Մշտապես կապի մեջ ենք գրեթե բոլորի հետ, երկիր-երկիր գիտեմ՝ որ քաղաքացին որտեղ ինչ խնդիր ունի․ Միրզոյան

04/03/2026 schedule22:24

«Տարածաշրջանում Իրանի շուրջ իրավիճակի լարումից և ռազմական գործողությունների սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում մեր դեսպանությունները բերվել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ է հաստատվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, այդ թվում՝ թեժ գծերի միջոցով, և այդ պահից սկսած՝ նրանց անվտանգ Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել»։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ բարդություններն ակնհայտ են, փակ թռիչքային զոնա է հայտարարվել գրեթե բոլոր այդ վերաբերելի երկրներում, չեղարկվել են թռիչքները։

«Մի առանձնահատկություն կա․ օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները ցամաքային սահման ունի Օմանի հետ, և օգտվելով այդ հնարավորությունից՝ մենք կազմակերպել ենք և կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումն Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Օման, որտեղից արդեն կազմակերպվում են թռիչքները Մասկատից Երևան:

Ո՞րն է Արտաքին գործերի նախարարության դերն այս ամբողջ պատմության մեջ։ Կրկնում եմ, խոսքը շուրջ 400 կմ ճանապարհի մասին է, տրանսպորտային տեղափոխության կազմակերպումը, ընկերություններ գտնելը, նաև վճարելը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է հոգում, այդ տեղափոխությունը, նրանց անվտանգ անցումն Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Օմանի Սուլթանություն, նրանց հասցնելը մինչև օդանավակայան, ձևակերպումների կազմակերպումը, իհարկե, նաև թռիչքների թույլտվությունների ստացումն Արտաքին գործերի նախարարության կողմից են կազմակերպվել՝ որոշ դեպքերում ավիաընկերությունների հետ բանակցելով և այլն, և հետո արդեն քաղաքացիները կարող են այդպես վերադառնալ։ Արդեն երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 Հայաստանի Հանրապետության քաղաքացի է վերադարձել, վաղն էլ է դրված թռիչք, հաջորդ օրն էլ, դրա հաջորդ օրն էլ։ Մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել նաև Դուբայից և Աբու Դաբիից, բայց, իհարկե, այսքանով ամբողջը չի սահմանափակվում․ սպեցիֆիկաներ կան։

Մենք մշտապես կապի մեջ ենք մեր գրեթե բոլոր քաղաքացիների հետ։ Օմանում ունենք 2 քաղաքացի, որոնք ցանկություն չունեն վերադառնալու։ Հեռավոր Արևելքից 2 քաղաքացի եկել է Օման և այնտեղից արդեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Իսրայելում ունենք 15 քաղաքացի, որոնցից 5-ի հետ մշտական կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ: Քուվեյթում ունենք 17 քաղաքացի, նրանց հետ կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, առայժմ հնարավոր իրատեսական ուղիներ չկան, բայց բոլորն անվտանգ են, բոլորը նորմալ են։ Դոհայում ունենք քաղաքացիներ, առայժմ վերադառնալու հնարավորություն չկա, բայց բոլորն ապահովված են հյուրանոցներով, սննդով։ Դոհայում մնացած քաղաքացիներից 2-ը դեղորայքի կարիք է ունեցել, դեսպանության միջոցներով այդ դեղորայքը հասցվել է։ Ավելորդ է ասել, որ նույն Օմանում, նույն բոլոր տեղերում ամբողջն արվել է նաև դեսպանությունների միջոցով։ Լիբանանում համույթ կար, որն արդեն վերադարձավ, վայրէջք կատարեց Երևան։ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով և ուղեկցությամբ խումբը հասցվել է օդանավակայան։ Վիետնամում ունենք 1 քաղաքացի, որն ունի Բահրեյնում մշտական կացության իրավունք և ընդհանրապես ցանկություն չունի վերադառնալու։ Միևնույն ժամանակ Հնդկաստանում ունենք 117 քաղաքացի, որոնք այնտեղ են տուրիստական նպատակներով և «Սևան Ստարտափ Սամմիթի» շրջանակներում, ուղիներ ենք փնտրում նրանց վերադարձնելու։ Շրի Լանկայում ունենք քաղաքացի: Այսինքն՝ բոլոր տեղերում նախ կապ ունենք և երկրորդ՝ փորձում ենք, հաճախ ստացվում է, մյուս տեղերում ուղղակի անհնար է, որովհետև թռիչքների փակ զոնա է և այլն։

Կառավարությունը փորձում է նրանց տեղափոխել Մասկատի, այսինքն՝ Օմանի օդանավակայան կոնկրետ Արաբական Միացյալ Էմիրություններից։ Կառավարությունը հոգում է այդտեղ տեղափոխման ծախսը:

Դժգոհություններ միշտ կարող են լինել: Կառավարությունը մարդկանց տալիս է ավտոբուս, վճարում է ավտոբուսի համար և ավտոբուսով հասցնում է Դուբայից, օրինակ, Մասկատի օդանավակայան, որտեղ Կառավարությունը նաև ստացել է թռիչքի թույլտվություն։ Մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է։ Հիմա նայեք, ասում եք՝ գները բարձրացել են, բայց, օրինակ, եկեք նաև հասկանանք։ Մենք խոսել ենք, բանակցել ենք ավիաընկերությունների հետ, եկեք արձանագրենք, որ այդ նույն սովորական թռիչքուղով չի թռչում, այսինքն՝ օդանավը Մասկատ-Երևան թռիչքի համար այլևս այնպես չի գալիս, չգիտեմ, այսպես է գալիս, դա նշանակում է կրկնակի, եռակի ժամանակ օդում, ըստ այդմ՝ նաև ծախսեր և այլն։ Օրինակ՝ եթե հետաքրքիր է, մի թռիչքի ինքնարժեքն ինձ ասացին՝ 170 հազար դոլար է, և եթե դա պայմանական բաժանես 200 քաղաքացու վրա, արդեն կարող ենք ֆիքսել, որ ինքնարժեքը մեծ տոկոս է։ Ես իսկապես գները չգիտեմ։ Ես՝ որպես Կառավարության անդամ, հոգ եմ տարել նրա մասին, որ մեր քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան, և մի մասն էլ ճանապարհի տեղափոխել են։ Հետո արդեն ներողություն, եկեք նաև արձանագրենք, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք, մեծ հավանականությամբ, գնացել են այնտեղ զբոսաշրջային նպատակներով: Կարող է, իհարկե, լինեն նաև այլ պատճառներ, բայց ներողություն, եթե մի մարդ, օրինակ, կոնկրետ, մասնավոր դեպք գիտեմ, որ համարյա մեկ ամիս է Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է տեղադրել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարող է գնել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մի փոքր արդար չէ Կառավարության նկատմամբ նաև այդ տոմսը գնելու պահանջը:

Կլինեն նաև այլ խմբեր, այլ խավեր, կմտածենք և կդիտարկենք, բնականաբար, նաև ֆինանսական այդ բեռը մեզ վրա վերցնելու հարցը։ Այսինքն՝ շատ սպեցիֆիկ է: Եթե Դուք նկատեցիք, ես քաղաքացի-քաղաքացի, երկիր-երկիր գիտեմ՝ որտեղ, որ քաղաքացին դեղորայքի խնդիր ունի, թե ուզում է վերադառնալ, կացության խնդիր ունի և այլն»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
882 դիտում

Ուրախ եմ, որ նախագիծը ստացվել է և մի մեծ ընտանիք իր տունն ունի․ Ավինյանն այցելել է Աբրահամյաններին․ տեսանյութ

«Խաղաղության կամուրջ»․ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ

Պորտալարով կապվածները ուզում են մեզ համոզել, որ իրար հետ կապ չունեն. Արթուր Հովհաննիսյան․ տեսանյութ

Կալուգայի Սամոն նախկինների հետ գործ չունի՞, իրո՞ք. Վահագն Ալեքսանյան․ տեսանյութ

Ովքեր են Շիրակի ողբերգական ավտովթարի զոհերը․ մահացածներից 5-ը նույն ընտանիքից են

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման․ պատիժը կկրի խիստ ռեժիմով

Հրավիրում եմ Ձեր ավտոմեքենաներով, գնում ենք սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու․ գրանցվեք․ վարչապետ

Աղին բնակավայրի մոտ 6 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած 3 երեխա է տեղափոխվել Երևան. չափահասներից մեկին տեղափոխել են ուղղաթիռով

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը

Օգտվել է ավելի քան 600 հզր քաղաքացի. նախարարն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը

Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է․ ինչպես միանալ ճանապարհի բացման մեծ ավտոերթին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին

Քոչարյանը տոտալ վերահսկողության տակ վերցրեց Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի թիմերը. Առաքելյան

Հայաստանում գրանցվել է վերջին 90 տարվա ամենատեղումնառատ մարտ ամիսը

TRIPP-ի շուրջ աշխատանքն ընթանում է, շինարարության փուլում 3-րդ գործընկերոջ կարիքը կունենանք. Միրզոյան

Ցանկանում ենք աջակցել Հայաստանին և կիսվել մեր փորձով․ Էստոնիայի ԱԳ նախարար

Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին. Ցահքնան՝ Փաշինյանին

Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը տեղափոխվել է

Հոգնել եմ նրանից՝ ինչպես են էներգիայի վճարները բարձրանում-իջնում Թրամփի և Պուտինի քայլերի պատճառով. Սթարմեր

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին հուշագիր են ստորագրել

Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ՝ բանակցությունների

Միրզոյանն էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների մանրամասները

Շիրակի մարզում գրանցված ավտովթարի հետևանքով տուժել է 11 մարդ, մահացել է 6-ը. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

Converse SME. Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ընդլայնման աջակից

Ցավոք, բոլոր հարցերը չէ, որ լուծված են. Բաքվում դեռ կան պահվող հայ անձինք. Միրզոյան

Հիվանդանոց տեղափոխվածները երեխաներ են, 5 մարդ տեղում մահացել է. ՆԳՆ-ն՝ Շիրակի մարզի ողբերգական վթարի մասին

Քոչարյան-Ծառուկյան-կալուգեցի Սամո եռյակը նոր պատերազմ է բերելու. Չախոյանն ապացույց է հրապարակել

Թե բա՝ երեխաներին ու թոշակառուներին բուժենք անվճար. դուք հարկեր մի՛ թաքցրեք. Հարությունյանը՝ Ծառուկյանին

Ապրիլը՝ Ստեփանավանում․ Սուրենյան

Նման աբսուրդ դեռ չի եղել. Կոնջորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակների մասին

Նույն մարդիկ՝ տարբեր ֆուտլյարներում. 0 ձայն պետք է ստանա այս ռուսաբելառուսական եռագլուխ նախագիծը. Սիմոնյան

5 զոհ, 3 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում

Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը

Ապրիլի 12-13-ը տեղումները կլինեն առավել ինտենսիվ, հնարավոր են ամպրոպներ և քամու պոռթկումներ

Եղեգնաձորի սեփականությունն է վերականգնվել ավելի քան կես մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ

Լոռու մարզ, Կուրթան գյուղ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

15-ամյա աղջիկը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին. նա հոսպիտալացվել է, մեքենան՝ վերածվել մետաղի ջարդոնի

Ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20-հոգանոց հայկական պատվիրակությունը

Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացում. Ազիզյան