Ժողովրդավարական ճանապարհով նախկին ռեժիմը իշխանության գալու շանս չունի, եթե բացառում ենք «Հոկտեմբերի 27»-ը. Խալաթյան

22/09/2023 schedule18:20

«Այդ ձայնագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական դաշտում օտար ազդեցությունները բավականին մեծ տեղ են գրավում: Դա ևս մեկ անգամ ապացուցում է՝ մենք բավականին ստվար թվով քաղաքական գործիչներ ունենք, որոնք ոչ թե հայաստանակենտրոն են, այլ սպասարկում են օտար պետությունների շահերը, և սա շատ լուրջ մարտահրավեր է ՀՀ-ի համար»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով օրերս մամուլում հայտնված այն ձայնագրությանը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ձայնին նմանվող ձայն է հնչում: Այն ներկայացվում է որպես հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռ. Քոչարյանը թույլտվություն է հարցնում Վլադիմիր Պուտինից իրավիճակից սահուն դուրս գալու համար՝ նշելով, որ նրա խոսքերը Հայաստանում վճռորոշ նշանակություն ունեն։ Նկատենք, սակայն, Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, թե կեղծ է այս ձայնագրությունը:

Խալաթյանը նկատում է՝ այդ ձայնագրությունն այլևս այդքան ռելեվանտ չէ, որովհետև ամեն ինչ ջրի երես է դուրս եկել, և ցանկացած քաղաքական ճգնաժամ, որ հարուցվում  է Հայաստանում վերջին տարիներին, դրանցում կա հստակ արտաքին հետք:

«2021 թվականի հետպատերազմյա շոկը և զգացմունքային ընտրությունները Ռոբերտ Քոչարյանին լրացուցիչ որոշակի ձայներ տվեցին, բայց ակնհայտ է, որ ժողովրդավարական ճանապարհով նախկին քաղաքական ռեժիմի որևէ իշխանավոր ՀՀ-ում իշխանության գալու որևէ լեգալ շանս չունի, եթե մենք բացառում ենք «Հոկտեմբերի 27»-ը, կամ այլ հեղաշրջումային սցենար, որն ընդհանրապես կջնջի ՀՀ պետականությունը»,- ասում է Խալաթյանը:

Իրավագետի խոսքով՝ 1920 թվականի Հայաստանի առաջին հանրապետության անկման ճարտարապետները՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին, այսօր մակերեսին են, և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունում, փիլիսոփայության առումով կրկնում են 100-ամյա անցքերը:

«Սցենարը նույնն է՝ ճոճել ՀՀ ներքաղաքական իրավիճակը Արցախի շուրջ տեղի ունեցող ողբերգական զարգացումների ֆոնին, սա նման է 1920 թվականի նոյեմբերյան իրադարձություններին, երբ ՀՀ-ի պարտվելը Թուրքիային հանգեցրեց նրան, որ ՌԴ-ի ձեռամբ ՀՀ առաջին հանրապետության լեգիտիմ իշխանությունը ապամոնտաժվեց: Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը իմաստուն կգտնվի և տուրք չի տա այս սադրանքներին»,- ընդգծում է Խալաթյանը:

Վերջինս նաև նկատում է՝ թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն և թե՛ դատախազությունն իրենց բարձրության վրա չեն, և քաղաքական գործընթացները Հայաստանում բացարձակապես դուրս են եկել օրինականության շրջանակներից. «Իրավապահ մարմիններն անթույլատրելի թողտվություն են ցուցաբերում: Ժողովրդավարությունը չի խոսում անհարկի փափկության մասին, և դա օրինապաշտ քաղաքացիների մոտ ձևավորում է անպաշտպանության զգացում: Սա ժողովրդավարության հաղթարշավ չէ այլևս, ժողովրդավարությունը այսօր կարծես կծկվել, կուչ է եկել, և որոշակի հանցավոր էլեմենտներ իրենց սկսել են անպատիժ զգալ: Պետությունը նաև բռնության մեքենա է: Ու եթե մենք չենք ուզում, որ պետականության փլուզում տեղի ունենա, ապա պետք է կոշտ միջոցներ ձեռնարկվեն»:

Զրուցակցի խոսքով՝ սիմվոլիզմ է, երբ ՀՀ անկախության օրը փորձ են անում ծնկի բերել, նվաստացնել այն՝ հանձին երեկ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունների:

«Սրանք բողոքի ցույցեր չեն, մանրամասնորեն մշակված ծրագիր է ՀՀ անկախությունը ապամոնտաժելու համար, ընդ որում՝ կարևոր է մեկ բան էլ նկատառել՝ խոսքը ոչ միայն ՀՀ անկախության վերացման մասին է, օրինակ՝ Միութենական պետության տեսքով, այլ՝ ՀՀ տարածքի անդամահատման մասին: Սյունիքը ՀՀ-ից կտրելու և օտարացնելու ծրագիր է իրականացվելու: Այն մարդիկ, ովքեր կամա, թե ակամա կարծում են, որ, օրինակ, նեոխորհրդային միության նման մի կազմավորման մեջ կարող են հանգիստ ապրել ինկուբատորային պայմաններում, ինչպես ԽՍՀՄ տարիներին, ապա նրանց դառը անակնկալ է սպասվում: Նոր կազմավորման մեջ ՀՀ-ն լինելու է երկրորդական, երրորդական նշանակության քաղաքական միավոր, այդ թվում՝ էապես կրճատված տարածքով»,- կարծում է Խալաթյանը:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1733 դիտում

Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է

Փաշինյանն իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ և շատ անվտանգ. Թրամփը աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետին

Լուրերը, թե ՌԴ-ն որոշել է ամբողջությամբ դադարեցնել ՀՀ-ից ծիրանի ներմուծումը, չեն համապատասխանում իրականությանը

Հունիսի 1-ին կենդանաբանական այգում մուտքը մինչև 16 տարեկանների համար անվճար կլինի

Մեծ վտանգ, որը պետք է կանխել ամեն գնով. սա ներքին քաղաքական պայքար չէ. մենք պարտավոր ենք ինքնապաշտպանվելու

Զելենսկին Թրամփին շտապ նամակ է ուղարկել՝ հայտնելով ՀՕՊ համակարգերի կրիտիկական պակասի մասին

ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը

Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ

Հրահանգ են ստացել հետընտրական զարգացումների համար հող նախապատրաստել. ՌԴ-ն տհաճ զգացողություններ ունի

Ամեն ինչ անելու եմ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ. ՀՀ վարչապետ

Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հունիսի 7-ից հետո էլ որպես վարչապետ ես կլուծեմ բոլոր առկա հարցերը. Փաշինյան

ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդի. Կառավարությունը թվեր է հրապարակել

Պեսկովը նոր հայտարարություններ է արել՝ դրանով բացահայտելով ՀՀ ընդդիմության թիկունքում ռուսական ականջները

Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի ապատեղեկատվության «հրավառությունը». դատական հայց եմ ներկայացնելու. Պապիկյան

ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը. այն կուսումնասիրեն և կարձագանքեն

Нор хинк харц Самвел Карапетянин. Սիմոնյանը հարցեր է ուղղել

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրվարույթ. քանի անձ է մեղադրվում

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ինտենսիվ են դառնում ապատեղեկատվական արշավները. Բաղդասարյան

Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են

Կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը

Ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության էջը բացել. այդ ուժերը չպետք է ձայն ստանան. Փաշինյան

Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել

Սպառնալիքներ Մոսկվայից. Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-ն կարող է խզել ՀՀ-ին գազ և նավթ մատակարարելու համաձայնագիրը

Երեխեքի ասածը մեզ համար օրենք ա. վարչապետն ու Սիմոնյանը փորձել են Արամուսի գազարը. տեսանյութ

Միլիոններ է ծախսում, իբր մանկապարտեզում Սաֆարովի երեխաներն են ընդունվելու. նման բան անողը առնվազն ծալապակաս է

Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր

Մշակվում են օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր․ ՆԳ նախարար

Օնլայն վարկ AMIO Mobile հավելվածում

Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև «իկրայի» մեջ, թոշակառուից գողանում էիք, որ զխտկվեիք. Փաշինյան

Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում ժամը 10:00-ին սկսում ենք. վարչապետ

Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները

«4 հոգուն 20 հազար տա՞մ, խմեն»․ «Ալկաշներ են կակռազ», «Ասեմ Դոդին ընտրեք»․ ընտրակաշառքի ձայնագրություն ԲՀԿ-ից

Սահմանվել են պատվովճարի չափեր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հերթական պայմանագիր կնքելու դեպքում

Գրողը տանի, ո՞նց կարելի է էս զինանշանը հրապարակել և ասել, որ «վերջ, զինանշանից խաչը գողացան, տարան, ջնջեցին

Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում հնչելու են թնդանոթի կրակոցներ․ ՊՆ

Ինչու է արդիականացվել, և ինչ խորհրդանշական տարրեր ունի ԶՈՒ նոր զինանշանը․ ՊՆ-ն մանրամասնել է

ՀԷՑ-ը միջազգային բանկերում ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի մարում է կատարել

Սյունիքն այսօր անվտանգ է ավելի, քան երբևէ, որովհետև ՀՀ-ն երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը

Որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում՝ իբր մայիսի 28-ին մարզերից եկող ճանապարհները փակ կլինեն․ ՊՆ