրերից ազատվել կարող է: Այսպիսով, մարտ ամսից այս երիտասարդը արդեն պատրաստվում էր հայրենասիրական ճառերի ու հայրենասերի կերպարի մեջ մտնելու իր հերթին՝ հայրենասերի դերը լավ խաղալու համար:
Ց. Ակոպյանի «պատվիրված հայրենասիրության» և «հերոսանալու» բարձրակետը եղավ օրերս Երևանի պետական համալսարանում խուլիգանական պահվածքի դրսևորումը. նա փորձում էր միջամտել Գիտական խորհրդի նիստը՝ հարվածելով նիստերի դահլիճի դռանն ու պատուհաններին, վիրավորելով ներկաներին և պահանջելով բացել դուռն ու ընդհատել նիստը: Ամո՛թ է, ամո՛թ:
Դե արի ու դարձյալ մի հիշի մեր հանճարեղ պոետին, որը լավ էր ճանաչում մարդկային այս արատավոր տեսակին..
«Նա, ով ելել է շալակն աշխարհի… հեշտ զրպարտում է, երբ տեղն է գալիս, նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…
Ամեն ինչից շատ ու ամեն ինչից վեր սիրում է կյանքում նա իր…աթոռը:
Անվերջ սողալով առաջ է գնում, գնում է այսպես և… տարեցտարի ելնում է այսպես շալակն աշխարհի»»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք
Ձեր նվիրված աշխատանքն առանցքային նշանակություն ունի երկրի կայուն զարգացման համար. ՏԿԵ նախարարի ուղերձը
Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ. դրանք ցույց են տալու ժամանման րոպեները
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման․ Նիկոլ Փաշինյան
Գnղացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ չկան
Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP
Ադրբեջանից պարզաբանել են՝ ինչու Ալիևը չի մեկնել ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին
Շնորհակալ եմ Երևանի համայնքային դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին. Տիգրան Ավինյան
Խոշոր չափով փողերի լվացման և համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը 2 անձի մասով ավարտվել է
Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
ՃՏՊ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Շունը շան թաթ չի կծի». «Նարիմանովը» «Կարոյին» չի մատնի
Տեղի ունեցող բարենպաստ փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին
Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ինչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը
Մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ
ԵԱՏՄ խորհրդի նիստից առաջ կայացել է Փաշինյան-Պուտին ձեռքսեղմում
Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին. նա ժամանել է ՌԴ
Սանկտ Պետերբուրգում կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները
Աչքս ջուր կտրեց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով. գոնե Եզրասն ինքը հերքի, որ գործակալ է
Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փոխադարձ զիջումների գնան. Ռուբիո
ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ. տեսանյութ
Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր
Ելիսեյան պալատը կքննարկի Պուտինի և Մակրոնի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը
Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում
ԱՄՆ-ն հաստատել է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար լցանավի կալանավորումը
Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով
Մեղրիում կառուցվող թունելից Իրանի 2 քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց
Սուրենյանը հաճելի նորություններ է հայտնել. տեսանյութ
Պատահական չէ, որ ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի համար Կտրիճի «փրկիչ» գունդը գլխավորում էր Եզրասը. Չախոյան
Ամբողջ ընդդիմադիր դաշտը պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը. կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հասցեներում
ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի խորհրդարանական ընտրություններ հայտատու կուսակցականների հետ
Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT