Վտանգում է առողջությունը. ՀՀ-ում մինչև 18 տարեկաններին հնարավոր է՝ արգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը

10/07/2023 schedule20:45

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական փոփոխությամբ, որի համաձայն՝ մինչև 18 տարեկան անձանց ՀՀ-ում կարգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը։

Ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ էներգետիկ ըմպելիքներն ակտիվորեն օգտագործում են անչափահասները, որը լի է առողջության վրա ազդող բացասական հետևանքներով։ Պատգամավորը խնդրի վերաբերյալ հարցը բարձրացրել է նաև «Ֆեսբուք»-ի իր էջում, որին արձագանքել են որոշ ծնողներ՝ պնդելով այդ ըմպելիքների հետևանքով առաջացող առողջական խնդիրների մասին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ղազարյանը մանրամասնում է՝ շատ ծնողներ նշել են, որ իրենց անչափահաս երեխաներն էներգետիկների պատճառով ձեռք են բերել անքնություն, իսկ որոշների շրջանում այն կախվածություն է առաջացրել։

«Ասում են՝ երեխայի մոտ առաջացրել է ցրվածություն, կախվածություն։ Այս ամենը հաշվի առնելով և նա այն, որ այդ էներգետիկների տուփերի վրա էլ գրված է՝ վաճառքը չի խրախուսվում երեխաներին, հղիներին, նյարդային գրգռվածություն ունեցողներին՝ որոշեցի հանդես գալ այսպիսի նախաձեռնությամբ. արգելել վաճառքը 18 տարին չլրացածների համար: Նման օրենք արդեն գործում է ալկոհոլի և ծխախոտի դեպքում»,- ասում է նա։

Ղազարյանի կարծիքով՝ անչափահասներին առհասարակ զրկել այդ էներգետիկներից, հնարավոր չի լինի, սակայն օրենսդրական նման փոփոխությունը հնարավորություն կտա զսպելու ոլորտը։ Վերջինս նկատում է՝ նախագծի շուրջ բարձրացված իրազեկումը թույլ կտա ծնողներին և երեխաներին հասկանալ, որ այն այդքան էլ օգտակար բան չէ․ «Պատրաստվում եմ հարցումների միջոցով հասկանալ՝ որքանո՞վ է դրանց վաճառքը մեզ մոտ շատ և փորձաքննության ենթարկել՝ տեղեկանալու ընդհանուր բաղադրության մասին։ էներգետիկ ըմպելիքների հիմնական բաղադրիչը կոֆեինն է, որ դրանց մեկ տարայում անհամեմատ ավելի շատ է, քան առկա է մեկ գավաթ սուրճի մեջ: Ունեն նաև շաքարի բարձր պարունակություն՝ դրա բոլոր բացասական հետևանքներով»:

Ըստ Ղազարյանի՝ էներգետիկ ըմպելիքների ենթադրյալ թողած բացասական ազդեցության վերաբերյալ հարցը պատրաստվում է քննարկել նաև Առողջապահության նախարարության մասնագետների, ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամների հետ։ Պատգամավորն ընդգծում է՝ դեռ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա։

Փոքր հարցումների միջոցով Ղազարյանը նաև պարզել է, որ ալկոհոլի և ծխախոտի նկատմամբ օրենքը գործում է, անգամ՝ որոշ տեղերում խիստ։ Ըստ նրա, սակայն, դժվար է ասել, թե այս դեպքում ինչպե՞ս կընթանա: Նա կարծում է, որ, ամեն դեպքում, կառաջացնի զգոնություն, որ ծնողներն ուշադրություն դարձնեն երեխաների առողջությանը։

Էներգետիկ ըմպելիքների արժեքը Հայաստանում տատանվում է 200-ից մինչև 1000 դրամ, գումարային առումով այն ևս մատչելի է երեխաներին: Մենք ուսումնասիրություն կատարեցինք Երևանում գործող խանութներում, որի միջոցով պարզեցինք՝ էներգետիկների մի մասի բաղադրության մեջ անգամ ցածր տոկոսով ալկոհոլ կա՝ 8,5: Տեսականին էլ բազմազան է, տարբեր համերի, գույների և ձևերի:

Այս ըմպելիքների օգտագործմանը դեմ են նաև ծնողները, որոնք ակտիվորեն բարձրաձայնում են խնդրի մասին։ «Հայկական ժամանակ»-ին որոշ ծնողներ մեկնաբանություն են տվել ըմպելիքների հետևանքով իրենց հարազատների շրջանում առաջ եկած բացասական ազդեցության, նույնիսկ մահվան դեպքերի մասին։

«Մեր ծանոթը քաղցկեղից մահացավ այդ ըմպելիքների չարաշահումից։ Երեխաս օգտագործում էր, դեպքից հետո հասկացավ ու ընկերներին էլ խորհուրդ տվեց հեռու մնալ»- մեզ հետ զրույցում ասում է ծնող Աննա Խաչատրյանը։

«Վերջերս մի հաղորդում տեսա, չգիտեմ՝ որքանով էր ճիշտ, բայց մի մարզիկ երկար տարիներ օգտագործել էր, ինչն էլ հանգեցրել էր մահվան»,- ասում է մեկ այլ ծնող, որը չցանկացավ ներկայանալ:

Նկատենք, որ ծնողների մեծ մասն արգելում է երեխաներին օգտագործել դրանք, կողմ են, որ մեր երկրում վաճառքն արգելվի:

Մեկնաբանությունները՝ համացանցի միջոցով:

356197588_6181501141971900_1040218625038486961_n.jpg (79 KB) 

356182528_837256731187789_2827939239206631598_n.jpg (100 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2273 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում