Ինչու է Ադրբեջանը խոսում սահմանին զորքերի կուտակման մասին, և ինչ որոշում կկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ն. մանրամասնում է քաղաքագետը

15/08/2023 schedule22:00

«Նման հայտարարություններով, միևնույն է, Ադրբեջանը չի կարող որևէ ազդեցություն ունենալ ՄԱԿ ԱԽ նիստի որոշման վրա. ՀՀ-ն լավ է պատրաստվել և բավականին փաստական նյութեր ունի, որոնք խորհրդի նիստին կարող է ներկայացնել»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի այն հայտարարությանը, թե իբր հայ-ադրբեջանական սահմանին կուտակումներ կան:

«Խորհրդի որոշման վրա գուցե կարող է ազդել միայն մի պետություն՝ ՌԴ-ն, որը մշտական անդամ է և կարող է վետո դնել քննարկմանը։ Սակայն, որքանով տեղյակ եմ, եթե քննարկման հարցը ցեղասպանությունն է, ապա վետոյի իրավունքը չի գործում, հետևաբար ՌԴ-ն կաշկանդված է։ Բայց եթե պարզվեց, որ վետոյի իրավունքը կարելի է կիրառել, ապա աշխարհի համար ակնհայտ կդառնա, որ ՌԴ-ի նպատակը խաղաղապահությունը չէ, այլ նա օգնում է Ադրբեջանին՝ կազմակերպելու սովամահությունը։ Իսկ այդ դեպքում ՀՀ-ի համար լեգիտիմ կլինի տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին»,- ասում է նա։

Վերջինիս կարծիքով՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ն, Ադրբեջանը շարունակելու է թե՛ սադրանքները, թե՛ շանտաժները, սակայն կրկին պատերազմ հրահրել նրան չի հաջողվի:

«Ամեն քայլի դիմելու է և դիմել է, հիմա օգտագործում է հիբրիդային միջոցները, ճնշումները, մարդ է առևանգել, սահմաններ փակել։ Փորձում է ՀՀ-ի դեմ մեծ ճնշումներ գործադրել, քանի որ ազատություն ունի՝ ի դեմս Թուրքիայի և ՌԴ-ի։ Սակայն մի բան չի կարող անել՝ էսկալացիայի գնալ, քանի որ չունի միջազգային լեգիտիմություն։ ՀՀ-ն նրան չի տվել այդ լեգիտիմությունը, որովհետև բոլոր բանակցային հարթակներում հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության, քարտեզները քննարկելուն։ Հայաստանը նույնիսկ նշել է, որ պատրաստ է քննարկել անկլավների հարցը՝ ըստ էության զրկելով Ադրբեջանին որևիցե պատճառից, որը նա կարող էր օգտագործել և հարձակվել ՀՀ-ի դեմ»,- նկատում է զրուցակիցը:

Ըստ նրա՝ այն հանգամանքը, որ սահմաններին կուտակումներ չլինելու փաստը հաստատել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը, այն էլ հրապարակային և բաց տեքստով, այլ ոչ թե գրավոր զեկույցով, խոսում է այն մասին, որ ԼՂ-ում ստեղծված հարցը միջազգային հանրությունն ընկալում է որպես հանցագործություն։

«Ադրբեջանը փորձում է արժեզրկել դիտորդների ներկայությունը, բայց եթե ԵՄ-ն որոշել է Հայաստան գալ, ապա գնահատել է ամեն ինչ։ Հայաստանը լավ է աշխատում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի հետ, ուստի գուցե Ֆրանսիան է ասել՝ որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, որ այս անգամ այդ հարցը հրապարակային լինի, այլ ոչ թե փակ և զեկույցի մեջ ընդգրկվի։ Այստեղ նաև հարցը կառույցի հեղինակությունն է, որը մեծ է ամբողջ աշխարհում և չի կարող ոտնահարվել մեկ երկրի՝ Ադրբեջանի կողմից։ Բացի այդ, ԵՄ-ն տեսնում է, որ Հայաստանը դեմոկրատական դառնալու պոտենցիալներ ունի»,- նշում է Սուքիասյանը:

Նա նաև նկատում է՝ չի կարելի ենթադրել, թե ինչ որոշում կկայացվի վաղը տեղի ունեցող նիստի ընթացքում, սակայն շանսերը ՀՀ-ի կողմից են։ Հայաստանն ավելի շատ փաստեր ունի Ադրբեջանի դեմ, որոնք պետք է օգտագործել, և որոնց վրա ՀՀ-ն աշխատում է։

Տպել
2276 դիտում

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին