Գետքում դասադուլ են արել, փակել ճանապարհ. ծնողներն ու աշակերտները դժգոհել են դպրոցը օպտիմալացնելու որոշումից

15/09/2023 schedule17:18

Վաղ առավոտից Շիրակի մարզի Գետք գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացնում, որի հետևանքով դպրոցում դասերն ընդհատվել էին: Նրանք փակել էին Գետք-Ղարիբջանյան ճանապարհը:

Խնդիրը կապված է ԿԳՄՍ նախարարի սեպտեմբերի 11-ի հրամանի հետ, որով, ըստ ակցիա իրականացնողների, Գետքի դպրոցը հայտնվել է օպտիմալացման ենթակա ուսումնական հաստատությունների թվում:

378102618_1402663567332218_2939877553955148839_n (1).jpg (158 KB)378067854_1780552095733598_6442744638947586880_n.jpg (222 KB)

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանկավարժներից մեկը, խնդիրը ներկայացնելով, ասել է, որ հրամանն անակնկալ է եղել բոլորի համար:

«Օգոստոսյան խորհրդակցությունից հետո, երբ արդեն սեպտեմբերի 1-ին եկանք դպրոց, հրաման կա, որ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներն անցնում են նոր ֆինանսավորման, գլխներիս վերջապես արև էր բացվել, քանի որ մինչ այս մենք վատ ֆինանսական վիճակում էինք: Մենք էլ ոգևորված սկսեցինք աշխատել, մեկ էլ սեպտեմբերի 11-ին նորից նոր ֆինանսավորման հրաման եկավ, որ մենք չենք անցնում նոր ֆինանսավորման, քանի որ բարեփոխման ծրագրում ենք ընդգրկված, այսինքն՝ փակվող դպրոցների շարքում»,- մանրամասնել է ուսուցչուհին, որը չի ցանկացել ներկայանալ:

379414905_850603596730621_8702647621878694005_n.jpg (135 KB)

Նրանց խոսքով՝ չեն պատկերացնում, թե ինչպե՞ս և ինչի՞ համար պետք է իրենց երեխաներն ամեն օր գյուղից գյուղ հասնեն այն պարագայում, երբ հենց Գետքում ունեն դպրոց:

«Իբր ասել են՝ տրանսպորտ կտան, որ երեխաները գնան-գան, բայց ինչի՞ համար պետք է երեխան, հատկապես՝ փոքրերը, ստիպված լինեն մեքենայով կամ ավտոբուսով գնան ուրիշ գյուղ, դաս չլինի, սպասեն, մինչև հետ վերադառնալու հնարավորություն լինի: Կամ, ենթադրենք, վատ զգան, ինչ-որ խնդիր լինի, գյուղից գյուղ ծնողը արագ ո՞նց հասնի, կամ էդ երեխաները տուն ո՞նց գան: Ինչի՞ համար են ավելորդ ու անիմաստ խնդիրներ ստեղծում»,- դժգոհել են ծնողները:

379387713_1943470162700354_6799339780814094315_n.jpg (211 KB)379511383_611357397856686_2422408634192905403_n.jpg (244 KB)

Ծնողները հստակ որոշել են՝ կընդդիմանան, թույլ չեն տա, որ երեխաները Երազգավորսում դպրոց գնան: Ըստ նրանց՝ տներում մի կերպ ունեցած հնարավորությունների սահմաններում կփորձեն ուսուցում կազմակերպել:

379618363_707605021189146_6185212486340300267_n.jpg (179 KB)

Երազգավորսի դպրոցը, ըստ Գետքի մանկավարժների, չունի բավարար պայմաններ, որպեսզի իր ունեցած աշակերտների հետ նաև իրենց 70-ից ավելի սաներին ընդունի:

«Մեր դպրոցը քարաշեն է, երկհարկանի, սառը ու տաք ջրով, արևային կայանով ապահոված, դահլիճը հագեցած: Տնօրենը 1000 տեղից ծրագրեր բերած, ամեն ինչով ապահովված դպրոց է, 71 աշակերտ ունենք՝ աճման միտումով»,- նշել է մանկավարժներից մեկը:

Մանկավարժները նաև ասել են՝ տնօրենը չի ցանկանում, որ դպրոցը փակվի, սակայն դեմ է եղել այսօրվա ակցիային. «Դասեր չանելուն, ճանապարհ փակելուն դեմ է, բայց համայնքի բնակիչները, աշակերտներն ու ծնողները որոշել են երեխաներին դասից հանել, իրենց բողոքի ձայնը բարձրացնել»:

Նրանց հետ հանդիպման եկած Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանն ու Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները փորձել են բացատրել հրամանի իմաստն ու նաև հստակեցնել, որ այն այս պահին իրագործելի չէ, առավել ևս այս տարվա մասին խոսք չկա: Գործողության վերջնաժամկետ է նշված մինչև 2026 թվականը:

Պատասխանատուներն առաջարկել են դպրոցի հանրույթին, ծնողներին և բոլոր դժգոհ կողմերին ի մի բերել ասելիքը, առաջարկություններ ու հիմնավորումներ ներկայացնել մարզպետարանի համապատասխան բաժին, որտեղից էլ այն կուղարկվի Կառավարություն, դասադուլի կարիք չկա:

Այսպիսով՝ բողոքի ակցիան դադարել է: Ծնողներն ու մանկավարժներն ասել են, որ իրենց անելիքների մասին ավելի ուշ կխոսեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2686 դիտում

Կարկուտի ու անձրևի շերտը լցվել է Գյումրիի տներից մեկը. բնակիչը կոտրվածքներ է ստացել

ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները

Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ

Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. ինչ է պահանջվում

Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է

Արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ. Պապոյան

Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի ԴԱՀԿ ծառայության շարժական գրասենյակը

Գյումրիում տեղացած կարկուտը «ձյունե գետեր» է ստեղծել քաղաքում, որոշ ժամանակ սպիտակով ծածկել ասֆալտը. տեսանյութ

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար փակելու մասին

Թրամփը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Իրանի հետ լարվածության կտրուկ սրման ֆոնին

ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ուղղությամբ հզոր հարվածների մասին. իրանական զորքերը բերվել են մարտական վիճակի

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար

Հեծանվի համաշխարհային օրվա հեծանվաշքերթին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից