Ինչու 1000 դր տամ տետրի, հետո դեն գցենք. վաճառողները դժգոհ են, գրենական պիտույքները չեն ծախվում. իրավիճակը խանութներում

30/08/2023 schedule22:02

Երկու օրից Հայաստանի բոլոր կրթական հաստատություններում կմեկնարկի նոր ուսումնական տարին: Իսկ մինչ այդ ուսանողներն ու դպրոցականները դեռևս պատրաստվում են սեպտեմբերի 1-ին՝ դպրոցական հագուստի հետ մեկտեղ գնելով նաև գրենական պիտույքներ և կրթությանը վերաբերող այլ պարագաներ:

Անցած շաբաթ մենք այցելել էինք Երևանի «Մալաթիա» տոնավաճառ և դրա շրջակայքում գտնվող այլ խանութներ՝ հասկանալու՝ մատչելի՞ են գները դպրոցական հագուստների դեպքում, թե՞ ոչ:

Այս անգամ «Հայկական ժամանակ»-ը շրջայց է կատարել Երևանում գործող տարբեր խանութներում, որտեղ վաճառում են նաև գրենական պիտույքներ:

Մենք նախ նկատեցինք, որ, ինչպես տոնավաճառների դեպքում էր, խանութների գրենական բաժինները, ի տարբերություն այլ բաժինների, նույնպես մարդաշատ չէին։ Գրեթե բոլոր խանութների աշխատակիցների խոսքով՝ թեև գրենական պիտույքների վաճառքը սկսվում է օգոստոսի սկզբից, բայց մինչ այս պահը շատ քիչ առևտուր է եղել։

«Գների հետ կապված որևէ փոփոխություն չի եղել, վաճառել ենք այնպես, ինչպես նախորդ տարի, բայց առևտուրը քիչ է։ Կարող եք տեսնել, որ բոլոր բաժիններում մարդկանց հերթ է, իսկ գրենական բաժնին չեն մոտենում։ Շատ դեպքերում որոշեցինք զեղչ անել. 350-դրամանոց տետրը, օրինակ, վաճառել 280 դրամով, բայց նույնիսկ դա չօգնեց։ Տետրերի գները կապված են նաև դրանց որակի, կազմի հետ»,- մեզ հետ զրույցում ասում է խանութներից մեկի աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ։

Որոշ խանութներում տետրերի գները պայմանավորված էին հայկական արտադրության լինելու հանգամանքով։ Հիմնականում դրանք այն տետրերն են, որոնք նախատեսված են որևէ կոնկրետ առարկայի համար։ Տետրերի շարքում գերակշռում էին տարբեր նկարազարդություններով, մուլտֆիլմերի հերոսներով, ֆուտբոլիստների նկարներով պատկերները։ Այս ամենի մեջ հայկական խորհրդանիշերովը կա՛մ չէին նկատվում, կա՛մ էլ շատ քիչ էին։ Եղածների մեջ հիմնականում նկատվում էին հայ թագավորների, փիլիսոփաների, ֆիզիկոսների պատկերներով արտադրատեսակները: Կար նաև հայկական դրոշով, զինանշանով տեսականի։

371012602_833369108379275_2001354998004518102_n.jpg (475 KB)

Վաճառողները առևտրի նվազումը պայմանավորում են մի քանի հանգամանքով․ նախ՝ նշում օնլայն պատվերները, հետո՝ այն, որ որոշ ուսուցիչներ ծնողներին հորդորում են գրենական պարագանների գնումները կատարել սեպտեմբերի 1-ից հետո, որպեսզի հասկանան, թե ինչ է անհրաժեշտ երեխաներին։ Կան նաև խոսակցություններ, թե մանկավարժները հաճախ ծնողներին ստիպում են գրենական պիտույքներ վաճառող խանութներից չգնել տետրեր և անհրաժեշտ իրեր՝ պատճառաբանելով՝ ցանկանում են դասարանում բոլորը միանման լինեն։

«Անցած տարի քիչ թե շատ առևտուր ունենում էինք, մարդիկ ուզած-չուզած գալիս էին գնումների, բայց հիմա ոչ ոք չկա։ Լինում է, որ գալիս են առանց երեխաների, երկու-երեք տետր են գնում կամ միայն գրիչներ, մատիտներ։ Շատ հաճախ գալիս են խանութ ու ասում՝ վա՜յ, ինչ բարձ գներ ունեք, բայց էդպես էլ չենք հասկանում՝ իրո՞ք օնլայն պատվիրելով այդքան էժան է գալիս, որ այստեղի 200-400-դրամանոց տետրերը իրենց համար թանկ են։ Ի՞նչ նշանակություն ունի, թե աշակերտը ինչ արժեքի տետրում է գրում»,- զարմանում է մեկ այլ խանութի աշխատակից, որը ևս չցանկացավ ներկայանալ:

Ըստ աշխատակիցների՝ եթե անգամ տետր գնողներ են լինում, ապա նախընտրում են մուլտֆիլմերի հերոսների կամ ֆուտբոլիստների լուսանկարներովը։ Նրանց խոսքով, սակայն, վերջին օրերին հետաքրքրվածություն է նկատվում նաև կոնկրետ առարկաների գրվածքներով տետրերի նկատմամբ։

Առևտուր չլինելու պատճառով որոշ խանութներ անգամ ակցիաներ են հայտարարել, օրինակ՝ 230 դրամից տետրի արժեքը զեղչվել է 195 դրամ, 160-ից՝ 105 դրամ, 90-ից՝ 60 դրամ։ Հայ փիլիսոփաների, մտավորականների պատկերներով վաճառվող 12 թերթանոց տետրերի արժեքները տատանվում են 110-90 դրամի սահմաններում, իսկ հատուկ որևէ առարկայի համար նախատեսված տետրերը արժեն 880 դրամ, այլ պատկերներով տետրերի արժեքները՝ 380-ից մինչև 110 դրամ։

371017237_3138532813120712_5723550737447114780_n.jpg (317 KB)

Չնայած խանութներում գրենական պիտույքներ գնողների մենք այդպես էլ չհանդիպեցինք, սակայն մի փոքր հարցում անցկացրինք խանութներից դուրս։ Մեզ հետ զրույցում ծնողներից շատերը կրկին խուսափեցին ներկայանալ, սակայն, ըստ նրանց, կա՛մ դեռ գրենական պարագաներ գնելուն հերթը չի հասել, կա՛մ էլ սպասում են ուսուցիչների հետ սեպտեմբերյան հանդիպմանը, որ պարզ լինի, թե ինչ տետրեր և որքան պետք է գնեն։

Մի մասի խոսքով էլ՝ գրեթե ամբողջը գնել են օնլայն պատվերների միջոցով: «Եթե տեսնում եմ, որ իքս տետրը կարող եմ գնել ցածր արժեքով, ապա ինչո՞ւ չգնել, իսկ հայկական արտադրության տետրերի արժեքներն էլ բարձր են միշտ լինում։ Ինչո՞ւ 1000 դրամ տամ մի տետրի, եթե երեխան պարզապես տետրի մեջ առաջադրանքներ է գրելու, թերթերը վերջանալուց հետո գուցե դեն գցի։ Տետրը չէ, որ գիտելիք է տալու նրան, այլ մանկավարժը, ուսումը»,- մեզ հետ զրույցում ասում է ծնողներից մեկը։

371054323_276881028422080_6700866860950251707_n.jpg (447 KB)

Մեկի ուրիշի խոսքով էլ՝ որոշ պարագաներ պատվիրելու միջոցով է գնել, որոշներն էլ՝ տեղի խանութներից․ «Եթե մեր մտավորականների պատկերներով է, կամ հատուկ տետր է, որի մեջ, օրինակ, կա նաև բազմապատկման աղյուսակ, ապա որքան էլ բարձր արժեքի լինի, գնում եմ երեխայիս համար: Իսկ եթե սովորական տետր է, ապա երեք երեխաներիս համար պատվիրելով ավելի մատչելի է գալիս։ Չգիտեմ՝ ինչո՞ւ է, որ պատվիրում ես, ավելի մատչելի, բայց գնելուց շատ թանկ է»:

Մենք նաև մի փոքր ուսումնասիրություն կատարեցինք օնլայն հարթակներում գրենական պիտույքների գների հետ կապված։ Այսպես՝ 24 թերթանոց 8 սովորական տետրը կարելի է գնել ընդամենը 990 դրամով, որի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ գնորդները շատ գոհ են թե՛ տետրի որակից, թե՛ արժեքից։ 21 տետր մուլտֆիլմների հերոսների լուսանկարով կարելի է գնել ընդամենը 2100 դրամով, այսինքն՝ մեկ հատը 100 դրամ։

Տպել
6945 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր