Երևան
24 °C
Շրջակա միջավայրի նախարարության 85 տոկոս կատարողականը պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերի թերակատարմամբ, ինչն էլ հետեւանք է քովիդի եւ պատերազմական շրջանի բարդությունների: Նախարարության կատարողականն առանց դրամաշնորհային ծրագրերի փաստացի կազմել է 97.8 տոկոս:
Այս մասին այսօր հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ներկայացնելով իր գլխավորած կառույցի՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների եւ բյուջետային ծրագրերի կատարողականի հաշվետվությունը:
Ըստ նրա՝ նախարարության ապարատի եւ ԾԻԳ-ի ընթացիկ ծախսերի բյուջեն կազմել է 1 միլիարդ 80 միլիոն դրամ:
Անդրադառնալով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ընթացիկ ծախսերին՝ նախարարը նշել է, որ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում ծրագրով հատկացվել է 10 միլիոն դրամ:
Նշվել է, որ սիգ ձկնատեսակի ավելացում է արձանագրվել: Ի տարբերություն 2021 թվականի՝ 2022 թվականին 600 տոննա քվոտա է սահմանվել, որն ամբողջությամբ իրացվել է, արդյունքում 36.7 միլիոն բնօգտագործման վճար է ստացվել: Շուրջ 800 ձկնորս է ներգրավված եղել քվոտայի շրջանակում:
Ըստ նախարարի՝ 2022, ինչպես նաեւ 2023 թվականին արգելվել է Սեւանից ձկնկիթի արտահանումը, որը շարունակական է լինելու:
Շուրջ 300 միլիոն դրամ կտրամադրվի Սեւանի իշխանի ծրագրի շարունակման համար: Նշվել է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի հետ համատեղ աշխատանքներ են ընթանում Սեւանի իշխանի վերականգնման ծրագրի շարունակման վերաբերյալ:
Հակոբ Սիմիդյանը մանրամասն ներկայացրել է նաեւ նախատեսված այլ միջոցառումների թվային տվյալներն ու կատարողականները:
«Քվոտայի ներդրման հիմնական նպատակը ձկնորսությունն օրինական դաշտ բերելն է»,- ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով համատեղ նիստը վարող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանի՝ քվոտայի վերաբերյալ հարցին:
Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը
Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ
Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան
Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է
Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում
Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ
Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)
Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով
30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են ՄՍԾ խմբերը (տեսանյութ)
Սյունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվելով հայտնվել դաշտում. կա տուժած
Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին
Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)
Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան ծնոտի շրջանի պատռվածքով հոսպիտալացվել է
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 10 երեխա շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքներում
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Նիկոլ Փաշինյան
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան
Լևոն Մնացականյանն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կալանավայրում է. նրան մեղադրանք է առաջադրվել
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև
Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել. ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը
Շտապօգնության մեքենաներով Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված և խնամքի կարիք ունեցող 20 անձ
ԼՂ-ից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում
Անվանել են Վրեժ. ԼՂ-ում վերջին տղա երեխան է ծնվել
ՄԻՊ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքը. Անահիտ Մանասյանն այցելել է Վայք, հանդիպել բռնի տեղահանված անձանց հետ
Կոտայքում բեռնատարը բախվել է գազախողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում
Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բաշխումն ըստ ՀՀ մարզերի
40 ժամ ղեկին. 12-ամյա Կարենը ընտանիքին ԼՂ-ից հասցրել է Հայաստան
Այս լարված շրջանում ծայրագավառականության կողմնակիցները ալեկոծում են մարդկանց. Արայիկ Հարությունյանի ֆեյքազերծումը
Մասիսում հուղարկավորել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանված եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին ու 8-ամյա Նվերին
© 2023 Հայկական ժամանակ