ՀՀ-ում թմրանյութ օգտագործող կանանց թիվն աճել է․ ուր դիմել կործանարար կախվածությունից ազատվելու համար

18/07/2023 schedule16:30

Հայաստանում թմրամիջոցների յուրացման և օգտագործման դեպքերի ու դրանց վտանգների մասին վերջին ամիսներին ահազանգում են տարբեր կառույցներ։ Նույնիսկ 2023 թվականը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Հարցն այնքան լուրջ է, որ այն պարբերաբար քննարկվում է անգամ ՀՀ անվտանգության խորհրդի նիստերում:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021-ի համեմատ 2022-ին բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 743 դեպք, մեկ տարվա ընթացքում թիվն աճել է ավելի քան 76 տոկոսով (76,3 տոկոս): 95 տոկոսով էլ աճել է թմրանյութերի իրացման բացահայտման դեպքերի թիվը։ Այս տարվա առաջին եռամսյակում արդեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության ավելի քան 300 դեպք է արձանագրվել, փակվել է դրանց վաճառքով զբաղվող շուրջ 15 տելեգրամյան ալիք։

Այս ամենին զուգահեռ ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, որը թմրանյութերի կախվածության դեմ բուժում տրամադրող միակ մասնագիտացված կենտրոնն է Երևանում, նկատվում է պացիենտների թվի աճ։ Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքով՝ թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի գործածմամբ պայմանավորված՝ հաշվառված անձանց թիվը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 7854, որից 200-ի սահմաններում կանայք են։

Կենտրոնի տնօրենը նկատում է՝ կախվածություն ունեցող անձանց թվի աճին նպաստել է այն հանգամանքը, որ այժմ թմրամիջոցները շատ ավելի դյուրին և արագ են ձեռք բերվում սոցիալական ցանցերից, հատկապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով, որը իրավապահ համակարգի համար դժվար վերահսկելի ցանց է:

«Թմրամիջոցներով պայմանավորված հիվանդություններով և խանգարումներով պացիենտների թիվն աճել է, նաև՝ երիտասարդացել, ցավոք։ Վերջին շրջանում նկատում ենք, որ ավելի շատ կանայք են դիմում, ինչը նախկինում շատ չնչին էր լինում կամ առհասարակ չէր հանդիպում։ Նկատելի է նաև, որ թմրամիջոցները հասանելի են դարձել անչափահասներին: Այս տարի կենտրոնում բուժում է ստացել 16 տարեկան մեթաֆետամինային կախվածությամբ աղջիկ: Երիտասարների՝ թմրամիջոցների չարաշահման աճին նպաստել է նաև մեր տարածաշրջանի համար նոր՝ «ոչ ավանդական» թմրամիջոցների տարածումը: Խոսքն առաջնահերթ վերաբերում է սինթետիկ ծագման հոգեխթանիչներին: Եթե մեր երկրում ավանդաբար տարածված էին երկու խմբի՝ կաննաբինոիդային (ամենահայտնի ներկայացուցիչն է մարիխուանան) և օփիոիդային (ամենահայտնի ներկայացուցիչն է հերոինը) խմբերի թմրամիջոցներ, ապա ներկայումս մեծ տարածում են գտել նաև սինթետիկ հոգեխթանիչները, մասնավորապես՝ մեթամֆետամինը և հոգեխթանիչ ազդեցությամբ այլ խիստ վտանգավոր թմրամիջոցներ, որոնք առավելապես պահանջարկ ունեն գիշերային ակտիվ ժամանցի սիրահար երիտասարդների շրջանում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սուրեն Նազինյանը։

Հոգեխթանիների գործածմամբ պայմանավորված՝ հաշվառված անձանց թիվը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 200։ Հաստատության ղեկավարն ընդգծում է՝ հատկապես մեթամֆետամինը, որն ավելի հայտնի է ոչ գրական «կրիստալ» անվանումով և վաճառվում է տելեգրամյան ալիքներով, առաջին իսկ օգտագործումից է ախտահարում մարդու կենտրոնական նյարդային համակարգը՝ առաջացնելով հիվանդագին հակում թմրամիջոցի նկատմամբ, արագորեն ձևավորելով ծանր կախվածության համախտանիշ:

Խոսելով օգտագործման պատճառների մասին՝ Նազինյանը նկատում է՝ դրանք տարբեր են, հիմնականում անձը այդ քայլին գնում է մեկ ուրիշի խորհրդով՝ որպես պատճառ նշելով, թե տրամադրություն է բարձրացնում:

«Օգտագործման առաջարկը կարող է «փորձառու» ընկերն անել, որն ավելի երկար ժամանակ է օգտագործում: Սակայն հարկ է հատուկ ընդգծել, որ թմրամիջոցների օգտագործումը կարող է ճակատագրական լինել, հնարավոր է՝ առաջին իսկ գործածումից գերդոզավորում՝ հավանական մահվան ելքով: Բացի այդ, հոգեխթանիչների գործածման հետևանքով առաջանում են ծանր հոգեախտաբանական խնդիրներ՝ ընկալման, մտածողության, գիտակցության ոլորտների խանգարումներ, տրամադրության խանգարումներ, սուիցիդալ մտքեր, որի դեպքում հնարավոր է անգամ ինքնասպանություն։ Նոր տարածում գտած թմրամիջոցների դեպքում բազմաթիվ պացիենտների մոտ հաճախ առաջանում են այնպիսի հոգեկան խանգարումներ, որ անհրաժեշտ է լինում ոչ միայն նարկոլոգիական օգնության, այլ նաև հոգեբուժական օգնության տրամադրում»,- շեշտում է տնօրենը:

Կախվածություն ունեցող անձինք չեն կարող կենտրոն ընդունվել հարկադրաբար, ասում է նա: Վերջինիս խոսքով՝ անձը կենտրոն հիմնականում ընդունվում է ընկերների, հարազատների ուղեկցությամբ և գրավոր համաձայնությամբ դիմում բուժման նպատակով։ Սակայն լինում են քիչ դեպքեր, երբ բուժման ողջ գործընթացը չեն ավարտում և իրենց ցանկությամբ դադարեցնում են այն. «Լինում է՝ բուժվելուց և կենտրոնից դուրս գրվելուց որոշ ժամանակ անց պացիենտը վերսկսում է թմրամիջոցների գործածումը և կրկին անցնում թմրամիջոցների մշտական գործածման։ Դրա պատճառն այն է, որ թմրամիջոցներից կախվածությունները քրոնիկ հիվանդություններ են, և բուժմանը հաջորդող՝ ախտադադարի շրջանում անգամ մեկ անգամ գործածումը կրկին առաջ է բերում հիվանդագին հակում, թմրամիջոց գործածելու անհաղթահարելի պահանջ, արդյունքում՝ հիվանդության սրացում:»։

Վերջին տարիներին կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ հիմնանորոգվել և լավագույն կերպով կահավորվել է, նոր ծառայություններ են ներդրվել, ինչի շնորհիվ էականորեն բարձրացել է տրամադրվող բժշկական օգնության որակն ու արդյունավետությունը: Արդյունքում նվազել են ինչպես բուժումը կիսատ թողնելու դեպքերը, այնպես էլ բուժմանը հաջորդող շրջանում թմրամիջոցների գործածման վերսկսումը։ Կենտրոնի տնօրենը նշում է, որ նարկոլոգիական բուժումը ՀՀ քաղաքացիների համար անվճար է, իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, իսկ այլ երկրների քաղաքացիների համար այն իրականացվում է վճարովի պայմաններով:

Հայաստանում առավել տարածված են թմրամիջոցների հետևյալ խմբատեսակները՝ կաննաբինոիդային թմրամիջոցներ, ափիոնատիպ նյութեր կամ օփիոիդներ և սինթետիկ հոգեխթանիչներ՝ մեթամֆետամին, ամֆետամին: Հարկ է հատուկ նշել, որ բոլոր թմրամիջոցները խիստ վտանգավոր են մարդու առողջության և կյանքի համար:

Տպել
5998 դիտում

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան