Նախաձեռնող խմբում իսկական շիլա-շփոթ է․ որն է «Հայաքվե»-ի իրական նպատակը, ովքեր են թաքնված դրա հետևում

13/07/2023 schedule21:21

Նախկին իշխանությունն ու դրան փոխկապակցված ընդդիմադիր խմբակները որոշել են վերափաթեթավորել «Դիմադրության» շարժման կարգախոսներից մեկը՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» եւ այն մատուցել նոր սկուտեղով՝ առաջարկելով քրեորեն պատժելի արարք համարել «ՀՀ անունից Արցախը այլ պետության կազմում ճանաչելը»։  

Մասնավորապես՝ հենց այդ նպատակով էլ, ինչպես հայտնի է, ընթանում է «Հայաքվե» հորջորջված ստորագրահավաքը (երկրորդ առաջարկը վերաբերում է Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարման համար քրեական պատասխանատվություն սահմանելուն)։

Քաղաքացիական այս նախաձեռնությունը, որի նպատակը 50 հազար ստորագրություն հավաքելն է՝ օրենքի համապատասխան նախագիծը ԱԺ ներկայացնելու համար, ռազմահայրենասիրական հերթական շոուն է, որի բեմադրությամբ ընդդիմությունը մինչեւ աշուն կզբաղեցնի հանրային ուշադրությունը, ցույց կտա, թե շարունակվում է տոչորվել Արցախի «հանձնման» հարցով, ստորագրահավաքին միացած քաղաքացիներն էլ կկարծեն, թե իրենց ստորագրությունը դրել են Արցախի «փրկօղակի» տակ ու․․․ հանգիստ խղճով կգնան իրենց առօրյա գործերով։

Ստորագրություն տալը, ինչպես ասում են, անշառ գործ է, ֆիզիկական անվտանգությունդ ռիսկի չես ենթարկում, թշնամուն դեմ-հանդիման դուրս չես գալիս, ապահով հարկի տակ գրչի մի քանի պտույտով «այո» ես ասում մի նախագծի, որով 10-15 տարի ազատազրկման կդատապարտվի նա, ով «այո» կասի Արցախը այլ պետության կազմում ճանաչելուն։

Այժմ անդրադառնանք այս նախաձեռնության քարոզչական եւ իրավաքաղաքական ասպեկտներին։  

Սկսենք նախ անվանումից՝ «Հայաքվե»։ Նախաձեռնող խմբի ստեղծագործական միտքը, փաստորեն, խիստ սահամանափակ է, այնքան սահմանափակ, որ որոշել է հայերենի «հանրաքվե» բառի հետ շովինիստական շեշտադրմամբ բառախաղ անել՝  ստորագրահավաքը կոչելով հայոց բնօրրանում՝ ՀՀ-ում ապրող էթնիկ բացարձակ մեծամասնության անունով։ Նկատենք, որ ՀՀ բնակչության էթնիկ կազմում 98,1 տոկոսը, ըստ պաշտոնական տվյալների, հայեր են։ Նախաձեռնող խումբը երեւի թե ՀՀ-ն շփոթել է հայկական որեւէ գաղթօջախի հետ, որտեղ հայերը էթնիկ փոքրամասնություն են եւ որոշել բացառապես իրենց էթնիկ խմբին առնչվող ինչ-որ քաղաքացիական ակցիա իրականացնել՝ դրա անվանման մեջ հատուկ շեշտելով «հայ» արմատը՝ այսպիսով հուշելով, որ դրան կարող են մասնակցել բացառապես ազգությամբ հայերը։  

Հընթացս նշենք, որ ՀՀ բնակչության կազմում կան էթնիկ փոքրամասնություններ, մասնավորապես՝ ասորիներ, եզդիներ, վրացիներ, ռուսներ, նրանք, քանի որ հայ չեն, չեն կարող մասնակցել «Հայաքվե»-ին։    

Միաժամանակ հարկ է նշել, որ սա մի նախաձեռնություն է, որին մասնակցում են դրա կազմակերպիչներին՝ գլխավոր գործող անձանց համակրող ու վստահող քաղաքացիները (որքան էլ այն առնչվում է Արցախին եւ ամեն կերպ փորձ է արվում մատուցել իբրեւ ապաքաղաքական ակցիա)։ Ճիշտ այնպես, ինչպես նախորդ տարի «Դիմադրության» շարժման օրերին, որը, ընդգծենք, հենց այդ նույն նարատիվն էր դրել իր քարոզչության առանցքում՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Այդ շարժումը, որի նպատակը հընթացս տրանսֆորմացվեց՝ վերածվելով հանուն իշխանափոխության կազմակերպված քաղաքական ակցիայի, այդպես էլ հանրային լայն աջակցություն չստացավ, ոչ թե այն պատճառով, որ մեր երկրում Արցախի խնդրով մտահոգ ու շահագրգիռ բավականաչափ քաղաքացիներ չկային, այլ հատկապես այն պատճառով, որ «Արցախի փրկության» շարժման գլխին կանգնած էին Արցախի խնդրի շահարկմամբ իշխանությունը ուզուրպացրած նախկին իշխանությունները։  

Հետեւապես, վերադառնալով «Հայաքվեի»-ն ու դրան մասնակցել-չմասնակցելուն՝ հարց դրա կազմակերպիչներին՝ ովքե՞ր են այն քաղաքացիները, որոնք մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, ասենք՝ չվստահելով ու չհամակրելով նախաձեռնող խմբի անդամներին, ասենք՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանին, կամ, ասենք, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանին, կամ էլ, ասենք, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին, չեն մասնակցելու ստորագրահավաքին՝ «չհայե՞ր», «թուրքե՞ր», թե՞ «հակահայեր»․․․

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, օրինակ, որը նախաձեռնության գլխավոր գործող դեմքն է, հանրային հարթակում՝ «Ֆեյսբուք»-ում, «լայքել» է «Հայաքվե»-ին վերաբերող իր գրառումներից մեկի տակ օգտատիրոջ թողած մեկնաբանությունը, թե՝ «Սա իրական հայերի մարդահամար է»։ Սոցցանցում հավանություն տալով նման ֆաշիզմ պարունակող մեկնաբանությունը՝ Չալաբյանը, փաստորեն, «սորտավորում» է հայերին «իրականների», որոնք են «Հայաքվե»-ին միացողները, եւ «անիրականների», կամ՝ կեղծ հայերի, որոնք էլ, փաստորեն, այս ռազմահայրենասիրական ակցիային չմիացողներն են։ Եվ սա այն դեպքում, երբ նախկին իշխանությունը եւ նրա հետ աֆիլացված ընդդիմադիր մանր ու մեծ խմբակներն իշխանությանը 2018-ի հեղափոխությունից հետո մեղադրում են հասարակությանը պառակտելու, «սեւերի ու սպիտակների» բաժանելու համար։

Այժմ անդրադառնանք ստորագրահավաք կոչվող  քարոզչական ավանտյուրայի  «բանալի բառերին»՝ «Արցախ», «ճանաչում», «այլ պետության», «կազմ»։

Նախաձեռնության հեղինակները, որպես հիմնավորում, բերում են այն փաստարկը, թե ՀՀ անկախության հռչակագրում հղում է արվում ՀՀ-ի եւ Արցախի վերամիավորումը՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։ Սա մի ակտ է, որը իրավական առումով կյանքի չի կոչվել, այսինքն՝ միացումը դե յուրե չի ընթացել այնպես, ինչպես հռչակվել է որոշման մեջ։ Ավելին՝ հետագայում ԼՂ իրավական վերջնական կարգավիճակի ճշգրտումը վերապահվել է ԵԱՀԿ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, ինչի հետեւանքով Արցախը մինչեւ այս պահը միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ չունի, այնպես որ՝ վերոհիշյալ միացման մասին ակտի վկայաբերումն ընդամենը «սրտի մխիթարանք» է։

Մյուս փաստարկն էլ այն է, որ «Անկախության հռչակագիրն իր հերթին ընկած է ՀՀ Սահմանադրության հիմքում՝ որպես փոփոխման ոչ ենթակա ակտ»: Հետեւապես, ՀՀ-ն չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի կազմում։ Հարց է ծագում՝ արդյոք այս նախաձեռնությունը համաձայնեցվա՞ծ է Արցախի ժողովրդի հետ, արդյոք հայաքվեականները հարցրե՞լ են արցախցիներին, թե իրենց իրավական կարգավիճակն ինչպես են պատկերացնում՝ անկա՞խ, թե՞ որեւէ այլ պետության կազմում։ Սա այն հարցն է, որը բացառապես արցախցիների որոշելիքն է։ Ուշագրավ է, որ Արցախի հայերը չեն կարող մասնակցել իրենց էթնիկ պատկանելիության անունով ստորագրահավաքին, թեեւ առաջին հայացքից դրա շահառուները հենց իրենք են։

Եթե, դիցուք, արցախահայերը որոշ ժամանակ անց որոշեն ինքնորոշվել որեւէ պետության կազմում, որոնցից մեկն էլ, ասենք, Հայաստանն է, ՀՀ-ն ի՞նչ պետք է անի այդ դեպքում՝ ճանաչի՞, թե՞ մերժի արցախցիների կամքի արտահայտումը։ Նախագիծը տալի՞ս է ենթադրվող այս իրավական կազուսի պատասխանը (նախագծում ՀՀ-ի, որը նույնպես կարող է դիտարկվել որպես «այլ պետություն», մասով որեւէ բացառություն արված չէ)։ Ավելին՝ նախագծով ակամա ֆիքսվում է Արցախի եւ ՀՀ-ի միացման ակտի չգոյությունը, քանի որ եթե այն կիրակված, գործարկված լիներ, ապա կարիք չէր լինի ՀՀ-ին արդեն իսկ միացած, այսինքն՝ ՀՀ տարածքի մաս կազմող մեկ առանձին վերցված աշխարհագրական տեղանքի, տվյալ դեպքում՝ Արցախի ճանաչումը այլ պետության կազմում քրեականացնել։ Պարզ տրամաբանությունն է սա հուշում։

Գործող ՔՕ-ի 421 հոդվածով, նկատենք, արդեն իսկ նախատեսված է 10-15 տարի ազատազրկում «Տարածքային ամբողջականությունը խախտելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու համար)։ Հարկ է այս համատեքստում մեջբերել նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի պարզաբանումն այն հարցի վերաբերյալ, թե «արդյոք սա Արցախն ադրբեջանի կազմում ճանաչել-չճանաչելու հանրաքվե՞ է, եւ չե՞ն վախենում, որ....» (հարցադրումը տիկինը հենց այսպես է շարադրել՝ «որ»-ից հետո միտքը չշարունակելով)։  

««Հայաքվե»-ով առաջարկվող օրինագիծը ոչ թե լուծում է Արցախի պատկանելիության հարցը, այլ քրեական օրենսգրքով պատիժ է սահմանում բոլոր նրանց համար, որոնք կփորձեն խախտել ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ու դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը՝ ճանաչելով Արցախն այլ երկրի կազմում»,- «Ֆեյսբուք»-ում գրել է տիկինը:

Անկեղծության այս պոռթկումից հետո, իհարկե, կարելի էր փակել «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերն ու ցրվել տներով, քանի որ նույնիսկ նախաձեռնող խմբի անդամները, փաստորեն, համոզված չեն Արցախի պատկանելիության հարցում (թեեւ հղում են անում միացման մասին որոշմանը), ավելին՝ չեն երաշխավորում, որ Արցախն այսպիսով «փրկում» են այլ պետության կազմում լինելուց։ Նրանք որպես պրոֆեսիոնալ պոպուլիստներ ընդամենը զբաղված են ստորագրահավաքին միացածների գլխի տակ փափուկ բարձ դնելով, թե՝ ՔՕ-ում նոր հանցակազմ սահմանելով ու դրա համար ստորագրություն տալով՝ կկասեցնեն «Արցախի հանձնումը»։  

Պսեւդոփրկչական այս նախաձեռնությունը հղացածները իրականում մեկ՝ քաղաքական փորացավ ունեն՝ ստուգել իրենց հանրային վստահության տոկոսը (չէ՞ որ նախընտրական շրջան է, Երեւանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում)։  

Ի դեպ, Ավետիք Չալաբյանն իր հերթին է անդրադարձել մեր վերոհիշյալ դիտարկմանը՝ («այլ պետություն» ասվածի տակ ՀՀ-ն եւս նկատի ունենալու մասով)։ Հարցին՝ «արդյոք օրենքի նախագծի մեջ «այլ պետություն» արտահայտությունը վերաբերում է նաեւ Հայաստանի՞ն, եւ արդյոք այս օրենքի նախագիծը չի՞ նախաձեռնվել՝ Արցախը Հայաստանից պոկելու համար», Չալաբյանը պատասխանել է․ «Ուղիղ հակառակը, «Հայաքվեն» նախաձեռնվել է Հայաստանի եւ Արցախի վերամիավորման նպատակով եւ հետեւյալ պարզ հիմնավորումներով։․․․ Քանի որ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության անունից, ապա «այլ պետություն» արտահայտությունը վերաբերում է բացի Հայաստանից այլ պետություններին, իրավականորեն եւ քերականորեն դա ակնհայտ է»։  

Փաստորեն, նախաձեռնող խմբում իսկական շիլա-շփոթ է․ մեկն ասում է, թե «Հայաքվե»-ի նպատակը ճանաչումը քրեորեն պատժելի արարք համարելն է, մյուսն էլ ասում է՝ վերամիավորումը։ Եթե վերամիավորումն է, ապա ինչո՞ւ այդ ստորագրահավաքին չեն միացել նաեւ արցախահայերը՝ որպես վերամիավորման գործընթացի մասնակից սուբյեկտ։ Երկրորդ՝ եթե նպատակը վերամիավորումն է, ապա ինչո՞ւ ստորագրահավաքը չի անցկացվում «Միացումաքվե» կարգախոսի տակ ու հստակ ձեւակերպված՝ «Արցախի եւ Հայաստանի վերամիավորման» օրակարգով։ Բայց մի րոպե․․․ նախաձեռնության հեղինակները, ախր, հղում են անում Անկախության հռչակագրին, որտեղ արդեն իսկ ֆիքսված է միացումը, Հռչակագիրն էլ իր հերթին ընկած է ՀՀ Սահմանադրության հիմքում, որը խախտելը քրեորեն հետապնդելի արարք է․․․Ոնց գցում-բռնում ենք, այս ողջ պատմության մեջ մի բան այն չէ, թե ով է ում ուզում հերթական անգամ «քցել», թող դատի ընթերցողը։   

Հ․Գ․ Մի նկատառում էլ՝ կապված առաջարկվող պատժաչափի հետ․ նախագծի հեղինակներն ու նրանց թիկունքում կանգնածները, փաստորեն, հումանիստներ են. ոչ թե ցմահ, այլ ընդամենը 10-15 ազատազրկում են «պահանջում» Արցախն այլ պետության կազմում ճանաչելու համար։ Մոտավորապես այնքան, որքան բանակցել են 1991 թ․-ին ինքնորոշված ու անկախություն հռչակած Արցախի «վերաինքնորոշման», ավելի ճիշտ՝ անորոշ ապագայի շուրջ՝ մուգ սեւով խաչ քաշելով 1991-ի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի արդյունքների վրա։ 

Եվ եթե սույն անհեթեթ նախագիծը մի հրաշքով կյանքի կոչվի, ու, ասենք, Իքս Իգրեկյանը ապագայում որոշի Արցախը այլ պետության կազմում ճանաչել, ապա կարող է համոզված լինել, որ պատիժը կրելուց հետո նորից ազատության մեջ է հայտնվելու։ Հետաքրքիր է՝ արդյոք նախագիծը մոգոնած «խելոք գլուխները» որեւէ մեխանիզմ մշակե՞լ են, թե ինչպես են քրեական պատասխանատվության ենթարկված Իքս Իգրեկյանի կողմից այլ պետության մաս ճանաչված Արցախը «հետ բերելու»։ Երեւի ճիշտ նույն մեխանիզմով, ինչպես Շուշին ու Հադրութը՝ ճոռոմ կենացներով ու «ֆանարիկներով» երթերով։

Հ․ Մ․

Տպել
7702 դիտում

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել