ՀՀ-ում ամենաէժան ծխախոտի մեկ տուփը պետք է լինի 20 հազար դրամ. Նարեկ Ղահրամանյան

09/06/2023 schedule15:21

«Եթե օրենք է ընդունվում, և այն չի պահվում, ըստ իս՝ պետության համար խայտառակություն է: Լինում է՝ օրենքներ ենք ընդունում՝ հստակ իմանալով, որ դրանք չեն աշխատելու»:

Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ծխախոտի վերաբերյալ օրենքի նոր կարգավորումներին:

«Եթե դուք ուզում եք ծխախոտի սպառումը քչացնել կամ վերացնել, իմ կարծիքով՝ աստիճանաբար թանկացումը դրան չի օգնելու, 50, 100 դրամը բան չի փոխելու: Իմ կարծիքով՝ մեկ տուփ ծխախոտը ՀՀ-ում պետք է լինի նվազագույնը 20 հազար դրամ, ընդ որում՝ ամենաէժան ծխախոտը: Ես այդ էքսպերիմենտը իմ վրա արել եմ, ծխող լինելով՝ 1,5 տուփ ծխախոտով երկու շաբաթ ապրել եմ, և ինձ հետ ոչ մի բան չի եղել»,- ասաց Նարեկ Ղահրամանյանը:

Պատգամավորը նկատեց՝ տպավորություն է ստեղծվում, որ ուղղակի թանկացնում են, ոչ թե ուզում են հարց լուծել. «Եթե ուզում ենք հարց լուծել, էլի եմ ասում՝ եթե 1000-ից դառնա 1500 դրամ, մարդիկ, միևնույն է, ծխելու են: Մեր երկրում ծխախոտը ամենօրյա հասանելի արտադրանք է, բոլորը կարող են իրենց թույլ տալ ծխել, անգամ՝ թոշակառուները: Այդպես չպետք է լինի»:

Ղահրամնյանը, դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին, հարցրեց. «Խնդրում եմ նշեք՝ աշխարհում ծխողների քանակով մենք ո՞ր տեղում ենք, կարծում եմ՝ առաջին եռյակում կլինենք»: Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ թոփ տասնյակում ենք. մեծահասակ տղամարդկանց մոտ 52 տոկոսը ծխող է:

Ղահրամանյանի հաջորդ հարցին, թե պետությանը դա ի՞նչ վնաս է տալիս, Թորոսյանը պատասխանեց. «Մեծ վնաս է տալիս: Երկու հետազոտություն է արվել վերջին 5 տարում, թե ծխողները ինչպիսի բեռ են առաջացնում տնտեսության վրա, և դա ոչ միայն բուժման ծախսերն ու հաշմանդամության նպաստներն են, այլ կորցված աշխատունակությունը, որը կարող էր բերել հավելյալ արժեք: Ծխախոտից տարեկան Հայաստանում մահանում է 5500 մարդ, մի մեծ գյուղ, և սա ոչ միայն առողջության համար պայքար է, սա նաև պայքար է տնտեսության համար»:

Տպել
1843 դիտում

Հայաստանի ԲԿ-ներում բուժում է ստանում ԼՂ-ից տեղափոխված 363 բուժառու, 214-ը՝ պայթյունից ստացած վնասվածքներով

Երեկ ԼՂ-ից Գորիս է հասել 15 ուղևորով վերջին ավտոբուսը. Գեղամ Ստեփանյան

ՄԱԿ-ի այցը ԼՂ և դիտորդական առաքելության արձանագրումները հիմնական գործիքն են դառնալու և իրավական հարթությունում. Սարգսյան

Ասել` դժվար աշխատանք են կատարում, նշանակում է` չասել ոչինչ. Թադևոսյանը՝ ԼՂ-ում մնացած փրկարարների մասին

Սամվել Շահրամանյանը կմնա ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը

Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան

ԼՂ-ում ռուս խաղաղապահներին է հանձնվել 14 միլիոն զինամթերք

ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 514 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի

Հայ մարզիկները կմասնակցեն մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչին

«Չայնիի ոլորաններ»-ում «Զիլ»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած

Ադրբեջանում հայտարարել են, թե սկսել են ցուցակագրել ԼՂ-ում մնացած հայերին. նրանց թիվն անհայտ է

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա տեղակայվել է Եղեգնաձորում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Եթե անհրաժեշտ լինի, ավտոբուսները կրկին կմեկնեն ԼՂ՝ տեղահանված անձանց Հայաստան բերելու համար. Սանոսյան

Արմեն Գրիգորյանը Թեհրանում է

Տղերքը լավ են. Թադևոսյանը՝ ԼՂ-ում մնացած արցախցի փրկարարների մասին

Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի

ՄԱԿ-ի առաքելության անդամները դատարկ Լաչինի սահմանային կետում են

Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան

Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է

Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում

Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ

Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)

Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ

Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու

Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով