Երևան
12 °C
Կիևում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպմանը գնացել են երեխաների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ոչ միայն Կիևում ապրող հայերը, այլև մայրաքաղաք են գնացել Օդեսայի, Դնեպրի, Չերկասի, Կիրովագրադի, Սումի, Խմելնիցկի, Չերնիգովի մարզերից, Կրիվոյ Ռոգ քաղաքից:
Վարչապետի տիկինը զրույցը նախ երեխաների հետ է սկսել, նշել, որ հանդիպմանը երկար է սպասել։ Աննա Հակոբյանը հետաքրքրվել է նրանց զբաղմունքներից և թե ինչպե՞ս են հաղթահարում պատերազմական օրերը:
Հայ երեխաներին ավելի շատ հետաքրքրել է Հայաստանի կյանքը, թե ինչով են զբաղվում Հայաստանում ապրող երեխաները:
Անդրադառնալով երեխաների այն հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ անվտանգային իրավիճակին՝ Աննա Հակոբյանը նշել է, որ Հայաստանում ևս բարդ իրավիճակ է, իհարկե, ոչ այն մակարդակի, որքան Ուկրաինայում է, միևնույն ժամանակ վստահեցրել՝ Հայաստանի կառավարությունն անում է հնարավոր ամենը՝ խաղաղություն հաստատելու համար:

Երեխաները հետաքրքրվել են նաև, թե ինչ են անում Հայաստանում՝ Ուկրաինայի հետ հարաբերությունները սերտացնելու համար, վարչապետի տիկինը պատասխանել է՝ հենց դրա համար է այսօր Կիևում։
Երեխաները նշել են, որ շատ են ցանկանում Հայաստան գալ, շատերին հետաքրքրում է մեր երկրի բնությունը, մշակութային կոթողները։ Երեխաներից շատերը Հայաստանում եղել են, բայց կրկին վերադառնալու ցանկությունը մեծ է։ Նրանք Աննա Հակոբյանին պատմել են, թե ինչ մասնագիտական կողմնորոշումներ ունեն, վարչապետի տիկինն էլ նրանց առաջարկել է գալ և Հայաստանում ստանալ ցանկալի կրթությունը, լավ մասնագետ դառնալ։
Ներկա ծնողներից շատերը նշել են, որ երեխաներին անպայման տանելու են շաբաթօրյա հայկական դպրոց, որպեսզի հայոց լեզուն միշտ կիրառեն։ Վարչապետի տիկինը գնահատել է ծնողների որոշումը, վստահեցրել, որ մայրենի լեզուն իմանալը շատ կարևոր է այսօր Սփյուռքի հայրենակիցների ու հայ ժողովրդի համար։
Բոլոր ներկաները՝ մեծերն ու փոքրերը, վստահեցրել են, որ անհամբեր սպասում են կրկին Հայաստան մեկնելու հնարավորությանը: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ երեխաներին կոչ է արել ապագայում մտածել Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին:
Օդեսայից եկած հայ մանուկները երաժշտական համար են պատրաստել, երեխաները Աննա Հակոբյանի համար նաև իրենց նկարած նկարներն ու ձեռքի աշխատանքներ են տարել։

Աննա Հակոբյանը հայ մանուկներին է փոխանցել Հայաստանի կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը (սմարթֆոններ, համակարգիչներ)։
Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետի տիկնոջը հանդիպումը կազմակերպելու համար, վստահեցրել, որ Ուկրաինայում ապրող հայերը երկար տարիներ սպասել են այս հանդիպմանը։
Աննա Հակոբյանը ընդգծել է կայուն խաղաղության հասնելու կարևորությունը Հայաստանում, Ուկրաինայում, աշխարհի մյուս երկրներում, վստահեցրել, որ հանդիպումից գնում է մեծ տպավորություններով ու սիրով։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ, զրուցել մի շարք թեմաներից: Դեսպանության երկարամյա աշխատակիցները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար, ընդգծել, որ առաջին անգամ է դեսպանությունում նման ֆորմատով հանդիպում կազմակերպվում։

Դեսպանության շենքում նախատեսված է եղել հանդիպում նաև ուկրաինաբնակ անվանի հայեր՝ ռեժիսոր Ռոման Բալայանի և նկարիչ Բորիս Եղիազարյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Չերկասի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանը, Լվովի մարզում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը:
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել էր «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ի՝ առավել կարևոր քաղաքական գործընկերներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Իրանը, ԵՄ-ն, Ֆրանսիան. ՄՀԻ հարցման արդյունքները
Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ. տեսանյութ
Կրակոցներ են հնչել Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում լրացնել տվյալները
ԱՄՆ-ն հարվածել է իրանական ավիակիր նավին, որն օգտագործվում էր անօդաչու սարքերի արձակման համար. տեսանյութ
Մեր հերթական դղյակը. այս անգամ՝ Կապանի երեխաների համար. Չախոյան
C360. Օրիգինալ նվերներ կանանց համար
Վանաձորի բժշկական կենտրոնի վարակաբանական բաժանմունքի նոր մասնաշենքը կառուցված և վերազինված է. վարչապետ
ԱՄՆ-ն 3 օրում խորտակել է իրանական 24 նավ. նրանց ռազմածովային ուժերը ոչնչացված են. Թրամփ
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Որ քաղաքական ուժը որքան ձայն կարող է ստանալ. Սիմոնյանը IRI ընկերության վերջին հարցումներով է կիսվել
Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ կա տուժած
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Պայթյnւն Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկում գտնվող մեքենայում․ կա տուժած
Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է տեղի ունեցել․ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Գյումրեցիների քվեները գողանալու «պատիվն ունեցած» Գրիգորյանը կծվարի իր քաղաքական նախահայր Ծառուկյանի թևի տակ
Չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին․ ՔՊ վարչության որոշմամբ՝ իմ թեկնածությունը չեղարկվել է․ Դանիելյան
Երևանում տնակ է այրվել․ տուժածը հոսպիտալացվել է
Արարատ Միրզոյանն ու ԱՄԷ ԱԳ նախարարը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կապակցությամբ
Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք բժշկական նոր կենտրոն կառուցելու առավել հավակնոտ նպատակով
Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է, ես անձամբ պետք է մասնակցեմ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը․ Թրամփ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Մեկն ուժեղ տղա է, մեկը տապան է սարքում. Մոսկվայից ասել են՝ ձայնը կտաք Քոչարյանին. Առաքելյան
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ
Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Միրզոյանը Լատվիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին
Զերծ մնալ նամակագրության մեջ մտնելուց․ ՔՊԿ դոմեյնին նման դոմեյնով էլփոստ են բացել, նամակներ են ուղարկվում
Թե ինչպես մի գիշերում Սերժի Մարտունը դարձավ Ծառուկյանինը․ էդ մարդուն ասա, թե Գյումրիում քեզ ոնց են վերաբերվում
Լրիվ անվճար վիրահատվել ենք, հոյակապ է. քաղաքացիները բուժզննում են անցնում, պետությունը՝ վճարում. տեսանյութ
Ադրբեջանը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատարների երթևեկությունը
Մասնագիտական քննարկում՝ քաղաքաշինության ոլորտի առաջնահերթություններն արտացոլող ռազմավարության մշակման համար
Իրանը հերքել է Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ արձակելու լուրերը․ Արաղչի-Բայրամով հեռախոսազրույց է կայացել
Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը
Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողներն անվճար կտեղափոխվեն Աբու Դաբիից և Դուբայից․ ինչպես գրանցվել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ․ վարչապետը հանձնարարականներ է տվել
Մարտունը և Թևանյանը կան, մնում է Վարդանիկն էլ միանա ռուսաստանցի գործարարին, որ իրենց ձևով մոլորեցնեն ժողովրդին
Քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության ընթացքը և հետագա քայլերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT