Հնարավոր է՝ գնան ամեն քայլի, ընդհուպ մինչև զինված հարձակումների. ՌԴ-ն պատրաստ է ընդդիմությանն օգտագործել. Մեհրաբյան

11/09/2023 schedule19:50

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ եթե վերլուծելու լինենք ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, ակնհայտորեն երևում է, որ այնտեղ սկսում են գործել ինչ-որ խմբավորումներ։ Վերջինս Ստեփանակերտում իրավիճակը գնահատում է անորոշ, միևնույն ժամանակ՝ հասկանալի՝ հետագա զարգացումներով։

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ցույց է տալիս, որ համակցված գործողություններ են ընթանում Ռուսաստանի և Արցախում հայտնված նոր կոռումպացված խմբավորման միջև։ Ռուսաստանն իր մտադրություններն ու քայլերն է իրականացնում Արցախում, այժմ էլ նույնն անելու է իր նոր գործընկերների՝ դաշտ եկած իշխանության ներկայացուցիչների հետ։ Խմբավորման և ՌԴ-ի համատեղ քայլերը իրականացվելու են հենց դրա համար, որ ռուսները կարողանան տարածաշրջանային իրենց քաղաքականության հարցն անցկացնեն։ Այդ պայմանավորվածությունները հիմնված են շահերի ընդհանրության վրա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս կապ է տեսնում նաև ԼՂ-ում առկա դրության, Արայիկ Հարությունյանի հրաժարականի և ՌԴ-ի Կարմիր խաչի կողմից Ակնայի (Աղդամ) ճանապարհով դեպի ԼՂ հումանիտար օգնությամբ բեռնատար ուղարկելու միջև։ Ըստ նրա, սակայն, այստեղ ԼՂ նոր իշխանություններն անակնկալի եկան, որով էլ նսեմացվեց, այսպես կոչված, «5-րդ շարասյան» դերը թե՛ ԼՂ-ում, թե՛ ՀՀ-ում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական Կարմիր խաչն Ակնայի (Աղդամ) ճանապարհով հումանիտար օգնությամբ բեռնատար է ուղարկել ԼՂ: Ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից՝ ԼՂ իշխանությունները որոշել էին թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը ԼՂ: Սակայն, ըստ ԼՂ տեղեկատվական շտաբի, Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը, այն է, որ պետք է Լաչինի միջանցքը ևս գործարկվեր, և ԼՂ ղեկավարությունը թույլ չի տվել, որ ՌԴ-ի ուղարկած բեռը մտնի ԼՂ:

Ըստ Մեհրաբյանի՝ առաջին հերթին Աղդամի ճանապարհը դարձավ պատրվակ, որով էլ սկսեցին պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը, և վերջնարդյունքը եղավ այն, որ նրա հրաժարականի հիմքում դրվեց այդ պնդումը։

«Հետո եկավ նրան փոխարինող խմբավորումը, նրանք էլ շատ արագ ցույց տվեցին իրենց․ նույն օրը համաձայնություն տվեցին, որ Աղդամի ճանապարհով, այսպես կոչված, ՌԴ հումանիտար բեռը, որը հետո տարածվեց, որ ոչ թե հումանիտար բեռ է, այլ վերմակներ, մուտք գործի Ստեփանակերտ։ Հիմա ականատես եղանք, որ հանուն Ալիևի փրկության ՌԴ-ն զրոյացրեց իր դրածոներին։ Ռուսաստանցիները արցախցիներին նույնիսկ այս դեպքում խաբեցին»,- նկատում է նա։

Քաղաքագետի խոսքով՝ այս բոլոր քայլերից առավել է ընդգծվում այն, որ ՌԴ-ն պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ, և վերջիններիս շահերն ավելի են բխում միմյանց հետաքրքրություններից:

«Մի ժամանակ կային նաև այլ խմբավորումներ. Ռուբեն Վարդանյանը, օրինակ, ասում էր՝ Աղդամի ճանապարհի մասին հայտարարություններ անողներն ու դրանից օգտվողները սպասարկում են Ադրբեջանի շահերը, այժմ էլ ողջունում և իր լիակատար աջակցությունն է հայտնում այդ որոշումն ընդունող մարդկանց։ Սա ցույց է տալիս, որ նա պարզապես քաղաքական «յալանչի» է։ Պարզ երևում է, որ ՌԴ-ն իր պահանջները տարածաշրջանում թելադրելու համար օգտագործում է իր բութ գործիքները՝ ընդդիմության ներկայացուցիչներին, Ադրբեջանին և «6-րդ պալատին»»,- կարծում է զրուցակիցը:

Անդրադառնալով Հայաստանի ընդդիմության կողմից կրկին ակտիվ տարածվող այն հայտարարություններին, թե ԼՂ հարցը պետք է լուծվի փողոցում՝ քաղաքագետը դրանք ևս «յալանչիություն» է որակում․ «Այն, որ ընդդիմությունը ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջում է այն օրերին, երբ Ադրբեջանը սահմանին փորձում է լարվածություն ստեղծել, նորմալ է. աջակիցներ են միմյանց։ Հիմա, եթե դուրս գան փողոցները, ոչինչ չի փոխվի, իրենց ոչ ոք չի միանա։ Հետո ի՞նչ պետք է բղավեն՝ «կեցցե՞ Աղդամը», «Լավրո՞վը», թե՞ «Մաշա Զախարովայի արև»։ Հնարավոր է՝ գնան ամեն տեսակի քայլի, ընդհուպ մինչև զինված հարձակումներ։ Ռուսաստանը պատրաստ է ընդդիմությանը օգտագործել տարածաշրջանում իր հարցերը լուծելու համար»։

Քաղաքագետի նկատառմամբ՝ այս պարագայում արդեն Հայաստանը պետք է վճռորոշ քայլեր ձեռնարկի։

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ վերջինս պատրաստվում է ՀՀ վարչապետի հետ զրույց ունենալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ, Մեհրաբյանը դրական է համարում դա:

Տպել
1573 դիտում

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները