Հետաքրքիր է՝ թե, ըստ ԱԱԾ տվյալների, քանի՞ ձայն ունի Ռուբեն Վարդանյանի հովանավորյալ կուսակցությունը

15/09/2023 schedule23:20

Մանե Թանդիլյանը, այսօր նախընտրական քարոզարշավի ամփոփիչ ասուլիսին հավատարիմ իր նախընտրական «սթայլին», կրկին ներկայացել էր կարմիրով. կարմիր ժակետ էր հագել։

Նկատենք, որ կարմիր գույնը հոգեբանության մեջ ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական ընկալում՝ ջերմության, կրքի, էներգիայի հետ ասոցացվելուց զատ՝ այն նաեւ զուգորդվում է արյան, բռնության, ատելության, ագրեսիվության, հուզական անկայունության, ավելորդության ու վտանգի հետ։ Կարմիրի դոմինանտությունը, ի դեպ, ակնառու էր, կամ, ինչպես ասում են՝ «կարմիր թելով» անցնում էր մասնավորապես Սովետական միության պետական խորհրդանիշերում, ինչպես, օրինակ, կարմիր դրոշը, կարմիր աստղը, «Կարմիր բանակը», Կարմիր հրապարակը եւ այլ «կարմրություններ»․․․   

Սակայն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, ժակետը, ներեցեք, կոստյումը չէ, որ պետք է գեղեցկացնի քաղաքապետի որեւէ թեկնածուի, ոչ էլ առավել եւս դրա գույնն ու գույնի սոցիալ-հոգեբանական վերծանումը, այլ՝ քաղաքի կառավարման վերաբերյալ գիտելիքն ու մի շարք այլ պրոֆեսիոնալ կարողություններ։ Եվ, ամենակարեւորը, պետականամետ արժեհամակարգի կրող լինելը։

Տիկին Թանդիլյանը, ինչպես քանիցս ենք հիշեցրել, հասցրել է հայտնվել կառավարչի պաշտոնում, այն էլ՝ հեղափոխական թիմի կազմում, այն էլ այնպիսի գերզգայուն ու պատասխանատու ոլորտի կառավարչի, ինչպիսին սոցիալական պաշտպանությունն է։ Սակայն, ինչպես հայտնի է, որոշեց լքել իրեն վստահված «խրամատը» միայն իրեն հայտնի պատճառներով։

Այժմ, փաստորեն, նախկին նախարարը հավակնում է ավելի ցածր՝ տեղական կառավարման մակարդակի պաշտոնի՝ ուզում է քաղաքապետ դառնալ, որպեսզի այդ՝ իր նախկին պաշտոնից ցածր պաշտոնը ցատկահարթակ դարձնելով՝ ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնի։

«Մենք այս ամբողջ քարոզարշավը, ինչպես նաեւ մինչ այդ մեր գործունեությունը 2021 թվականի, չենք էլ թաքցրել, որ միտված է ՀՀ-ում ամբողջական իշխանափոխության օրակարգին, եւ մենք դա տեսել ենք ընտրությունների միջոցով որակյալ իշխանափոխություն անելու, որովհետեւ համարում ենք, որ ժողովրդի վստահության քվեն է այն ուժը եւ հնարավորությունը, որը պետք է փոփոխություն բերի իշխանության։ Եվ այդ աշխատանքին են միտված եղել հենց 2021 թվականից տարբեր համայնքներում մասնակցելով եւ այսօր էլ՝ երկու օրից, նաեւ Երեւանում, օրակարգից անշեղ ենք եւ վստահ ենք, որ այդ օրակարգը վայելում է մեծամասնության աջակցությունը, ովքեր ուզում են, որ ներկաները գնան եւ նախկին բարքերը չվերադառնան։ Հենց սա մեր իշխանափոխության ընդգծված օրակարգն է»,- ասաց Թանդիլյանը։

Ընթերցողը այս մեկ պարբերության մեջ քանի՞ անգամ հաշվեց «իշխանափոխություն» բառը, այո՛, 4 անգամ։ Մենք այ հիմա հասկացանք, թե ինչ նկատի ունի տիկին Թանդիլյանը, երբ ասում է իշխանափոխություն․ ՀՀ բոլոր համայնքներում մասնակցելով ընտրություններին՝ հատիկ առ հատիկ վերցնել այդ համայնքները, ու երբ բոլորը հատ-հատ վերցրած կլինեն, դա կնշանակի, որ իրականացրել են ամբողջական իշխանափոխության։

Երեւանը, փաստորեն, հերթական համայնքն է, որը «Ապրելու երկիր»-ը որոշել է վերցնելու փորձ անել՝ ապավինելով ԼՂ պետնախարարի պաշտոնը վերցրած ու վերցրածը ոտքին գցած Ռուբեն Վարդանյանի հունարին, որը, հիշեցնենք, օրերս հայտարարեց․ «Այո, ես պատրաստ եմ միանալ բոլոր առողջ ուժերին եւ աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում»։

Ի դեպ, պարոն Վարդանյանը նույնպես իր հանրային խոսքում սիրում է գործածել «կարմիր» բառով կազմված տարածված մի արտահայտություն՝ «կարմիր գիծ»։ Հիշեցնենք, որ նախկին պետնախարարը այդպիսի «կարմիր գիծ» էր համարում Աղդամի ճանապարհով ԼՂ հումանիտար օգնության տրամադրումն ու այդ ճանապարհը փակ պահելու մոլի ջատագովներից էր, սակայն իր ասած «կարմիր գիծը», ինչպես ԼՂ գործիչներից մեկն էր նկատել՝ «կանաչեց», երբ բանը հասավ նույն այդ ճանապարհով ռուսական արտադրության  հումանիտար բեռները ԼՂ մտցնելուն։

Սկզբունքայնության, խոսքին տեր կանգնելու ինչպիսի՜ աղաղակող օրինակ։ Ի դեպ, Թանդիլյանն ու նրա մեկ այլ թիմակից՝ Մեսրոպ Առաքելյանը, հաճախ են կրկնում, որ Վարդանյանն իրենց գործընկերն է, որը պատրաստ է աջակցել իրենց մեգանախագծերի իրականացմանը։ Կարո՞ղ է մի օր էլ պարզվի, որ ինչպես Աղդամի ճանապարհի հարցում դիրքորոշման փոփոխության, այդպես էլ «Ապրելու երկրի» նախագծերի կյանքի կոչման դեպքում «Նաջարյանը փոշմանի», ասի՝ «պապս էլ, որ հորս ձեռը բռնած գա, չեմ տա»։ Փողը նկատի ունենք։

Ի դեպ, այսօրվա ասուլիսին ներկա Մեսրոպ Առաքելյանը քարոզարշավի վերջին օրը հայտարարեց, թե՝ «իրենք գիտեն՝ ինչպես հաղթել ՔՊ-ին»․ «Եվ այս վերջին օրերին Երեւանում իշխանության՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջին օրերը վայելելու ճիգերը խոսում են նրա մասին, որ իշխանությունը ուղղակի խուճապի մեջ է, եւ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, «Ֆեյսբուք»-ում գովազդելը եւ նաեւ այսօրվա հանրահավաքը միայն դրա մասին են խոսում՝ փորձելով երեւանցիների մոտ ուժի ցուցադրություն իրականացնել՝ պահելով այնպիսի տպավորություն, որ ընտրությունների ելքը վճռված է։ Բայց միանշանակ այդպես չէ, դա նաեւ իրենց քայլերն են փաստում։ Եվ վստահ ենք, որ երեւանցիներն իրենց ընտրությամբ Երեւանում միանշանակ իշխանափոխություն են իրականացնելու»։

Փաստորեն, գործող իշխանության հետ աշխատած մեկ այլ նախկին նախարարի ուղեղում էլ է միայն իշխանափոխության թեման եփվում, այն աստիճան, որ հալյուցինացիաների մեջ է ընկնում, աչքին ինչ-որ տարօրինակ բաներ են երեւում՝ «իշխանության խուճապ», «վայելքի վերջին ճիգեր», «ուժի ցուցադրություն»․․. Ի դեպ, պարոն Առաքելյանի դեմքից ասուլիսի ողջ ընթացքում քմծիծաղը չէր վերանում, գուցե լարվածությունի՞ց էր, վերահաս պարտության հարուցելիք հուզմունքի՞ց, ներքին հարցումների ու ԱԱԾ-ի փոխանցած տվյալների՞ց։

Առաքելյանը, ինչպես նկատվեց, պարզել է, որ, ըստ ներքին հարցումների եւ ԱԱԾ տվյալների, ՔՊ-ն ունի 85 հազար ձայն։ Հետաքրքիր էր իմանալ՝ ըստ նույն այդ ներքին հարցումների ու ԱԱԾ-ի տվյալների՝ «Ապրելու երկի՞րն» ինչքան ձայն ունի։ Այս հարցին շտապեց պատասխանել Հ1-ի բանավեճին մասնակցած Թանդիլյանը։

«Անկեղծ պատասխանե՞մ․ ես երեկ տպավորություն ստացա, որ բոլորը այդ տվյալներին տիրապետում են եւ արդեն գիտեն, թե ով է ապագա իշխանությունը եւ բոլորով հավաքական արդեն պայքարում էին «Ապրելու երկրի» դեմ, եւ դա ինձ ուրախացնում էր։ Ես միայն ցավում եմ, որ մարդիկ, ովքեր, կներեք բառիս համար, աբիժնիկություն են ցուցադրում, կամ ովքեր հնարում են դեւեր, հետո դրանց դեմ հերոսական պայքարի իմիտացիա են անում, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, ու իբրեւ թե դրանով պայքարում են մեր դեմ, սա է ցավալի տեսարանը»։  

Այդպես էլ թիվ չնշվեց, ի դեպ, թե, ըստ ԱԱԾ տվյալների, քանի՞ ձայն ունի Ռուբեն Վարդանյանի հովանավորյալ կուսակցությունը: «Մենք այդ տվյալները գաղտնի ենք պահում, սեպտեմբերի 17-ին բոլորդ կիմանաք»,- նետեց Առաքելյանը։  

Վերջինս, ի դեպ, երեկ Հ1-ի եթերում կայացած բանավեճից հետո, որին մասնակցում էին ՏԻՄ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի առաջին համարները, ֆեյսբուքյան իր էջում ծոր էր տվել․ «Բանավեճի 11 մասնակիցներից 7-ը պայքարում էին Մանե Թանդիլյանի դեմ։ Լավ խակեյի թիմ կարաք հավաքեք, դաշտը մեր կողմից»։ Այս «կավեենյան» ոճի գրառմանն արձագանքել էր մեկ այլ ապրելուերկրական՝ նախընտրական ցուցակում ներգրավված Տելեմակ Անանյանը ու այսպիսի մեկնաբանություն թողել․ «Մասնակցում էին 2 կին, 4 տղամարդ, 4 աղջիկ եւ 1 լորձաթաղանթ…»։ Նշենք, որ երեկվա բանավեճին մասնակցում էին իգական սեռի երկու ներկայացուցիչ՝ Թանդիլյանն ու «Ուժը Հայրենյաց» կուսակցության առաջին համար Նելլի Հարությունյանը։ Հետեւապես հարց է ծագում՝ իրենց քաղաքապետի թեկնածուն թվարկվածներից հատկապես ո՞ր մեկն էր։ Տրամաբանորեն՝ Անանյանի ասած «1 լորձաթաղանթը», քանի որ, ինչպես Առաքելյանն էր նկատել՝ «բոլորով 1-ի դեմ էին պայքարում»։

Իրենց հաղթանակի վրա վստահ Առաքելյանը չմոռացավ նաեւ անդրադառնալ այսօր ՔՊ-ի հրավիրած հանրահավաքին: Առանց որեւէ փաստ ու ապացույց բերելու՝ նախկին նախարարը «օդի մեջ» կրակեց, թե հանրահավաքին մասնակցողները ստիպողաբար են դա անում․ «Սա ցածրորակ քարոզչական տեխնոլոգիա է, որ վերջում ուժի ցուցադրությամբ փորձում են հաղթողի տպավորություն ստեղծել։ Նման դեպքեր շատ են եղել, նույն 2021 թվականին ուժերից մեկը (-խմբ. Քոչարյանի «Հայաստան» դաշինքը նկատի ունի) նման հանրահավաք արեց, եւ թվում էր՝ վերջ, իշխանությունն արդեն իրենցն է։ Նորմալ ենք վերաբերվում, այսօրվա հանրահավաքը կիրականացվի, կխոսեն, կուրախանան, ծափ կտան, մի երկու կռուգ էլ քաղաքի կենտրոնում կպտտվեն, կգնան տուն, վաղը երեւանցիներն այդ ամենը կմոռանան, մյուս օրը նորմալ կգնան ընտրության»։

Գուցե երեւանցիները, ինչպես Նիկոլ Փաշինյանի կառավարության նախկին անդամն է ասում, մոռանան այսօրվա հանրահավաքի մասին, բայց փաստ է, որ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը Հայաստանի՝ Թաթարստան դառնալու պայծառ ապագայի մասին, քաղաքացիները մինչեւ հիմա չեն մոռացել։ Իսկ ինչ մնում է «Ապրելու երկրի»՝ իշխանափոխություն անելու փափագին ու ԱԱԾ-ի տվյալներին (փաստորեն, Առաքելյանը մարդ ունի ԱԱԾ-ում, որը ինֆորմացիայի արտահոսք է կազմակերպում), որոնք, դատելով Առաքելյանի ոգեւորությունից, հաղթանակ են խոստացել ապրեկուերկրականներին, ապա կապրենք, կտեսնենք, հատկապես որ ընտրություններին ընդամենը երկու օր է մնացել։     

Հ․Մանուկյան

Տպել
4310 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը