Ինչու է բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը լարում դրությունը սահմանին. ինչի է նա փորձում հասնել, կամ ով է դրդում

29/06/2023 schedule22:45

«Կարծում եմ՝ վաշինգտոնյան բանակցությունների հիմնական նշանակությունը խնդիրը բանակցային հարթության և դիվանագիտական քննարկումների շրջանակներում պահելն է»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում ընթացքող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Իզուր չէ ասված՝ երբ դիվանագիտությունը թերանում է, սկսում են կրակել թնդանոթները, և այդ կրակը թույլ չտալու համար շատ կարևոր է բանակցային գործընթացի և կողմերի միջև դիվանագիտական շփումների պահպանումը: Ճեղքում կամ էական առաջխաղացում չի գրանցվել բանակցությունների ընթացքում, բայց կողմերի պատրաստակամությունը հանդիպելու այս պայմաններում արդեն իսկ կարող է համարվել դրական զարգացում»,- ընդգծում է իրավագետը:

Դիտարկմանը՝ զուգահեռ իրականությունում այդ թնդանոթները ամեն դեպքում չեն լռում՝ սահմանային լարվածությունն ու սադրանքները շարունակվում են, Խալաթյանն արձագանքում է. «Ակնհայտ է, որ բանակցային այն նյութը, որ կա վաշինգտոնյան հարթակում, ավելի հայանպաստ է, քան այն բանակցային նյութը, որը քննարկվում է մոսկովյան հարթակում, և Ադրբեջանն այս կերպ իր դժգոհությունն է ցույց տալիս: Կարևոր է նշել, որ առկա է նաև Ռուսաստանի այս կամ այն աջակցությունը ադրբեջանական սադրանքներին: Փորձ է արվում իջեցնել վաշինգտոնյան հարթակում տարվող բանակցությունների նշանակությունը և թույլ չտալ էական դիվանագիտական ճեղքում այդ ֆրոնտում: Սա է այն «բեգրաունդը», որ գոյություն ունի ադրբեջանական սադրանքների մասով:

Խալաթյանը նկատում է՝ վաշինգտոնյան և մոսկովյան հարթակների հիմնական և կոնցեպտուալ տարբերությունն այն է, որ ՌԴ-ի համար խաղաղության պայմանագիրն առնվազն կարևորություն չունի, եթե չասենք՝ անցանկալի է: «Ռուսաստանի համար կարևոր է որոշակի թեժություն պահպանել կոնֆլիկտում, որպեսզի որպես մոդերատոր իր անհրաժեշտությունը պարտադրի կողմերին և տվյալ պարագայում հատկապես Հայաստանին, որպեսզի վերջինիս դիվանագիտական մանևրի դաշտը փոքրանա, և օգտվելով այս ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակից՝ առաջ մղի իր համար շահավետ օրակարգերը: Հաջորդը, որ կարևոր է ՌԴ-ի համար, երկու կողմին էլ կարողանալ պարտադրել հնգամյա ժամկետից հետո առնվազն ևս 5 տարով երկարաձգել ռուս խաղաղապահների Արցախում մնալը»,- նկատում է նա:

Ինչ վերաբերում է ամերիկյան հարթակին, ըստ զրուցակցի, ապա նրանց համար կարևոր է հարցի փաթեթային լուծումը. «Իհարկե, նաև սեփական էգոիստական դրսևորումը կա՝ դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, բայց և կա օբյեկտիվ նպատակ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու, որը ևս ԱՄՆ-ի և հավաքական արևմուտքի շահերից է բխում»:

Արտաշես Խալաթյանի դիտարկմամբ՝ այն, որ Հայաստանի համար մանևրի դաշտը փոքր-ինչ մեծացել է, ակնհայտ է ՀՀ քայլերից, բայց կոնկրետ խաղաղության պայմանագրի կնքում իրավագետը մոտ ապագայում չի կանխատեսում. «Հայաստանը պետք է աշխատի նոր ռազմավարական դաշնակից գտնելու ուղղությամբ, հիմնական ուղղությունները Ֆրանսիան և Հունաստանը կարող են լինել, քանի որ կա նաև ՆԱՏՕ-ի ցանկությունը տարածաշրջան մտնելու: Ֆրանսիան կարող է դառնալ մեր դաշնակիցը, և, իհարկե, այս ամենի հետևում կլինի նաև ԱՄՆ-ն»:

Իրավագետի խոսքով՝ եթե որևէ շոշափելի աշխատանք չտանենք, ապա ՌԴ-ի թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում մենք կլինենք պարտված:

«Որովհետև հաղթանակի պարագայում ուժեղացած Ռուսաստանը գնալու է տարածաշրջանի կլանման ճանապարհով, իսկ հարավային Կովկասում, ցավոք, ամենաթույլ օղակը Հայաստանն է, և առաջին թիրախը լինելու ենք մենք: Պարտության պարագայում էլ, եթե մենք չկարողանանք անվտանգության բարձիկներ ձևավորել, ապա առնվազն կմնանք նույն իրավիճակում. դեմ հանդիման Ադրբեջանի հետ չլուծված հարաբերություններով և կնճռոտ հարաբերություններով Թուրքիայի հետ, որը չի բացառում Հայաստանի համար նոր և կործանարար պատերազմ»,- կարծում է նա:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1896 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին