Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ կարո՞ղ էինք արդյոք խուսափել պատերազմից, եթե՝ այո, ինչպե՞ս

20/06/2023 schedule11:23

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում խոսեց այն մասին, թե հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից, եթե այո, ինչպե՞ս:

«Կարող էինք խուսափել 44-օրյա պատերազմից, ամենայն հավանականությամբ՝ այո, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծած լինեինք Ղարաբաղի հարցը: Բայց ուզո՞ւմ էինք արդյոք լուծել Ղարաբաղի հարցը, սրան զուգահեռ մի շարք հիմնարար և խորքային հարց՝ կարո՞ղ էինք արդյոք լուծել Ղարաբաղի հարցը, եթե՝ այո, ինչպե՞ս»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ կարիք կա քննարկել բանակցային պատմությունը՝ անդրադառնալով դրա հանգրվանային կետերին:

«Իրականում բանակցային գործընթացը և նրա բովանդակությունը ուղիղ կապի մեջ են եղել Հայաստանի ներքաղաքական իրադրության և իրադարձությունների հետ, ինչը, որքան էլ բնական, այնուամենայնիվ, նեգատիվ դերն է խաղացել Ղարաբաղի հարցի գործընթացի կարգավորման վրա, որովհետև մեր ներքաղաքական կյանքում 1994 թվականի մայիսի 12-ի հաղթական զինադադարից հետո դրական իրադարձությունների մեծ դեֆիցիտ է եղել»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցի կարգավորման պատմության մասին մտածելիս առաջին հանգամանքներից մեկը, որ մտաբերում է, ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովն է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակած հոդվածը՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» վերնագրով, որտեղ Տեր-Պետրոսյանը խոսում է փոխզիջումների անհրաժեշտության մասին: Եթե կարճ ձևակերպենք Տեր-Պետրոսյանի ասածները, կստացվի հետևյալը. առաջին՝ Ստատուս քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր պատրանքներ չփայփայենք, Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք:

Հետևաբար, ըստ Տեր-Պետրոսյանի, մենք պետք է կենտրոնանանք ուրիշ հարցի վրա՝ այնպես անել, որ առաջիկա հազարմյակում էլ Ղարաբաղը մնա հայերով բնակեցված: Հետաքրքիրն այն է, որ Տեր-Պետրոսյանը այդ հոդվածում այդպես էլ հստակ և բառացի չի պատասխանում մի հարցի՝ ի վերջո, ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԼՂ-ն, լինելո՞ւ է անկախ Հայաստանի, թե՞ Ադրբեջանի կազմում»:

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ իրականում Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր մի քանի պատճառով. «Նախ հոդվածի հրապարակումից ուղիղ մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին մասնակցել էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, բայց կասկածելի լեգիտիմություն ունեցող այդ ընտրություններից մեկ տարի անց խոսում էր խաղաղության և ոչ հաղթանակի մասին»:

ՀՀ վարչապետը նկատեց՝ այդ հոդվածից 7 տարի, 11 ամիս առաջ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում էին կայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:

Բայց կարևոր է նաև այն, թե ինչ տեղի ունեցավ հետո. ««Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը գրում էր, մեջբերում եմ. «Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996 թվականի ընտրություններին՝ սերունդների աչքերում մնալով որպես անկախություն նվաճած, Ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած նախագահ՝ անկախ այն բանից, թե որքանով արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը: Ինչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր, և ում վրա կընկներ վիճակի վատթարացման պատասխանատվությունը, միևնույն է, իմ վարկանիշը դրանից չէր տուժի, այլև, ընդհակառակը, ավելի կշահեր: Կրկնում եմ՝ անձնական տեսակետից ինձ համար լավագույն լուծումը թերևս այդ էր, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, քան փոքրհոգի դասալքություն, որին, դժբախտաբար, թե բարեբախտաբար, սովոր չեմ»:

Այս հոդվածի և այս բառերի հրապարակումից 3 ամիս և 3 օր հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս ՀՀ նախագահի պաշտոնից՝ նոյեմբերի 1-ի հոդվածում գրելով, որ Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակում տիրապետում է վեց հոգի՝ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը և ինքը Տեր-Պետրոսյանը:

Իսկ ի՞նչ փորձագիտական տեղեկատվության էին տիրապետում վերը նշած գործիչները. մեծ հաշվով ոչ մի գաղտնիք չկար, որովհետև բոլոր գաղտնիքները ձևակերպված էին հրապարակային փաստաթղթերում, որոնք, սակայն, այդ ժամանակ ուղիղ հասանելի չէին հանրությանը, չնայած այնպես չէր, որ հանրությունը դրանց մասին ոչինչ չգիտեր»:

Տպել
1263 դիտում

Ակցիաներին մասնակցելու նպատակով տարեցներին գումար տրամադրելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է

Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որը կիրառվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան

Հույս ունենք՝ ԼՂ հայրենակիցները աշխատանք կգտնեն ՀՀ-ում, աջակցությունը կտրամադրվի սոցիալական խոցելի խմբերին․ վարչապետ

Գալստանյանի աջակիցների ակցիան Կառավարության շենքի դիմաց

Բերքաբերում խնդիր չկար, Բաղանիսում էին հնարավոր, բայց պարզվեց այնտեղ էլ չկան. Փաշինյան

Կառավարության մոտից կան բերման ենթարկվածներ

Սյուները տեղադրվելուց հետո Բաղանիս-Ոսկեպար հատվածում ծառայությունը սկսել են իրականացնել ՀՀ սահմանապահ զորքերը․ վարչապետ

ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» թմրամիջոցի 90 հաբ (տեսանյութ)

Մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման. վարչապետ

ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Ինչի դեմ են պայքարում, եթե 25 հեկտար հող է վերադարձվում Կիրանց գյուղին, որը 33 տարի անհասանելի է եղել. Չախոյան

Մ-6-Աթան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Լուկաշենկոն ժամանել է Բաքու. սպասվում է հանդիպում Ալիևի հետ

Բազմաթիվ մարդկանց խաբելու միջոցով մի քանի հարյուր միլիոն դոլարի հափշտակություն. կալանավորվել է Արագած Ախոյանը

Մի՞թե եկեղեցու առաջնորդ լինելն այլևս ընդունելի չէ, որ հոգևորականները ձգտում են քաղաքական պաշտոնների. Բաբաջանյան

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ արձանագրություն են ստորագրել. ԱԳՆ-ն մանրամասնում է՝ ինչ է համաձայնեցվել

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակման լուրից․ Փաշինյան

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Ոչ թե ՀՀ-Ադրբեջան նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցածը. կառավարություն

Վաշինգտոնում քննարկվել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքը․ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՎԶԵԲ կառավարիչների նիստից հետո հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնող ֆիլմ է ցուցադրվել (լուսանկարներ)

Իրեն, հերիք չէ, նույնականացրել է եկեղեցու հետ, պետությանն էլ դրել է հակադիր կողմում և պայմաններ է թելադրում․ Վարդանյան

ՀՀ ԶՈՒ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել, հարցազրույց տված անձը զինված ուժերին ծանոթ չէ․ ՊՆ

Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել

Գալստանյանի ցույցի առաջին շարքերում դաշնակներն են, որոնք սադրում են ոստիկանությանը՝ փորձելով բախում հրահրել (տեսանյութ)

Աջապահյանը Մատենադարանը, գյուղեր ու հողեր է ուզում պետությունից. որտեղից են գալիս ամբիցիաները

Մեղրիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Սևան» ազգային պարկում ծառատունկ է իրականացվել

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ժամկետ հաստատված չէ․ ԱԳՆ խոսնակ

Գրիգոր Մինասյանը կմեկնի արձակուրդ

Այս շարժման մեջ կա ևս մեկ նպատակ, ինչը բացառել չի կարելի. Արտաշես Խալաթյանը մանրամասնում է

Ռոբերտ Ֆիցոյին ճանաչում եմ որպես խիզախ և կամային անձնավորության, հույս ունեմ ՝ կհաղթահարի այս վիճակը․ Պուտին

Անահիտ Ավանեսյանը ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

Բալահովիտ գյուղում մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են․ ստուգվել է զորամասերի սպառազինության, ռազմական տեխնիկայի վիճակը

ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է․ վարչապետը հանդիպել է Օդիլ Ռենո Բասոյի հետ

Գալստանյանը վիրավորեց ոստիկաններին, փորձեց սադրել ճանապարհը փակ պահելու ժամը երկարաձգելու համար

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Արժանի չեմ եղել, չեմ ընտրվել, ի՞նչ եք ուզում. Գալստանյանին հաճելի չէր Կանադայի թեմում եղած չարաշահումների մասին հարցը

Ինչ հարցեր են քննարկել Աննա Վարդապետյանն ու Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը